Յանիս Պլուտարխոս
Յանիս Պլուտարխոս (հուն․՝ Γιάννης Πλούταρχος, դեկտեմբերի 18, 1970, Օրխոմենոս, Orchomenos Municipality), հույն երգիչ, կոմպոզիտոր։ Համարվում է իր ժամանակի լաիկո (հուն․՝ λαϊκά՝ ժողովրդական) երգիչներից ամենահայտնին և բնութագրվում է որպես իսկական լաիկո ձայն ունեցող երգիչ։ Թողարկել է 11 ստուդիական ալբոմ և մեկ հիթերի ալբոմ։
Յանիս Պլուտարխոս | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | հուն․՝ Ιωάννης Κακοσαίος |
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1970 (52 տարեկան) Օրխոմենոս, Orchomenos Municipality |
Երկիր | ![]() |
Ժանրեր | լաիկո |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1998 - ներկա |
Լեյբլ | Minos EMI |
Կայք | yannis-ploutarchos.gr |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Բիոթիայի Մավրոգիա անվամբ փոքրիկ գյուղում[1]՝ աղքատ ընտանիքում, որտեղ դժվարությամբ էին ծայրը ծայրին հասցնում[1]։ Առաջին անգամ երգել սկսել է 6 տարեկան հասակում, իսկ լրջորեն երաժշտությամբ սկսել է զբաղվել պատանի ժամանակ։ Նրա վրա մեծապես ազդել են բյուզանդական և ժողովրդական երաժշտական ավանդույթները[1]։ 16 տարեկան հասակում Յանիսը տեղափոխվում է Աթենք՝ երգիչ դառնալու իր երազանքն իրականացնելու համար[2]։ Ընտանիքին ասում է, որ գնում է վարսահարդարում սովորելու[1]։
Սակայն, Աթենքում աշխատելով որպես վարսահարդար, չի դադարում զբաղվել երաժշտությամբ, ելույթ է ունենում տարբեր ակումբներում։ Նրա առաջին «համերգը» տեղի է ունենում Կորիդալոս ակումբում[1]։ Հիասթափվելով շոու բիզնեսում տիրող իրավիճակից՝ երկու անգամ լքում է բեմը և այլ միջոցներ գտնում՝ գոյատևելու համար[2]։ Սակայն երաժշտության հանդեպ սերը նրան կրկին վերադարձնում է շոու բիզնես, և նրա առաջին կատարումից ուղիղ 2 տարի հետո սկսում է ելույթ ունենալ Ռոդոլֆո ակումբում, այնուհետև ավելի լայն ճանաչում ունեցող ակումբներում՝ Ներաիդա, Ֆանտասիա և Թոնել, որտեղ նա սկսում է համագործակցել հայտնի ժողովրդական երգիչներ Յանիս Պուլոպուլոսի, Ռիտա Սակելարիուի, Թեմիս Ադամանտիդիսի, ինչպես նաև այլ երիտասարդ կատարողների՝ Ստելիոս Ռոկոսի և Յորղո Մազոնակիսի հետ[1]։ Այդ ժամանակ Պլուտարխոսը ծանոթանում է Դիմիտրիս Կարդաձիսի և Իլիաս Ֆիլիպուի հետ, ովքեր հավատում են նրա տաղանդին և ծանոթացնում Յանիսի առաջին պրոդյուսերի՝ Յորղո Մակրակիսի հետ, ով էլ ընտրում է նրա համար «Պլուտարխոս» բեմական անունը[1]։
Առաջին ալբոմը թողարկել է 1998 թ.։ 2 տարի անց դուրս է գալիս նոր ալբոմ, որը Յանիսին հայտնի է դարձնում։ 2005 թվականին Պլուտարխոսը համաշխարհային շրջագայությամբ հանդես է գալիս Տորոնտոյում, Ատլանտիկ Սիթիում, Բոստոնում, Նյու Յորքում, Չիկագոյում, Մելբուրնում, Սիդնեյում, Յոհանեսբուրգում և Նիկոսիայում։
2012 թվականի ապրիլի 27-մայիսի 11 Պլուտարխոսը 6 համերգ է ունեցել ԱՄՆ-ի և Կանադայի քաղաքներում։
Կնոջ անունը Մարիա է, ում հետ մեծացնում է իրենց 5 երեխաներին։
ՍկավառակագրությունԽմբագրել
Տարի | Անվանում | Մրցանակ |
---|---|---|
1998 | Μόνο εσύ | – |
2000 | Υπήρχαν όρκοι | պլատին |
2001 | Μικρές φωτογραφίες | 3 անգամ պլատին |
2002 | Δεν είναι ο έρωτας…παιδί της λογικής | 3 անգամ պլատին |
2003 | Πάει λίγος καιρός | 3 անգամ պլատին |
2005 | Όλα σε σένα τα βρήκα | 2 անգամ պլատին |
2006 | Κρυμμένα μυστικά | 2 անգամ պլատին |
2008 | Ο,τι γεννιέται στην ψυχή | 2 անգամ պլատին |
2010 | Προσωπικά δεδομένα | 6 անգամ պլատին |
2011 | Δύο φωνές μία ψυχή | 15 անգամ պլատին |
2011 | Η Δύναμη Του Έρωτα | 2 անգամ պլատին |
2013 | Κάτω απ’ τον ίδιο ήλιο | 3 անգամ պլատին |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Γιάννης Πλούταρχος Βιογραφικό» (Greek)։ Music.net.cy։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-04-ին։ Վերցված է փետրվարի 8, 2011
- ↑ 2,0 2,1 «ΠΛΟΥΤΑΡΧΟΣ ΓΙΑΝΝΗΣ – Bio» (Greek)։ Heaven Music։ Վերցված է փետրվարի 7, 2011(չաշխատող հղում)