«Մռայլ մարդիկ» (ռուս.՝ Хмурые люди), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքների ժողովածուն, որը լույս է տեսել 1890 թվականին՝ Ալեքսեյ Սուվորինի տպարանում[1]։ Այն նվիրված է կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկուն[2]։

Մռայլ մարդիկ
ռուս.՝ Хмурые люди
Տեսակպատմվածքների ժողովածու
Ձևպատմվածքների ժողովածու
ՀեղինակԱնտոն Չեխով
Հրատարակվել է1890

Պատմություն

խմբագրել

Եղբոր՝ Նիկոլայի մահից (հունիսի 17-ին) և կարճ ամառային արձակուրդից հետո Անտոն Պավլովիչ Չեխովը տպագրության պատրաստեց հաջորդ («Երեխաներ» ժողովածուից հետո)՝ պատմվածքների յոթերորդ ժողովածուն։ 1889 թվականի հոկտեմբերի 12-ին Պյոտր Չայկովսկուն ուղղված նամակում Չեխովը թույլտվություն է խնդրում նրան նվիրել իր «Մռայլ մարդիկ» պատմվածքների նոր գիրքը։

  Այս պատմվածքները ձանձրալի և տաղտկալի են, ինչպես աշունը, և դրանցում գեղարվեստական տարրերը խիտ խառնված են բժշկականի հետ, բայց դա չի զրկում ինձ քաջությունից` Ձեզ դիմելու խոնարհ խնդրանքով. Թույլ տվեք այս գիրքը նվիրել Ձեզ։ Ես իսկապես ուզում եմ դրական պատասխան ստանալ Ձեզանից, քանի որ այս նվիրատվությունը, նախևառաջ, ինձ մեծ հաճույք կպատճառի և մի փոքր կբավարարի այն խորը հարգանքի զգացումը, որն ինձ ստիպում է ամեն օր հիշել Ձեզ։  

Հոկտեմբեր 14-ին Պյոտր Իլյիչ Չայկովսկին եկավ շնորհակալություն հայտնելու Չեխովին ՝ իրեն պատմվածքների ժողովածուն նվիրելու ցանկության համար։ Չեխովին կատարած այցից հետո Պյոտր Չայկովսկին սուրհանդակի միջոցով նամակ և իր լուսանկարն ուղարկեց Անտոն Պավլովիչին հետևյալ մակագրությամբ.

  Ա. Պ. Չեխովի կրակոտ երկրպագուից։ Պ. Չայկովսկի, 89-ի հոկտեմբերի 14։  

Չեխովը պատասխան նամակ գրեց Չայկովսկուն և ուղարկեց իր լուսանկարը՝ մակագրությամբ` «Պյոտր Իլյիչ Չայկովսկուն` ի հիշատակ ջերմորեն նվիրված և շնորհակալ երկրպագուից»։ Նոյեմբերի 5-ին Անտոն Պավլովիչը Ալեքսեյ Սուվորինին ուղարկեց պատմվածքներ իր նոր ժողովածուի համար՝ «Փոստը», «Անախորժություն», «Վոլոդյա», «Իշխանուհի», «Դժբախտություն», «Ուզում եմ քնել», «Սառը արյուն», «Ձանձրալի պատմություն», «Նոպա» և «Շամպայն»։

Հավաքածուն ներառում է հետևյալ աշխատանքները՝

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Մատենագիտական նկարագրություն՝

  1. Мезиер А.В. «Русская словесность с XI по XIX столетия включительно», Спб., 1899, №19895.
  2. Масанов И.Ф. «Библиография сочинений А.П. Чехова», М., Унив. Тип., 1906, стр. 23.
  3. Гитович Н.И. «Летопись жизни и творчества А. П. Чехова». Москва, ГИХЛ, 1955. стр. 259.
  4. The Kilgour collection of Russian Literature ( 1750 - 1920 ). Harvard & Cambridge, 1959, №229.
  5. Книги и рукописи в собрании М.С. Лесмана, М., 1989.

Արտաքին հղումներ

խմբագրել