Պավել Ակիմկին
Պավել Վլադիմիրովիչ Ակիմկին (ռուս.՝ Павел Владимирович Акимкин, սեպտեմբերի 4, 1983, Կուրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դերասան, երաժիշտ, կոմպոզիտոր։
![]() ռուս.՝ Павел Владимирович Акимкин | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1983 (40 տարեկան) |
Ծննդավայր | Կուրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան և կոմպոզիտոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է զինվորականի ընտանիքում։ Ավարտել է երաժշտական դպրոցի բայանի դասարանը։
1998 թվականին ընդունվել է Գնեսինների անվան ռուսական երաժշտական ուսումնարան «Ժողովրդական երգչախմբի ղեկավար» մասնագիտությամբ։ Ուսումնարանն ավարտելուց հետո ծանոթացել է ռեժիսոր Վլադիմիր Պանկովի հետ, որը Պավելին խորհուրդ է տվել ուսանել Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանում՝ իր ուսուցչի՝ Օ. Կուդրյաշովի մոտ[1]։ 2006 թվական ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի ռեժիսորական ֆակուլտետը (Օ. Կուդրյաշովի արվեստանոց)։ Ազգերի թատրոնի և Վ. Պանկովի SounDrama ստուդիայի դերասան է[2][3]։ Դերասանական աշխատանքից բացի գրում է երաժշտություն ներկայացումների համար[4][5]։
Բարեգործություն Խմբագրել
Պավելը «Գալչոնոկ» ոչ պետական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, որն աջակցում է կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարումներ ունեցող երեխաներին[6][7]։
Անձնական կյանք Խմբագրել
Ամուսնացած է դերասան Վալերի Գարկալինի դստեր՝ Նիկայի հետ[8], ունի որդի[9]։
Աշխատանք թատրոնում և կինոյում Խմբագրել
Թատերական աշխատանքներ Խմբագրել
- «Միձեռնանին Սպոկանից», Մարտին Մակդոնախ, Դրամատուրգիայի և ռեժիսուրայի կենտրոն, ռեժիսոր՝ Վլադիմիր Պանկով, 2018[10]
- «Կապույտ, կապույտ թռչուն», Մ․ Մետերլինկի ստեղծագործության մոտիվներով, Ազգերի թատրոն, Օ. Գլուշկով, 2017
- «Հին տուն», Ա. Կազնցև, Դրամատուրգիայի և ռեժիսուրայի կենտրոն, ռեժիսոր՝ Վ․ Պանկով, 2017
- «Կրկես», Ազգերի թատրոն, ռեժիսոր՝ Մ․ Դիդենկո, 2017
- «Բադի որս», Ա. Վամպիլով, Et Cetera թտրոն, ռեժիսոր՝ Վ․ Պանկով, 2015
- «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից», ըստ Էդվարդ Օլբիի պիեսի, SounDrama ստուդիա АртПартнер XXI век-ի հետ համատեղ, ռեժիսոր՝ Վ. Панков, 2015
- «СтихоВаренье», ըստ Մ. Ռուպասովայի և այլոց բանաստեղծությունների, «Галчонок» հիմնադրամ, ռեժիսոր՝ Յուլյա Պերեսիլդ, 2015
- «Պատերազմական տարիների երգերը», Ազգերի թատրոն, 2015
- «Պատերազմ», ըստ Ռ․ Օլդինգտոնի «Հերոսի մահը», Հոմերոսի «Ոդիսական» և Նիկոլայ Գումիլյովի «Կավալերիստի գրությունները» ստեղծագործությունների, SounDrama ստուդիա, Միջազգային չեխական փառատոնի և Էդինբուրգի թառատոնի հետ համատեղ, ռեժիսոր՝ Վ. Պանկով, 2014
- «Բակ», ըստ Ե. Իսաևայի պիեսի, SounDrama ստուդիա Գոգոլ կենտրոնի հետ համատեղ, ռեժիսոր՝ Վ. Պանկով, 2014
- «Fарс-мажорный концерт», Ազգերի թատրոն, 2013
- «Փեսացուներ», Ազգերի թատրոն, ռեժիսոր՝ Ն. Գրինշպուն, 2012
- «Օրփեոսի համախտանիշ», ըստ Վ. Մայակովսկու պոեմի և Ժ․ Կոկտոյի պիեսի, SounDrama ստուդիա Միջազգային չեխական փառատոնի և Vidy-Loasanne (Շվեյցարիա) թատրոնի հետ համատեղ, ռեժիսոր՝ Վ. Պանկով, 2012
- «ГОРОД.ОК», ըստ Վ. Իրվինգի և Մ. Սալտիկով-Շչեդրինի ստեղծագործությունների, SounDrama ստուդիա, Ստուդիա VI Միջազգային չեխական փառատոնիի հետ համատեղ, ռեժիսոր՝ Վ. Պանկով, 2011
- «Ես գնդացրորդ եմ», ըստ Յուրի Կլավդիևի պիեսի, SounDrama ստուդիա, ռեժիսոր՝ Վ. Պանկով, 2010
- «Ռոմեո և Ջուլիետ», Շեքսպիր, Ազգերի թատրոն, ռեժիսոր՝ Վ. Պանկով, 2009
- «Գոգոլ, երեկոներ, Իվան Կուպալայի նախօրեին», ըստ Նիլոլայ Գոգոլի «Իվան Կուպալայի նախորդ երեկոյան» վիպակի, SounDrama ստուդիա, ռեժիսոր՝ Վ. Պանկով, 2009
- «Շուկշինի պատմվածքները», Վ. Շուկշին, Ազգերի թատրոն, ռեժիսոր՝ Ալվիս Հերմանիս, 2008
- «Գոգոլ։ Երեկոներ։ Սորոչինյան տոնավաճառ», ըստ Գոգոլի «Սորոչինյան տոնավաճառ» վիպակի, SounDrama ստուդիա, ռեժիսոր՝ Վ. Պանկով, 2008
- «Գոգոլ։ Երեկոներ։ Մայիսյան գիշեր, կամ Ջրահեղձ աղջիկը», ըստ Գոգոլի «Մայիսյան գիշեր, կամ Ջրահեղձ աղջիկը» ստեղծագործության, SounDrama ստուդիա, ռեժիսոր՝ Վ. Պանկով, 2007
- «Շվեդական լուցկի», Անտոն Չեխով, Ազգերի թատրոն, ռեժիսոր՝ Ն. Գրինշպուն, 2007
- «Տաք սիրտ», Ա. Օստրովսկի, Մալայա Բրոննայայի թատրոն, ռեժիսոր՝ Ռ․ Սամգին, 2007
- «Ամուրի Մոլիեր»․ Ժ․ Բ․ Մոլիեր, Մոսկվայի ժամանակակից պիեսի դպրոց թատրոն, ռեժիսոր՝ Ա․ Պերշին, 2006
- «Անցում», ըստ ժամանակակից դրամատուրգների պիեսների, SounDrama ստուդիա Դրամատուրգիայի և ռեժիսուրայի կենտրոնի հետ համատեղ, ռեժիսոր՝ Վ. Պանկով, 2006
- «Մորֆի», Միխայիլ Բուլգակով, Et cetera թատրոն, ռեժիսոր՝ Վ. Պանկով, 2006
- «СНЕГИРИ» Ազգերի թատրոն, ռեժիսոր՝ Տ. Սոպոլյով, Մ. Չումաչեկո, 2006
- «Ձյունե թագուհին», ռեժիսոր՝ Վ. Ռոդիոնովա, Սերգիև Պոսադ, 2005
- «Փոքրիկ իշխանը», ռեժիսոր՝ Ե. Տկաչուկ, Սիզրան, 2005
- «ВРЕМЯ НОЛЬ», «Согласие» կենտրոն, ռեժիսոր՝ Վ, Պանկով, 2001
Ֆիլմագրություն Խմբագրել
- 2013 – «Կենսագիր», Վիկտոր Գորբաչով
- 2013 – «Ութ», Ալեքսեյ Ուչիտել
- 2012 – «Բժիշկ», Վլադիմիր Պանկով
- 2009-2011 – «Երկու Անտոն», Լեոնիդ Մազոր
- 2009 – «Մոսկվա, ես քեզ սիրում եմ», Մուրադ Իբրահիմբեկով
- 2004 – «Մրրկահավ» (մուլտֆիլմ), Ալեքսեյ Տուրկուս
Ներկայացումների երաժշտություն Խմբագրել
- 2017 – «Ամուսնություն», Լիեպայայի թատրոն, ռեժիսոր-պարուսույց՝ Ս. Զեմլյանսկի, Լատվիա
- 2013 – «Կիրակի», Նիկիտա Միխալկովի ակադեմիա, ռեժիսոր-օպերատոր՝ Ս. Զեմլյանսկի, Մոսկվա
- 2016 – «Կալիգուլա», Մոսկվայի նահանգային թատրոն, ռեժիսոր-պարուսույց՝ Ս. Զեմլյանսկի, Մոսկվա
- 2016 – «Տեսարան կամրջից», Մոսկվայի ահանգային թատրոն, ռեժիսոր՝ Ա․ Գորուշկինա, Մոսկվա
- 2015 – «Ժաննե դ'Արկ», Ա. Պուշկինի անվան թատրոն, ռեժիսոր-պարուսույց՝ Ս. Զեմլյանսկի, Մոսկվա
- 2015 – «Ռևիզոր», Մ. Յերմոլովայի անվան թատրոն, բեմադրող ռեժիսոր՝ Սերգեյ Զեմլյանսկի, Մոսկվա
- 2014 – «Դևը», Մ. Յերմոլովայի անվան թատրոն, բեմադրող ռեժիսոր՝ Սերգեյ Զեմլյանսկի, Մոսկվա
- 2014 – «Չափն ընդդեմ չափի», Ա. Պուշկինի անվան թատրոն, ռեժիսոր՝ Դ. Դոնելլան, Մոսկվա
- 2013 – «Ինդուլիս և Արիա», Լիեպայայի թատրոն, ռեժիսոր-պարուսույց՝ Ս. Զեմլյանսկի, Լատվիա
- 2013 – «Կամելիազարդ տիկինը»,Ա. Պուշկինի անվան թատրոն, բեմադրող ռեժիսոր՝ Ս. Զեմլյանսկի, Մոսկվա
- 2012 – «Մայրական դաշտ», Ա. Պուշկինի անվան թատրոն (մասնաճյուղ), ռեժիսոր՝ Ս. Զեմլյանսկի, Մոսկվա
Կինոյի երաժշտություն Խմբագրել
- 2016 – «Ես ուսուցիչ եմ», Սերգեյ Մոկրիցկի
Ճանաչում և մրցանակներ Խմբագրել
- 2015 թվական – ՄԿ մրցանակ «Տղամարդու լավագույն դերակատարման համար», «Պատերազմ» ներկայացման համար[11]
- 2012 թվական – ՄԿ մրցանակ «Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար», «Город. ОК» ներկայացման համար
- 2010 թվական – ՄԿ մրցանակ «Լավագույն երաժշտական ձևավորման համար» «Շուկշինի պատմվածքները» ներկայացման համար
- 2006 թվական – «Ոսկե տերև» մրցանակ «Բակի խոտի վրա» ներկայացման համար[12]
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Павел Акимкин очень рад всему, что ним происходит // Л. Меллер, lsm.lv, 22 октября 2015
- ↑ С музыкой из музыки // О. Галахова, ПТЖ, февраль 2014
- ↑ «Владимир ПАНКОВ: «Тут взрыв мира передан музыкой» // Е. Дьякова, «Новая газета», 29.05.2015»։ Արխիվացված է օրիգինալից 2021-11-21-ին։ Վերցված է 2019-04-11
- ↑ «Демон» в театре им. Ермоловой. Может ли музыка заменить слова? // К. Чековска, Shkolazhizni.ru
- ↑ Театр наций: Спектакль «СтихоВаренье» родился из ниоткуда
- ↑ «Юлия Пересильд представляет новую команду фонда «Галчонок»»։ THR Russia (ru-RU)։ Վերցված է 2018-08-17
- ↑ «Юлия Пересильд и новая команда благотворительного фонда «Галчонок» | Филантроп»։ Филантроп (ru-RU)։ 2018-06-28։ Վերցված է 2018-08-17
- ↑ «Ника Гаркалина: «Паша взял на плечи всю нашу семью»»։ www.womanhit.ru։ Վերցված է 2018-08-17
- ↑ Ника Гаркалина: «До сих пор не могу поверить в случившееся!» // А. Занимонец, tele.ru
- ↑ Гутерман Ольга Егошина | Фото: Михаил։ «В поисках отрезанной руки. Владимир Панков поставил «Однорукого из Спокана» Макдонаха» (en-US)։ Վերցված է 2018-08-17
- ↑ «Театральная премия „МК“ всегда выходит вовремя!» // Я. Смирницкий, «МК»
- ↑ Театральная премия «ЗОЛОТОЙ ЛИСТ 2006» Archived 2016-03-24 at the Wayback Machine.
Արտաքին հղումներ Խմբագրել
- Կենսագրությունն Ազգերի թատրոնի կայքում
- Պավել Ակիմկինի մասին kinopoisk.ru կայքում/
- Պավել Ակիմկինի էջը Soundrama ստուդիայի կայքում Archived 2016-09-15 at the Wayback Machine./