Յանինա Դեգուտիտե (լիտ.՝ Janina Degutytė, 6 հուլիսի, 1928, Կաունաս8 փետրվարի, 1990, Վիլնյուս), լիտվացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, մանկական բանաստեղծությունների հեղինակ։

Յանինա Դեգուտիտե
լիտ.՝ Janina Degutytė
Ծնվել էհուլիսի 6, 1928(1928-07-06)[1]
ԾննդավայրԿաունաս, Լիտվա
Վախճանվել էփետրվարի 8, 1990(1990-02-08)[1] (61 տարեկան)
Վախճանի վայրՎիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԱնտակալնիսի գերեզմանատուն
Մասնագիտությունթարգմանչուհի, բանաստեղծուհի և գրող
Լեզուլիտվերեն
Քաղաքացիություն Լիտվա և  ԽՍՀՄ
ԿրթությունՎիլնյուսի համալսարան
Ուշագրավ աշխատանքներ«Կրակի կաթիլներ» (լիտ.՝ „Ugnies lašai“, 1959)
«Լիալուսին» (լիտ.՝ „Pilnatis“, 1967)
„Saulėtos dainelės“ (1972)
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Յանինա Դոգուտիտեն ծնվել է 1928 թվականի հուլիսի 6-ին Լիտվայի Կաունաս քաղաքում։ Ծնողների հետ միասին մի քանի տարի ապրել է Կեդայնյայում ու Տելյայում։ Մանկությունից ունեցել է թույլ առողջություն։

1948 թվականին ավարտել է Կաունասի գիմնազիայի յոթերորդ դասարանը։ 1955 թվականին ավարտել է Վիլնյուսի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը, որտեղ սովորել է լիտերեն ու լիտվական գրականություն։ Տաուրագեի մանկական գրադարանում աշխատել է որպես գրադարանավար։ Ռուսերեն է դասավանդել երեկոյան դպրոցում։ Որպես ուսուցիչ աշխատել է Նեմենչնեում։ Առողջության վատացման պատճառով աշխատանքի է անցել առողջարանային մանկատանը։

1958 թվականին բնակություն է հաստատել Վիլնյուսում, որտեղ որպես խմբագիր աշխատել է Գեղարվեստական գրականության հանրապետական հրատարակչությունում (1958—1961)։ Բուժվել է Մոսկվայում, Յալթայում։ 1958 թվականից Լիտվայի գրողների միության անդամ է։

1961 թվականից ապրել է գրական աշխատանքով[2]։

Ապրել է Անտակալնիսում։ Մահացել է 1990 թվականի փետրվարի 8-ին Վիլնյուսում։ Թաղվել է Անտակալնիսի գերեզմանատանը։

2005 թվականին Կաունասում՝ Յանինա Դեգուտիտեի տանը, տեղադրվել է հուշատախտակ առ այն, որ այդտեղ ապրել է բանաստեղծուհի Յանինա Դեգուտիտեն (ճարտարապետ՝ Ալգիմանտաս Շլապիկաս)։

Գրական գործունեություն խմբագրել

Յանինա Դեգուտիտեն սկսել է բանաստեղծություններ գրել 10 տարեկան հասակում։ Նրա ստեղծագործություններն առաջին անգամ տպագրվել են 1957 թվականին։ Լիտվայի գրողների միության անդամ է դարձել նախքան իր առաջին գրքի հրատարակությունը։ Յանինա Դեգուտիտեի ստեղծագործությանը հատուկ է ռոմանտիկ աշխարհընկալումը։ Արդեն առաջին ժողովածուն՝ «Կրակի կաթիլներ» (լիտ.՝ „Ugnies lašai“, 1959) ուշադրության արժանացավ իր էմոցիոնալ լեզվի շնորհիվ[3]։ Նրա քնարերգության հիմնական մոտիվներն են ներքին անհանգստությունը, ատելությունը գորշության նկատմամբ, անսահման սերը դեպի կյանքը։ Ստեղծել է Լիտվայի քնարական բնապատկերների շարքեր։ Էդուարդաս Մեժելայտիսի հետ միասին լիտվական քնարերգության մեջ նոր ծնունդ է տվել բնապատկերային մանրանկարներին[4]։

Բանաստեղծությունների «Լիալուսին» (լիտ.՝ „Pilnatis“, 1967) ժողովածուի համար 1968 թվականին արժանացել է Հանրապետական մրցանակի։ 1974 թվականին ստացել է Լիտվայի կոմերիտմիության մրցանակ լիտ.՝ „Saulėtos dainelės“ (1972) բանաստեղծական ժողովածուի համար։

Յանինա Դեգուտիտեն լիտվերեն է թարգմանել Ագնիա Բարտոյի, Վալերի Բրյուսովի, Էմիլ Վերհառնի բանաստեղծությունները։ Յանինա Դեգուտիտեի բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, բելառուսերեն, բուլղարերեն, իսպաներեն, լատվիերեն, մոլդովերեն, լեհերեն, ռուսերեն, ուկրաիներեն, էստոներեն և այլ լեզուներով[5]։

Գրքեր խմբագրել

Բանաստեղծությունների ժողովածուներ խմբագրել

  • Ugnies lašai։ eilėraščiai. Vilnius։ Valst. grož. lit. l-kla, 1959. 142 p.
  • Dienos – dovanos։ eilėraščiai. Vilnius։ Valst. grož. lit. l-kla, 1960. 190 p.
  • Saulė ir dainelė։ eilėraščiai vaikams. Vilnius։ Valst. grož. lit. l-kla, 1961. 22 p.
  • Rugelis dainuoja։ eilėraščiai vaikams. Vilnius։ Valst. grož. lit. l-kla, 1963. 24 p. (երկրորդ հրատարակություն՝ Vilnius։ Vaga, 1967)
  • Ant žemės delno։ eilėraščiai. Vilnius։ Valst. grož. lit. l-kla, 1963. 98 p.
  • Sniego lelija։ eilėraščiai vaikams. Vilnius։ Vaga, 1964. 24 p.
  • Mano diena։ eilėraščiai vaikams. Vilnius։ Vaga, 1965. 20 p.
  • Žalia ugnelė։ eilėraščiai vaikams. Vilnius։ Vaga, 1966. 44 p.
  • Šiaurės vasaros։ eilėraščiai. Vilnius։ Vaga, 1966. 107 p.
  • Pilnatis։ eilėraščiai. Vilnius։ Vaga, 1967. 119 p.
  • Mėlynos deltos։ rinktinė. Vilnius։ Vaga, 1968. 243 p.
  • Pelėdžiuko sapnas։ pasakos. Vilnius։ Vaga, 1969. 63 p.
  • Debesų pilis։ eilėraščiai vaikams. Vilnius։ Vaga, 1970. 24 p.
  • Šviečia sniegas։ eilėraščiai. Vilnius։ Vaga, 1970. 71 p.
  • Saulėtos dainelės։ eilėraščiai vaikams. Vilnius։ Vaga, 1972. 71 p. (երկրորդ հրատարակություն՝ Vilnius։ Vaga, 1979)
  • Prieblandų sodai։ eilėraščiai. Vilnius։ Vaga, 1974.
  • Kregždės lopšinė։ jaunesniam mokykliniam amžiui. - Vilnius, 1976.
  • Tylos valandos։ lyrikos rinktinė. Vilnius։ Vaga, 1978. 35 p.
  • Tarp saulės ir netekties։ eilėraščiai. Vilnius։ Vaga, 1980. 95 p.
  • Piemenaitė karalaitė։ eilėraščiai. Vilnius։ Vaga, 1982.
  • Juokias duonelė. Vilnius։ Vaga, 1982.
  • Klevų viršūnės։ eilėraščiai. Vilnius։ Vaga, 1983. 267 p.
  • Baltas gulbių sostas. Vilnius։ Vaga, 1984. 95 p.
  • Purpuru atsivėrusi։ eilėraščiai. Vilnius։ Vaga, 1984. 71 p.
  • Neužpūsk pienės pūko։ eilėraščiai. Vilnius։ Vaga, 1985. 106 p.
  • Nepalik manęs։ pasakojimai apie gyvulėlius. Vilnius։ Vyturys, 1986. 56 p.
  • Naujieji metai։ žaislinė knygelė. Vilnius։ Vyturys, 1986.
  • Šaltinėlis. Vilnius։ Vyturys, 1988
  • Rinktiniai raštai. T. 1. Vilnius։ Vaga, 1988
  • Rinktiniai raštai. T. 2. Vilnius։ Vaga, 1988
  • Miško šokis. Vilnius։ Vaga, 1988
  • Artumas։ eilėraščiai. Kaunas։ Spindulys, 1995
  • Poezija. Poems. Vilnius։ Lietuvos rašytojų sąjungos leidykla, 2003
  • Į saulėtekį ir dainą. Vilnius։ Gimtasis žodis, 2003

Թարգմանություններ խմբագրել

  • A. L. Barto. Po mūsų sparnu. Vilnius։ Valst. grož. lit. l-kla, 1961.
  • V. Briusovas. Poezija. Vilnius, 1961.
  • E. Verharnas. Poezija. Vilnius, 1961.

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Dagytė, Emilija; Straukaitė, Danutė. Degutytė Janina // Tarybų Lietuvos rašytojai. Biografinis žodynas. — Vilnius: Vaga, 1975. — С. 41—42. — 190 с. — 30 000 экз.
  • В. Галинис, В. Кубилюс, Й. Ланкутис, Р. Пакальнишкис. Janina Degutytė // История литовской литературы / Й. Ланкутис, ред.. — Вильнюс: Vaga, 1977. — С. 725—820. — 959 с. — 5000 экз.
  • Janina Degutytė // Lietuvių rašytojai. Biobliografinis žodynas. — Vilnius: Vaga, 1979. — Т. A—J. — С. 431—437. — 774 с. — 30 000 экз.

Արտաքին հղումներ խմբագրել