Իտալիկներ (լատին․՝ Italici), հնդեվրոպական ցեղերի խումբ Հին Իտալիայում։ Խոսել են իտալական լեզուներով։

Իտալիայի էթնիկական խմբերը մ․ թ․ ա․ 400-ական թվականներին։

Բաժանվել են երկու ճյուղի, ֆալիսկա-լատինական (ֆալիսկներ, լատիններ, ավգոններ) և ումբրա-օսկասաբելլական (սամնիտներ, սաբիններ)։ Գտնվել են հասարակական, տնտեսական և մշակութային զարգացման տարբեր աստիճանների վրա։ Զարգացման առավել բարձր մակարդակի վրա են եղել լատինները։ Ուսումնասիրողների մի մասը իտալիկներին համարում է եկվոր, սակայն նրանց ներթափանցման ուղիների և ժամանակի վերաբերյալ միասնական կարծիք չկա։ Իտալիայի պատմագիտության մեջ տիրապետում է իտալիկների բնիկ լինելու տեսակետը, նաև այն կարծիքը, որ իտալիկները Իտալիայում հաստատվել են հնդեվրոպական ցեղերի պատահական տեղափոխությունների հետևանքով (մ.թ.ա. II հազարամյակի սկզբին)։ «Իտալիկներ» անվանել են նաև Ապենինյան թերակղզում բնակվող բոլոր ցեղերին, որոնց մ.թ.ա. V - III դդ. նվաճել է Հռոմը։

Մ.թ.ա. 90 - 88-ի դաշնակցային պատերազմից հետո իտալիկները ստացել են հռոմեական քաղաքացիության իրավունք։ Մ.թ.ա. I դարում նրանք ռոմանականացել են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 441
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իտալիկներ» հոդվածին։