Մրրկահավ (մուլտֆիլմ)

Մրրկահավ (ռուս.՝ Буревестник), ռուսական կարճամետրաժ մուլտֆիլմ-կատակերգություն, որը նկարահանվել է 2004 թվականին։ Ռեժիսորն Ալեքսեյ Տուրկուսն է։

Picto infobox cinema.png
Մրրկահավ
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան

ՍյուժեԽմբագրել

Դպրոցում գրականության դասաժամ էր։ Ուսուցչուհին նայում է դասամատյանին և աշակերտներին կանչում է գրատախտակի մոտ։ Գերազանցիկ աշակերտուհին շատ զգացմունքային է կարդում Մաքսիմ Գորկու «Մրրկահավի երգը», սակայն դասընկերներն անընդհատ խանգարում են նրան։ Բանաստեղծական խոսքերն անմիջապես իրականանում են. ամպեր, քամի, ծով, մրրկահավ, պինգվին... Իսկ երբ զանգը հնչում է և դասարանը դատարկվում է, դասաենյակում ուսուցչուհուն են նայում Մաքսիմ Գորկին և Ալեքսանդր Պուշկինը։

Դերերը հնչյունավորել ենԽմբագրել

ԵրաժշտությունԽմբագրել

Վերաթողարկում DVD ձևաչափովԽմբագրել

  • DVD ձևաչափով մուլտֆիլմը թողարկվել է «Մրրկահավը և ուրիշներ» մուլտֆիլմերի հավաքածուում (ներկայացուցիչ` «Սոյուզ»)[1]։

ՄրցանակներԽմբագրել

  • 2004` Անիմացիոն մանկական ֆիլմերի 9-րդ միջազգային մոսկովյան «Ոսկե ձկնիկ» փառատոն, ժյուրիի հատուկ մրցանակ` «Ամենազվարճալի ֆիլմ» անվանակարգում[2]։
  • 2005` Անիմացիոն կինոյի ռուսական 10-րդ հոբելյանական բաց փառատոն` դիպլոմ` «Չարաճճիության ցուցադրական դասի» համար, իսկ ըստ հանդիսատեսի ընդհանուր քվերակության` Հանդիսատեսի համակրանք մրցանակ[3]։
  • 2005` Ռուսական կինոյի 12-րդ «Պատուհան դեպի Եվրոպա» փառատոն Վիբորգում, «Արծաթե մակույկ» մրցանակ` անիմացիոն կինոյի անվանակարգում[4]։

ՔննադատությունԽմբագրել

  Ալեքսեյ Տուրկուսը նկարահանել է Գորկու «Մրրկահավի» իր տարբերակը։ Այն տարվա ամենազվարճալի, օրիգինալ և ամենադիտված ֆիլմ էր։ Տուրկուսը կատակերգական նմանակում է նկարահանել Գորկու քրեստոմատիկ բանաստեղծության հիման վրա։ Դպրոցական դասարանի թատերականացված տարածությունը բնականորեն խեղդվում է Գորկու ռոմանտիզմի պաթոսի և անտարբեր երեխաների ստի ալիքներում։ Անգամ դասականները` Պուշինն ու Գորկին, չեն դիմանում և դուրս թռչելով իրենց դիմանկարներից` միանում են ընդհանուր խաղ-ֆանտազիային։
- Լարիսա Մալյուկովա[5]
 


ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել