Յանհել Էռերա

վենեսուելացի ֆուտբոլիստ

Յանհել Էռերա (անգլ.՝ Yangel Herrera, հունվարի 7, 1998(1998-01-07)[1], Լա Գուայրա, Վենեսուելա), վենեսուելացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս ամերիկյան «Նյու Յորք Սիթի»-ի և Վենեսուելայի ազգային հավաքականի կազմում։

Յանհել Էռերա
իսպ.՝ Yangel Herrera
Քաղաքացիությունը  Վենեսուելա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 7, 1998(1998-01-07)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Լա Գուայրա, Վենեսուելա
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 62 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Էռերան իր կարիերան սկսել է «Մոնագաս» ֆուտբոլային ակումբի կազմում։

2016 թվականին տեղափոխվել է «Ատլետիկո Վենեսուելա»[2]։ Թիմի կազմում իր դեբյուտը նա նշել 2016 թվականի հունվարի 31-ին՝ ««Էստուդիանտես»-ի դեմ խաղում։ Թիմի կազմում իր առաջին գոլը Յանհել Էռերան խփել է 2016 թվականի մարտի 5-ին՝ «Արագուա»-ի դեմ խաղում։

2017 թվականի հունվարի 31-ին տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Սիթի».[3]: Այնուհետև վարձակալական հիմունքներով տեղափոխվել է ամերիկյան «Նյու Յորք Սիթի»[4]։ Ամերիկյան ակումբի կազմում իր դեբյուտը Էռերան նշել է մարտի 12-ին՝ «ԴՍ Յունայթեդ»-ի դեմ խաղում[5]։

Միջազգային կարիերա խմբագրել

Վենեսուելայի հավաքականի կազմում իր դեբյուտը Էռերան նշել է 2016 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerway(բազմ․)
  2. Street, Sam (2017 թ․ փետրվարի 1). «Who is Yangel Herrera? Manchester City's only deadline day signing and Venezuelan international midfielder – all you need to know». The Sun. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  3. «Manchester City complete the signing of Yangel Herrera from Atlético Venezuela». City Watch. 2017 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  4. Smith, Jonathan (2017 թ․ փետրվարի 15). «Manchester City loan Yangel Herrera to New York City FC for 2017 season». ESPN FC. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  5. Araos, Christian (2017 թ․ մարտի 12). «NYCFC Runs Over, Around and Through D.C. United». Empire of Soccer. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանհել Էռերա» հոդվածին։