Յաել Աբեկասսիս (հուլիսի 19, 1967(1967-07-19), Աշկելոն, Հարավային մարզ, Իսրայել), իսրայելցի դերասանուհի, կինոպրոդյուսեր, ֆոտոմոդել[1]։ «Golden Screen Awards» մրցանակի (2003) դափնեկիր է «Լավագույն դերասանուհի» անվանակարգում Էլլիի դերով «Shabatot VeHagim» հեռուստասերիալում (1999), նկարահանվել է 1999-2004 թվականներին։ «Օֆիր» մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգի հավակնորդ է (2008) Միրի դերի համար «Ինչպես և քո հայրը» ֆիլմում[2]։

Յաել Աբեկասսիս
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 19, 1967(1967-07-19) (56 տարեկան)
ԾննդավայրԱշկելոն, Հարավային մարզ, Իսրայել
Քաղաքացիություն Իսրայել
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստահաղորդավարուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր և ֆոտոմոդել
ԱմուսինLior Miller? և Ronny Douek?
Ծնողներմայր՝ Raymonde Abecassis?
 Yael Abecassis Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յաել Աբեկասսիսը ծնվել է 1967 թվականի հուլիսի 19-ին Աշկելոնում (Իսրայել), դերասանուհի Ռայմոնդա Աբեկասսիսի ընտանիքում[3]։

Յաեը իր կարիերան սկսել է 1981 թվականին ֆոտոմոդելի աշխատանքով։ 1991 թվականին Աբեկասսիսի առաջնելույթը եղել է«Սաշայի համար» ֆիլմը, որտեղ խաղացել է Ջուդիտի դերը։ 2012 թվականին նա հանդես է եկել որպես երկու ֆիլմերի պրոդյուսեր՝ «Այա» և «Նամակ անցյալից»։ «Golden Screen Awards» (2003) մրցանակի դափնեկիր է «լավագույն դերասանուհի» անվանակարգում «Shabatot VeHagim» (1999թ.) հեռուստասերիալում Էլիի դերի համար, որում նա նկարահանվել է 1999-2004 թվականներին։ «Օֆիր» մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգի հավակնորդ է (2008թ.) Միրի դերի համար «Ինչպես և քո հայրը» ֆիլմում։

1996-2003 թվականներին Յաելը ամուսնացած է եղել դերասանի հետ (ծնվ. 1972 թվական)։ Այդ ամուսնության ժամանակ ծնվել է Աբեկասսիսի առաջնեկը՝ Մորի Միլերը ։

2004 թվականից Յաելը ամուսնացած է երկրորդ անգամ գործարար Ռոնի Դուեկոյի հետ։ Այդ ամուսնության ժամանակ ծնվել է Աբեկասսիսի երկրորդ որդին (ծնվ. 2005 թվական)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Fried, Yaron (2009 թ․ հոկտեմբերի 1). «Beautiful dreamer». Haaretz. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին. {{cite news}}: Invalid |url-status=200 (օգնություն)
  2. «Yaël Abecassis». IMDb. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  3. «Yaël Abecassis». IMDb. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաել Աբեկասսիս» հոդվածին։