Լեոնիդ Լևին (բելառուս․՝ Леанід Мендэлевіч Левін, հուլիսի 25, 1936(1936-07-25)[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - մարտի 1, 2014(2014-03-01), Մինսկ, Բելառուս), Բելառուսի վաստակավոր ճարտարապետ, Լենինյան մրցանակի դափնեկիր, Բելառուսի Հանրապետության պետական մրցանակի կրկնակի դափնեկիր, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի և Բելառուսի ճարտարապետության ակադեմիայի ակադեմիկոս[2]։

Լեոնիդ Լևին
Ի ծնեԼեոնիդ Լևին
Леанід Мендэлевіч Левін
Ծնվել է1936 հուլիսի 25
ԾննդավայրՄինսկ
Մահացել էմարտի 1, 2014(2014-03-01) (տարիքը 77)
Վախճանի վայրՄինսկ
ԱզգությունԲելառուս Բելառուս
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունԲելառուսի տեխնիկական ազգային համալսարան
ԱշխատավայրQ20873634?
Պարգևներ
 Levin Leonid Mendelevich Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լեոնիդ Լևինը ծնվել է 1936 թվականին, Մինսկում[3]։

1954-1960 թվականներին սովորել է Բելառուսի ազգային տեխնիկական համալսարանում։

1960 թվականից աշխատել է «Մինսկնախագիծ» ինստիտուտում որպես ճարտարապետ, ճարտարապետական արվեստանոցի ղեկավար[2]։

1960-1967 թվականներին մասնակցել է Խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակի զբոսայգու ստեղծմանը։

1968 թվականին Մինսկում մասնակցել է ԲԽՍՀ ցուցադրական տաղավարի ստեղծմանը։

1970 թվականին հեղինակային խմբի կազմում «Խատին» հուշակոթողի համար արժանացել է Լենինյան մրցանակի։

1997 թվականից հիմնադրել և ղեկավարել է իր իսկ անվան ճարտարապետական արվեստանոցը[2][4]։

Մահացել է 2014 թվականի մարտի 1-ին, Մինսկում։ Թաղված է Մինսկի արևմտյան գերեզմանատանը[5]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Հուշահամալիրներ
    • «Խատին» հուշահամալիր (1969)
    • «Փոս» հուշահամալիր (Մինսկ Գետտո)
    • Հուշահամալիր նվիրված Հայրենական պատերազմի և Չեռնոբիլյան աղետի ժամանակ զոհված երեխաներին (2006)
    • Հուշահամալիր գետտոյի կալանավորներին
    • «Անեծք ֆաշիզմին» հուշահամալիր
  • Հուշարձաններ
    • Հուշարձան նվիրված բելառուս պարտիզաններին
    • Յանկա Կուպալայի հուշարձան (Մինսկ, 1972)
    • Յակուբ Կոլասի հուշարձան (Մինսկ, 1972)
    • Դավիթ իշխանի հուշարձան (2000)
    • Մինսկի գետտոյի զոհերի հուշարձան (1998—2000)
  • Շինություններ
    • Քաղաքային կոմիտե (1979), Արտաքին գործերի նախարարության շենք
  • Մինսկի մետրոպոլիտենի կայարան
    • Լենինի հրապարակ (1984)
    • «Նեմիգա» մետրոյի կայարան (1990)
    • Խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակի զբոսայգի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Левин Леонид Менделевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 «Левин Леонид Менделевич». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 3-ին.
  3. «Левин Леонид Менделевич» в Большой Советской Энциклопедии
  4. «Это мы. Архитектор Леонид Левин». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 3-ին.
  5. «В Минске простились с архитектором Леонидом Левиным». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Լևին» հոդվածին։