Յայա Կիզիկոսցի
Յայա Կիզիկոսցի (հունարեն՝ Ιάια της Κυζίκου), հունական ծագումով հինհռոմեական նկարչուհի[1][2]; Ապրել ու ստեղծագործել է մեր թվականությունից առաջ 2-1-ին դարերում[3]՝ լինելով հնհռոմեացի հանրագիտակ գիտնական, գրող Մարկոս Տերենտիոս Վառոյի ժամանակակիցը։ Նրան հիշատակել է Պլինիուս Ավագը իր «Բնական պատմություն» աշխատության էջերում[4]։
Յայա Կիզիկոսցի | |
---|---|
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 100 |
Ծննդավայր | Cyzicus, Erdek, Բալըքեսիրի մարզ, Թուրքիա |
Վախճանվել է | անհայտ |
Մահվան վայր | Հին Հռոմ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | դիմապատկեր |
Ancient Greek female painters in De mulieribus claris Վիքիպահեստում |
Ստեղծագործություններ
խմբագրելՅայան գլխավորապես ստեղծել է կանանց դիմանկարներ, այդ թվում՝ իր ինքնանկարը[5]։ Աշխատել է կտավի, փայտի, մարմարի վրա, փորագրություններ է կատարել փղոսկրին։ Հայրենի եզերքից՝ Մարմարա ծովի կղզիներից մեկի վրա գտնվող Կիզիկոսից երիտասարդ հասակում տեղափոխվել է հանրապետական ժամամակների Հին Հռոմ, որտեղ աճել էր պահանջարկը արվեստի գործերի նկատմամբ[6]։ Պլինիուս Ավագի վկայությամբ՝ Յայան իր հետ մրցակցող տղամարդ նկարիչներին՝ Սոպոլիսին ու Դիոնիսիուսին հաղթել է աշխատանքն արագ կատարելու ունակությամբ և վարպետությամբ, ինչի շնորհիվ էլ ավելի մեծ գումարներ է վաստակել։ Իր ողջ կյանքը նա նվիրաբերել է արվեստին, չի ամուսնացել, ընտանիք չի կազմել։
Վերածննդի դարաշրջանի իտալացի մեծահամբավ գրող Ջովաննի Բոկաչչոն իր De mulieribus claris («Նշանավոր կանանց մասին») աշխատության մեջ զետեղել է նաև Յայայի կենսագրությունը։ Նկարչուհին հիշատակված է մեր ժամանակների կին անվանի արվեստագետներից մեկի՝ Ջուդի Չիկագոյի 'Heritage Floor' աշխատանքում ևս[7]։
Գրականություն
խմբագրել- Helen Gardner, Fred S. Kleiner, Christin J. Mamiya, Gardner's Art Through the Ages, Thomas Wadsworth, 2004; 0-15-508315-5.
- Pliny the Elder, Natural History, 35.40,147.L
- Virginia Brown's translation of Giovanni Boccaccio’s Famous Women, pp 135 – 137; Harvard University Press, 2001; 0-674-01130-9
- Harris, Anne Sutherland and Linda Nochlin, Women Artists: 1550-1950, Los Angeles County Museum of Art, Knopf, New York, 1976, pg. 23.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Lucia Guerrini: Enciclopedia dell’Arte Antica, Classica e Orientale, Roma 1959, Treccani, Iaia [1]
- ↑ | priezvisko = Schmuck | meno = Hilmar | titul = Biographischer Index der Antike | odkaz na titul = | vydanie text = | miesto =Berlin | jazyk =de | vydavateľ =Walter de Gruyter | rok = 2001 | isbn = 978-31-1095-441-8 | počet strán = 1073 | strany = 451 }}
- ↑ |autor = Fred S. Kleiner |tytuł = Gardner's Art through the Ages: The Western Perspective |data = 2010 |data dostępu = 2020-05-06 |isbn = 978-0-495-57360-9 |wydanie = 13 |wolumin = t. 1 |wydawca = WADSWORTH Cengage Learning |s = 195 |url = https://books.google.pl/books?id=mBrvazPDFoYC&pg=PT227&lpg=PT227&dq=Iaia+of+Cyzicus&source=bl&ots=KFGMnJhgUD&sig=ACfU3U29z8sqFM8AExcrD1Qls_1LBBFQEA&hl=pl&sa=X&ved=2ahUKEwiLrPjo_J7pAhWt5KYKHR9eAc4Q6AEwEnoECBcQAQ#v=onepage&q=Iaia%20of%20Cyzicus&f=false |język = en}}
- ↑ |tytuł = Iaia (fl. c. 100 BCE) | Encyclopedia.com |data dostępu = 2020-05-06 |opublikowany = www.encyclopedia.com |url = https://www.encyclopedia.com/women/encyclopedias-almanacs-transcripts-and-maps/iaia-fl-c-100-bce}}
- ↑ |autor = Horst Woldemar Janson, Anthony F. Janson |tytuł = History of Art: The Western Tradition |data = 2004 |data dostępu = 2020-05-06 |isbn = 978-0-13-182895-7 |wydawca = Prentice Hall Professional |url = https://books.google.pl/books?id=MMYHuvhWBH4C&pg=PA14-IA156&lpg=PA14-IA156&dq=Iaia+z+Kyzikos&source=bl&ots=qaEUY8qjYX&sig=ACfU3U0Et_3_5uZWOYw6JBOTz8_nKNb7Qw&hl=pl&sa=X&ved=2ahUKEwjYx4b7-57pAhUwxMQBHVIYCUkQ6AEwFnoECBwQAQ#v=onepage&q=Iaia%20z%20Kyzikos&f=false |język = en}}
- ↑ |autor = Simon Hornblower, Antony Spawforth, Esther Eidinow |tytuł = The Oxford Companion to Classical Civilization |data = 2014 |data dostępu = 2020-05-06 |isbn = 978-0-19-101676-9 |wydawca = OUP Oxford |url = https://books.google.pl/books?id=TkW_BAAAQBAJ&pg=PT1139&lpg=PT1139&dq=Iaia+of+Cyzicus&source=bl&ots=BArIz0yQF-&sig=ACfU3U161PTK6570zJrlkjxSD0fYkjksiA&hl=pl&sa=X&ved=2ahUKEwiLrPjo_J7pAhWt5KYKHR9eAc4Q6AEwHXoECBYQAQ#v=onepage&q=Iaia%20of%20Cyzicus&f=false |język = en}}
- ↑ «Lalla». Brooklyn Museum. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.