Յակոբ Մարիա Միրշայդ (գերմ.՝ Jakob Maria Mierscheid, անգլ.՝ Jakob Maria Mierscheid, մարտի 3, 1933(1933-03-03), Մորբախ, Բերնկաստել Վիտլիխ, Ռայնլանդ Պֆալց), հորինված քաղաքական գործիչ, որը գերմանական խորհրդարանի՝ Բունդեսթագի պատգամավոր էր և ներկայացնում էր Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ)[1]։

Յակոբ Մարիա Միրշայդ
Jakob Maria Mierscheid (de)
Դիմանկար
Յակոբ Մարիա Միրշայդի էջի էկրանանկարը Բունդեսթագի պաշտոնական վեբ-կայքից
Ծնվել էմարտի 3, 1933(1933-03-03) (91 տարեկան)
ԾննդավայրՄորբախ, Բերնկաստել Վիտլիխ, Ռայնլանդ Պֆալց
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԳերմանական Բունդեսթագի անդամ
ԿուսակցությունԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Ստորագրություն
Изображение автографа
 Jakob Maria Mierscheid Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Միրշայդը հորինվել է ԳՍԴԿ պատգամավորների կողմից, որոնք այդպիսով ցանկանում էին հարգել մահացած իրենց կուսակից Կառլո Շմիդին, որը Գերմանիայի Սահմանդարության հեղինակներից մեկն էր[2]։

Ըստ նրա պաշտոնական կենսագրության՝ Յակոբ Մարիան ծնվել է Մորբախ հողի Ռայնլանդ Պֆալց կոմունայում, կաթոլիկ է։ Մինչ քաղաքականություն «մտնելը», Յակոբը եղել է գյուղացիների և անտառահատների արհմիության, սպորտային ակումբի անդամ, փայտամշակման և քիմիական արդյունաբերության բնագավառի աշխատողների արհմիության երգչախմբի պատվավոր անդամ։ Նա նաև եղել է 1960 թվականին Հանովերում կայացած ԳՍԴԿ համագումարում պաշտոնական պատվիրակը, իսկ 1967 թվականին եղել է Արևմտյան Գերմանիայի մայրաքաղաքում։

Յակոբ Մարիա Միրշայդը Բունդեսթագի ֆիկտիվ քաղաքական գործիչ էր 1979 թվականի դեկտեմբերի 11-ից։ Եղել է 1981 և 1982 թվականների Բունդեսթագի փոքր և միջին բիզնեսի զարգացման (գերմ.՝ Mittelstandsausschusses) հարցերով կոմիտեի նախագահը։ Պատգամավորը պաշտոնական էջ և մշակված կենսագրություն ունի Բունդեսթագի վեբ-կայքում. կայքում ներկայացված է նաև գիտական աշխատանքների և հրապարակումների ցանկ[3]։

 
Միրշայդի անունը կրող հետիոտնային կամուրջ Բեռլինում

Յակոբ Մարիա Միրշայդը ամսագրերում գրել է նոթերի շարք, իսկ 1983 թվականի Բունդեսթագի ընտրություններից հետո, ԳՍԴԿ Vorwärts թերթը հրատարակել է Միրշայդի օրենքը։ Հետագայում հաջորդել են ավելի լուրջ գրավոր աշխատանքներ․ 2003 թվականի մարտի 1-ին Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերտը պաշտոնապես շնորհավորել է Միրշայդին 80 ամյակի առթիվ։ 2004 թվականի դեկտեմբերի 11-ին Յակոբ Մարիան տոնել է Բունդեսթագում իր գործունեության 25 ամյակը։ Այն բանից հետո, երբ գերմանական խորհրդարանը տեղափոխվեց Բեռլին, պառլամենտի աշխատակիցների համար նախատեսված երկու գրասենյակներ (գերմ.՝ Paul-Löbe-Haus — ձախից և գերմ.՝ Marie-Elisabeth-Lüders-Haus — աջից) կապվել են Շպրեե գետի վրա կառուցված և Միրշայդի անունը կրող հետիոտնային կամրջով (գերմ.՝ Jakob-Mierscheid-Steg

Յակոբ Մարիան Գերմանիայի միակ հորինված հանրային գործիչը չէ։ Տարբեր ժամանակներում այնտեղ գոյություն են ունեցել, օրինակ, իրավաբան Ֆրիդրիխ Նիգելմանը, դիվանագետ Էդմունդ Դրեքերը, հոգեբանության պրոֆեսոր Էրնստ Դյոլլեն և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The phantom of the Bundestag (անգլ.)
  2. Никита Жолквер (18.02.2013). «Депутат-призрак бундестага стал политической реальностью» (ռուսերեն). Deutsche Welle.
  3. Der Spiegel, 09.04.2009, Die Welt der Phantome, Von Jochen Leffers, 2.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակոբ Մարիա Միրշայդ» հոդվածին։