Մայքլ Մեդսեն

ամերիկացի դերասան
(Վերահղված է Մ. Մեդսենից)

Մայքլ Մեդսեն (անգլերեն՝ Michael Madsen, սեպտեմբերի 25, 1957(1957-09-25)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ)[2][3], ամերիկացի կինոդերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, գրող և լուսանկարիչ։

Մայքլ Մեդսեն
Ծնվել էսեպտեմբերի 25, 1957(1957-09-25)[1] (66 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ԿրթությունEvanston Township High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, դերասան, կինոպրոդյուսեր, բանաստեղծ, լուսանկարիչ և հնչյունավորող
Ժանրերդրամա, թրիլեր և մարտաֆիլմ
Ծնողներմայր՝ Elaine Madsen?
Ամուսին(ներ)Georganne LaPiere?
Երեխա(ներ)Քրիստիան Մեդսեն
michaelmadsen.com

Խաղացել է 150-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում, որոնցից կարելի է առանձնացել «Կատաղած շները», «Սպանել Բիլին», «Դոննի Բրասկո», Ջեյմս Բոնդի ֆիլմերից «Մեռիր, բայց ոչ հիմա»-ն, «Մեղքերի քաղաքը» և այլ հայտնի ֆիլմեր, որոնցում Մեդսենը խաղացել է գլխավոր դերեր։ Մեծ մասամբ մարմնավորել է «հմայիչ, անհոգ, ահավոր սրիկաների»[4]։ Հաճախ համագործակցել է հանրահայտ կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոյի հետ։

Կատարել է նաև հնչյունավորումներ «Grand Theft Auto III», «True Crime: Streets of L.A.», «DRIV3R»։ Հնչյունավորել է նաև «Կատաղած շները» ֆիլմի հիման վրա ստեղծված խաղում իր իսկ խաղացած կերպարին (Միստր Բլանդ

Պարգևներ խմբագրել

  • Red Hen Press գործակալության մրցանակ՝ ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների համար (2006 թ.).
  • 2008 թվականին Մալիբուի միջազգային 9-րդ կինոփառատոնում Մայքլ Մեդսենն առանձնահատուկ պատիվների է արժանացել դերասանական արվեստում ձեռք բերած նվաճումների համար[5]։
  • Independent Firecracker մրցանակ՝ Burning In Paradise բանաստեղծական գրքի համար[6]
  • Բոստոնի կինոփառատոնի մրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում՝ Strength and Honour ֆիլմում տպավորիչ դերակատարումով հանդես գալու համար (2007)
  • Նյու Յորքի անկախ կինո- և տեսաֆիլմերի միջազգային փառատոնի մրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում՝ Strength and Honour ֆիլմում տպավորիչ դերակատարումով հանդես գալու համար (2008)
  • Hollywood Film Awards մրցանակի է արժանացել՝ որպես «Ատելի ութնյակը» (The Hateful Eight) ֆիլմի դերասանական կազմի անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. «Michael Madsen on beating up Justin Bieber, the 'Reservoir Dog' ear and why he regrets his tattoos».
  3. Bhattacharya, Sanjiv (2004 թ․ ապրիլի 17). «Michael Madsen: Mr Blonde's ambition». The Guardian.
  4. Martin, Clive (2014 թ․ հուլիսի 25). «What the Fuck Is Michael Madsen Doing with His Life?». Vice News. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
  5. «Malibu International Film Festival honors Michael Madsen». Malibu Times. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.
  6. Waldo, Thea (2006 թ․ հուլիսի 16). Celebrities and Their Culinary Creations: Autographed Photos, Biographies, Trivia, & Recipes. iUniverse. ISBN 9780595397532 – via Google Books.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մայքլ Մեդսեն հոդվածին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Մեդսեն» հոդվածին։