Մ.թ.ա. 1000
տարեթիվ
ԻրադարձություններԽմբագրել
Բոլոր թվականները մոտավոր են:
- Անտիկ արվեստի դարաշրջանի սկիզբը, որը տևել է 500 տարի:
- Ուելսի տարածքն սկսել են բնակեցնել կիմրերի կելտական ցեղերը:
- Սամավեդայի ձևավորման ժամանակաշրջանի ենթադրյալ ավարտը:
- Գիտնականները մետաղե զենքի և մետաղական գործիքների արտադրության սկիզբը վերագրում են մ.թ.ա. 1000 թվականին[1]։
- Ժամանակակից Իտալիայի տարածքում բնակվել էին լիգուրների, էտրուսկների, իտալիկների, լատինների, սաբինների ցեղերը[2]։
- Հունաստանում ավարտվել է բրոնզի դարը:
- Հյուսիսային Հնդկաստանում սկսել են ձևավորվել մի շարք ստրկատիրական պետություններ, որի գերակշռող կրոնական-մշակութային գործոնը եղել է հինդուիզմը[3]։
- Հին Իսրայելում կառավարման հանրապետական ձևը (Դատավորների դարաշրջան) ժողովրդի պահանջով փոխարինվել է միապետականով:
- Կորեական դիցաբանության համաձայն՝ Կոչոսոնի վան է դարձել Մունմուն:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Генезис лифта Արխիվացված է Մարտ 5, 2009 Wayback Machine-ի միջոցով: Archived 2009-03-05 at the Wayback Machine.
- ↑ История Италии
- ↑ Краткая история страны Индия