Յահորինա
Յահորինա (սերբերեն, կյուրեղագիր՝ Јахорина), սար և լեռնադահուկային հանգստավայր Սերբական Հանրապետությունում՝ Դինարյան Ալպեր լեռնազանգվածում։ Բարձրությունը ծովի մակերևույթից 1 916 մետր է (Սարաևոյի լեռնաշղթայում բարձրությամբ երկրորրդն է՝ Բելաշնիցայից հետո)։ Հոկտեմբերից մինչև մայիս ամիսը՝ տարեկան միջին հաշվով 175 օր Յահորինայի վրա պահպանվում է ձյան ծածկույթը, որի միջին հաստությունը փետրվարին կազմում է 106 սանտիմետր։ Լեռան վրա գտնվող առողջարանն ու լեռնադահուկային կենտրոնն օգտագործվել են 1984 թվականին Սարաևոյում անցկացված ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ. այստեղ են կայացել կանանց ոլորավայրէջքի մրցումները[1]։
Յահորինա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա |
Վարչատարածք | Տրնովո |
ԲԾՄ | 1916 մետր |
Լեռնաշղթա | Դինարյան բարձրավանդակ |
Լեռնաշղթա | Դինարյան բարձրավանդակ | |
---|---|---|
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա | |
Վարչատարածքային միավոր | • Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա • Սարաևոյի շրջան • Տրնովո | |
Աշխարհագրական կոորդինատներ | 43°43′36″N 18°34′37″E | |
Բարձրություն ծովի մակարդակից | 1916 մետր | |
Պաշտոնական կայք | www.oc-jahorina.com |
Լեռը, որն ընկած է Սարաևոյից մոտավորապես 30, Պալեից՝ 15 կիլոմետր հեռավորության վրա, բոսնիական պատերազմի ժամանակ ռազմավարական տեսակետից կարևորագույն տարածք է եղել։ Նրա փեշերին, նույնիսկ լեռնադահուկային առողջարանից ոչ շատ հեռու ընկած որոշ վայրերում դեռևս պահպանվել են պատերազմի շրջանում տեղադրված ականներ[2], թեև ետպատերազմյան ժամանակաշրջանում ականազերծման մեծածավալ աշխատանքներ են իրականացվել։ Բուն առողջարանի սպասարկմանը ենթակա տարածքներում անվտանգությունն ապահովված է[3], իսկ նրա սահմաններից հեռու ընկած վտանգավոր վայրերում տեղադրված են նախազգուշացնող վահանակներ՝ համապատասխան նշաններով (գանգ և խաչված ոսկորներ)[4]։ Դահուկուղիներից հեռու ընկած լանջերը դեռևս որոշակի վտանգ են պարունակում[5]։ 2011 թվականի հոկտեմբերի 26-ին սլովենացի մի պարապլաներիստ ծայրահեղ ծանր վասվածքներ է ստացել, երբ սխալմամբ վայրէջք է կատարել դեռև չականզերծված վայրում[6][7][8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1984 Winter Olympics official report. Արխիվացված 2011-11-26 Wayback Machine pp. 24-7, 107.
- ↑ Vorhees, Mara. 2009. Eastern Europe. Footscray, Victoria: Lonely Planet, p. 119.
- ↑ Dydyński, Krzysztof, & Steve Fallon. 1999. Eastern Europe. Footscray, Victoria: Lonely Planet, p. 130.
- ↑ Frick-Wright, Peter. 2008. "Bosnia's Back in the Snow Biz." Los Angeles Times, 14 December.
- ↑ "Olympics-Sarajevo Winter Games Venues Crumble into Oblivion." Chicago Tribune, 28 October 2013.
- ↑ Slovenian paragliders land in mine field Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- ↑ «EUFOR rescued four Slovenian paragliders from mine field». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Lambergar, Vesna. 2015. "Simon Vogrinec, ki je zaradi mine izgubil obe nogi: Živim celostno in kakovostno življenje." 24ur.com (4 April).
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յահորինա» հոդվածին։ |