Մարիա Թադևոսյան

հայ դերասան
(Վերահղված է Մ. Թադևոսյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարիա Ալեքսանդրի Թադևոսյան (կեղծանունը՝ Մարիա Թենազի) (մայիսի 1, 1901(1901-05-01)[1][2], Բաքու, Ռուսական կայսրություն[1][2] - 1931[1][2], Քոբուլեթ, Աջարիա, Վրաստան[1][2]), հայ դերասանուհի։

Մարիա Թադևոսյան
Ծնվել էմայիսի 1, 1901(1901-05-01)[1][2]
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել է1931[1][2]
Մահվան վայրՔոբուլեթ, Աջարիա, Վրաստան[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Այլ անուն(ներ)Մարիա Թենազի
Մասնագիտությունկինոդերասանուհի
Ակտիվ շրջան19241930
Ընտրանի«Երկաթգիծ», «Փարոսի գաղտնիքը», «Զարե»

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Թբիլիսիի Պետրաշևսկու անվան առևտրի ուսումնարանը, զբաղվել է գեղանկարչությամբ։ 1924 թ. «Երկաթգիծ» ֆիլմի համար գեղագիտական վայրեր փնտելու նպատակով Թբիլիսիից Ալավերդի է այցելում վրացական «Պետկինո» կինոստուդիայի ռեժիսոր Վլադիմիր Բարսկին, որտեղ նկատում է երիտասարդ Թադևոսյանին և որոշում հրավիրել հայ գեղեցկուհուն ֆիլմի նկարահանումներին։ Նկարահանումների ժամանակ բացահայտվում է Մարիայի դերասանական տաղանդը։ 1926 թ. Համո Բեկնազարյանը հրավիրում է Մարիա Թադևոսյանին «Հայֆիլմ», «Զարե» ֆիլմի նկարահանումներին և առանց նախնական փորձերի նկարահանում է դերասանուհուն գլխավոր դերում։ Զաքարի Բերիշվիլիի «Ամպերի թաքստոց» ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանուհին հիվանդանում է տուբերկուլյոզով։ Մարիա Թադևոսյանը մահանում է 1930 թ. մայիսի 1-ին, Վրաստանի Քոբուլեթ քաղաքում։

Դերերը կինոյում խմբագրել

  • 1924 - «Երկաթգիծ»
  • 1925 - «Անցյալի մղձավանջերը»
  • 1925 - «Փարոսի գաղտնիքը» - Այշե
  • 1925 - «Հազատների գնով»
  • 1926 - «9-րդ ալիք» - Նատալյա
  • 1926 - «Խաղն ավարտված է»
  • 1926 - «Զարե» - Մատուսյա
  • 1928 - «Ամպերի ապաստան» - Մարինե

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Թադևոսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 169