Յան Առնոշտ Սմոլեր, գերմաներեն տարբերակով՝ Յոհան Էռնստ Շմոլեր (վերին լուժիկերեն՝ Jan Arnošt Smoler, գերմ.՝ Johann Ernst Schmaler, մարտի 3, 1816(1816-03-03)[1], Merzdorf, Boxberg, Գյորլից, Սաքսոնիա - հունիսի 13, 1884(1884-06-13)[2][1], Բաուտցեն, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ), սերբալուժիկ լեզվաբան, սերբալուժիկական լեզվաբանության հիմնադիր[3], հրապարակագիր, Serbske Nowiny թերթր և Łužičan ամսագրի խմբագիր և հրատարակիչ, սերբալուժիկական գրահրատարակչական տան և գրախանութի հիմնադիր, «Маціца сербская» կազմակերպության հիմնադիրներից մեկը, Բաուտցենում «Սերբական տան»՝ սերբալուժիկների ազգային ու մշակութային կյանքի կենտրոնի շինարարության կազմակերպիչ, 19-րդ դարում սերբալուժիկյան ազգային վերածննդի առաջնորդներից մեկը[3][4]։ Մասնակցել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում 1867 թվականին անցկացված սլավոնական համագումարներին։

Յան Առնոշտ Սմոլեր
Upper Sorbian: Jan Arnošt Smoler
գերմ.՝ Johann Ernst Schmaler
Ծնվել էմարտի 3, 1816(1816-03-03)[1]
ԾննդավայրMerzdorf, Boxberg, Գյորլից, Սաքսոնիա
Վախճանվել էհունիսի 13, 1884(1884-06-13)[2][1] (68 տարեկան)
Վախճանի վայրԲաուտցեն, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ
ԳերեզմանProtschenbergfriedhof
Մասնագիտությունլեզվաբան, գրող և հրատարակիչ
ԼեզուԼուժիկերեն և գերմաներեն
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն և  Սաքսոնիայի թագավորություն
ԿրթությունՎրոցլավի համալսարան (1839) և Վրոցլավի համալսարան (1845)
ԱնդամակցությունՄատիցա սերբական, Oberlausitzische Gesellschaft der Wissenschaften? և Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա
Պարգևներ
Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան
ԶավակներMarko Smoler?
 Jan Arnošt Smoler Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Յ. Ա. Սմոլարը համբավվել է որպես սերբալուժիկյան բանահյուսության նյութերի հավաքող ու գրի առնող. նա իր «Լեռնային ու դաշտային սերբալուժիկների երգեր» (Pjesnički hornych a delnych Lužiskych Serbow) ժողովածուն, որ նշանակալի երևույթ էր այդ բնագավառում, Լ. Հաուպտի հետ լույս է ընծայել 1841—1843 թվականներին։ Այդ ժողովածուի մասին դրվատանքի խոսքեր են ասել ու գրել ժողովրդական մշակույթի՝ այն ժամանակների բազմաթիվ արժևորողներ, նրանց թվում՝ նաև Գրիմ եղբայրները։ Սմոլերն առաջինն է տեղեկություններ հավաքել ու համակարգել Պրուսիայի ու Սաքսոնիայի տարածքներում լուժիկների բնակության սահմանների մասին։ Նա մեծ ավանդ է ներդրել սերբալուժիկների լեզվի, պատմության, մշակույթի, ազգագրության ուսումնասիրման, սերբալուժիկերենի դասագրքերի ու բառարանների պատրաստման ու հրատարակման գործում։ Բացի այդ, նա մասնակցել է վերին լուժիկերենի ուղղագրության բարեփոխման աշխատանքներին։ Սմոլարի լեզվաբանական գլխավոր աշխատություններն են՝ Kleine Grammatik der serbisch-wendischen Sprache in der Oberlausitz դասագիրքը և «Գերմաներեն-սերբալուժիկերեն բառարանը» (Němsko-serbski słownik):

Գրականություն խմբագրել

  • Гугнин А. А., Введение в историю серболужицкой словесности и литературы от истоков до наших дней, Российская академия наук, Институт славяноведения и балканистики, научный центр славяно-германских отношений, М., 1997, стр. 4, 64, 94 — 97, 99 — 100, 102, 105, 107—108, 120, ISBN 5-7576-0063-2
  • Kunze P.- Jan Arnošt Smoler. Ein Leben für sein Volk, Schriften des Sorbischen Instituts Band 10, Domowina, Bautzen, 1995, isbn = 3-7420-1624-5
  • Kunz P.- Štóž swoju narodnosć z česću zańdźe. Nadźije a skutki Jana Arnošta Smolerja , Wobrazki ze Serbow. 1, Ludowe Nakł. Domowina, Budyšin, 1995, isbn = 3-7420-1637-7
  • Lier H. A. - Schmaler, Johann Ernst, http://de.wikisource.org/wiki/ADB:Schmaler,_Johann_Ernst, Allgemeine Deutsche Biographie (ADB). Band 31 , Duncker & Humblot, Leipzig, 1890
  • Česko-lužicke styky v 1.polovině 19. století// Česko-lužický věstník, 2007, стр. 55

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Лаптева Л. П., Кунце П. |загаловак = История серболужицкого народа |спасылка = http://www.slavcenteur.ru/Proba/ucheba/kursy/Serboluzhistorija.pdf |выданне = |месца = |выдавецтва = |год = |старонкі = 13—14 |isbn = |ref =}}
  4. Моторный В. А. Смолер.Краткая литературная энциклопедия (КЛЭ). — В 9 т. Т. 6: Присказка — «Советская Россия» / Гл. ред. А. А. Сурков. — М.: Сов. энцикл., 1971. — 1040 стб. — Фундаментальная электронная библиотека «Русская литература и фольклор» (ФЭБ)

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Jan Arnošt Smoler
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Առնոշտ Սմոլեր» հոդվածին։