Յալի (հուն․՝ Γυαλί ), հրաբխային կղզի Եգեյան ծովում՝ Հունաստանում։ Տեղակայված է Կոսից հարավ, Նիսիրոսից՝ հյուսիս։ Մտնում է Դոդեկանես կղզիների խմբի մեջ։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների բնակչությունը 21 մարդ է[1]։ Կղզու տարածքը կազմում է 4,558 քառակուսի կիլոմետր[2], երկարությունը հարավ-արևմուտքից դեպի հյուսիս-արևելք՝ 5 կիլոմետր, լայնությունը՝ 0,5-2 կիլոմետր։

Յալի
Տեսակկղզի
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորNisyros Municipality? և Community of Mandrakio?
ՎայրԵգեյան ծով
Մասն էԴոդեկանես
Երկարություն5,1 կմ
Լայնություն0,25 կմ
Մակերես4,558
Քարտեզ
Քարտեզ
Յալի կղզում պեմզայի հանքարդյունաբերական քարհանք

Յալի գյուղը հիմնվել է 1961 թվականին[3]։ Մտնում է Մանդրակիոն միության Նիսիրոս համայնքի Կոս արվարձանային միավորի Հարավային Եգեյան կղզիների արվարձանի մեջ։

Կղզում, ինչպես հնում, այնպես էլ հիմա, արդյունահանում են պեմզա, պեռլիտ և վանակատ։ Պեղվել է հին գերեզման, ամբողջական կառույց և այլ կառույցների ավերակներ՝ պատկանող նոր քարե դարին (մ․ թ․ 4-րդ հազարամյակ) և պղնձե խարամով երկու հալաման մ․ թ․ 6000-5300թթ․, ինչը վկայում է վաղ մետալուրգիայի մասին։ Գտածոները դրված են Մանդրակիոնում՝ Նիսիրոսի Հնագիտական թանգարանում[4]։

Յալին ոչ ակտիվ հրաբուխ է, տեղակայված է Նիսիրոս հրաբուխից 7 կիլոմետր հեռավորության վրա։ Ունի հրաբխային երկու գմբեթ՝ կղզու հարավ-արևմուտքում և հյուսիս-արևելքում, միացված նեղ պարանոցով։

Բնակչություն խմբագրել

Տարի բնակչություն,

մարդ

1991 16[5]
2001 13[5]
2011 21[1]

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  2. Eπιφάνεια, πραγματικός και μόνιμος πληθυσμός των κατοικημένων νήσων της Eλλάδος(հուն.) // Σtatiσtikh eπethpiδa τησ Eλλαδοσ 2009 & 2010. — Πειραιάς: Հունաստանի վիճակագրական ծառայություն, 2011. — С. 47. — ISSN 0081–5071.
  3. «Γυαλί (νησίς) (Δωδεκανήσου)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  4. Μελίνα Φιλήμονος-Tσοποτού (2012). «Αρχαιολογικό Μουσείο Νισύρου» (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յալի (կղզի)» հոդվածին։