Պավել Նիկոլաևիչ Յաբլոչկով (ռուս.՝ Павел Николаевич Яблочков, սեպտեմբերի 2 (14), 1847 կամ սեպտեմբերի 14, 1847(1847-09-14), Սերդոբսկ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 19 (31), 1894, Սարատով, Ռուսական կայսրություն[1]), ռուս էլեկտրատեխնիկ, գյուտարար և ձեռնարկատեր։

Պավել Յաբլոչկով
Ծնվել էսեպտեմբերի 2 (14), 1847 կամ սեպտեմբերի 14, 1847(1847-09-14)
Սերդոբսկ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 19 (31), 1894 (46 տարեկան)
Սարատով, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունգյուտարար և ճարտարագետ
Գործունեության ոլորտէլեկտրատեխնիկա
Ալմա մատերՆիկոլայան ճարտարագիտական ուսումնարան
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
 Pavel Yablochkov Վիքիպահեստում

Ավարտել է Նիկոլաևյան ինժեներական ուսումնարանը (1866), Պետերբուրգի տեխնիկական գալվանական հաստատությունը (18691875 թվականին հայտնագործել է առանց կարգավորիչի աղեղային լամպը՝ էլեկտրական մոմը («Յաբլոչկովի մոմ»), որով սկիզբ է դրել էլեկտրական լուսավորման համակարգի գործնական կիրառմանը։

Յաբլոչկովի լուսավորման համակարգը բացառիկ հաջողությամբ ցուցադրվել է Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում։ 1879 թվականին Յաբլոչկով կազմակերպել է «Կ․ և Պ․ Ն․ Յաբլոչկով-գյուտարար էլեկտրական լուսավորման ընկերություն» և էլեկտրամեխանիկական գործարան Պետերբուրգում։

Աշխատանքներ է կատարել էլեկտրական մեքենաների և հոսանքի քիմիական աղբյուրների ստեղծման ուղղությամբ։ Պարգևատրվել է Ռուսական տեխնիկական ընկերության մեդալով։ 1947 թվականին սահմանվել է Յաբլոչկովի անվան մեդալ, որը երեք տարին մեկ շնորհվում է էլեկտրատեխնիկայի բնագավառի լավագույն աշխատանքին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Яблочков Павел Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Յաբլոչկով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 104