Մտիրալա ազգային պարկ (վրաց.՝ მტირალას ეროვნული პარკი), ազգային պարկ Վրաստանի հարավ-արևմուտքում՝ Աջարիայի շրջանում։ Այգին գտնվում է Փոքր Կովկասի արևմտյան մասում։ Այգուն հարում են նաև «Քինտրիշիի պահպանվող լանդշաֆտ» արգելոցի տարածքները (ԲՊՄՄ I աստիճան)։

Մտիրալա ազգային պարկ
Տեսակազգային պարկ
Մասն էColchic Rainforests and Wetlands?
Երկիր Վրաստան
Հիմնվել է2006
Մակերես281,26 կմ²
Մտիրալա ազգային պարկը գտնվում է Վրաստանում
Մտիրալա ազգային պարկ
Մտիրալա ազգային պարկը գտնվում է Երկիրում
Մտիրալա ազգային պարկ

Ստուգաբանություն խմբագրել

Ազգային պարկի, ինչպես նաև նրա տարածքում գտնվող Մտիրալա լեռան անունը վրացերենից թարգմանվում է որպես լաց։ Դա պայմանավորված է այդ տարածաշրջանին բաժին ընկնող տեղումների մեծ քանակությամբ՝ մինչև 4520 մմ մեկ տարվա ընթացքում, ինչն այն դարձնում նախկին Խորհրդային Միության ամենախոնավ տարածքներից մեկը։

Ֆլորա խմբագրել

Այգու բուսականությունը կազմում են կոլխիդային խոնավ լայնատերև և խառը կուսական անտառները[1], որոնց թվում առկա են ցանովի շագանակենի և արևելյան հաճարենի։ Որպես մանրանտառ աճում են պոնտոսյան ռոդոդենդրոնը, դափնեկեռասը, կոլխիդյան տոսատը և տարբեր լիանաներ։

Ֆաունա խմբագրել

Այգում հայտնաբերվել են գորշ արջ, այծյամ և վայրի արջ, իսկ օրնիտոֆաունան ներառում գաճաճ արծիվ, բուեր և պիրոլ։ Այգում բնակվող երկկենցաղներից են կովկասյան սալամանդրը, կովկասյան դոդոշը և կովկասյան իժը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nakhutsrishvili, George (2012 թ․ օգոստոսի 23). The Vegetation of Georgia (South Caucasus). Springer Science & Business Media. էջեր 223–. ISBN 978-3-642-29915-5.
  2. «Mtirala National Park». Caucasus Nature Fund. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մտիրալա ազգային պարկ» հոդվածին։