Շագանակենի ցանովի
Շագանակենի ցանովի | |
![]() Շագանակենի ցանովի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հաճարածաղկավորներ (Fagales) |
Ընտանիք | Հաճարազգիներ (Fagaceae) |
Ցեղ | Շագանակենի (Castanea) |
Տեսակ | Շագանակենի ցանովի (C. sativa) |
Միջազգային անվանում | |
Castanea sativa | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Շագանակենի ցանովի (լատին․՝ Castanea sativa), հաճարազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն խմբագրել
35 մ բարձրությամբ ծառ է։ Մեծ, ամբողջական, երկարավուն-նշտարաձև, ատամնեզր տերևները գագաթում սրացած են։ Կաշենման պտղապատով պտուղը ընդգրկված է սուր-փշոտ, փայտացած պտղագավաթի մեջ։
Տարածվածություն խմբագրել
Հայաստանում հանդիպում է Իջևանի (Իջևանի շրջակայք) և Զանգեզուրի («Շիկահող» պետական արգելոց) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախակովկասում, Անդրկովկասի տարբեր շրջաններում, Եվրոպայի հարավում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Հյուսիսարևելյան Անատոլիայում։
Էկոլոգիա խմբագրել
Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 900-1300 մ բարձրությունների վրա, անտառներում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս-հոկտեմբերին։
Պահպանություն խմբագրել
Վտանգված տեսակ է, որի բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայտնի են երկու բնական պոպուլացիաներ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես անմիջական սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Մեկ պոպուլյացիան պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6