Փոստը (պատմվածք)

Անտոն Չեխովի պատմվածք

«Փոստը» (ռուս.՝ Почта), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1887 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1887 թվականին «Պետերբուրգյան թերթում» № 252, սեպտեմբերի 14-ին` Ա. Չեխոնտե ստորագրությամբ։

Փոստը
ռուս.՝ Почта
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1887
Հրատարակվել էսեպտեմբերի 14 (26), 1887

Հրապարակումներ խմբագրել

Անտոն Պավլովիչ Չեխովի «Փոստը» պատմվածքը գրվել է 1887 թվականին, առաջին անգամ հրապարակվել է 1887 թվականին «Պետերբուրգյան թերթում» (№ 252) սեպտեմբերի 14-ին Ա. Չեխոնտե ստորագրությամբ, 1890 թվականին ընդգրկվել է Ադոլֆ Մարքսի կողմից հրատարակվող Ա. Չեխովի ստեղծագործությունների «Մռայլ մարդիկ» ժողովածուի մեջ։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է սերբախորվաթերեն և շվեդերեն։

Քննադատություն խմբագրել

Պատմվածքը դուր է եկել գրող Ալեքսանդր Էրտելին, որը նշել է. «Այս ամռանը ես հնարավորություն ունեցա ծանոթանալ նրա պատմվածքների վերջին գրքույկին, և ես կասեմ Ձեզ, որ դա մեծ տաղանդ է։ Ավելին, այն լուրջ բովանդակություն ունի, թեև միշտ չէ, որ համապատասխանում է պաշտոնական «ուղղության» հետ։ Այսպես, վերջին հատորի բազմաթիվ պատմվածքներում այնպիսի ուժով է ներկայացված «մանրուքների» ողբերգական իշխանությունն ունի որոշակի ուղղվածություն»։ Այս պատմվածքով Էրտելը սկսեց բարձր գնահատել Ա. Պ. Չեխովին որպես գրող։

Հրապարակախոս Նիկոլայ Միխայլովսկին հիմնվելով պատմվածքի վրա, Չեխովին զրկում է հավասարակշռությունից։ Նա գրում է «Ոչ մեկին, վճռականապես ոչ մեկին ոչ ջերմություն, ոչ ուրախություն, չնայած այս պատմվածքում զանգուլակները այնպես սիրալիր ժպտում են զանգակներին»[1]։

Քննադատ Պ. Կրասնովը «մռայլ մարդու» կերպարի հայտնվելը Չեխովի պատմվածքում բացատրվում է հասարակության մեջ տիրող անճաշակությամբ և տաղտկությամբ[2]։

Ֆ. Պակտովսկին գրում էր, որ Չեխովը «Փոստը» պատմվածքում «արտացոլում է այն մարդկանց կյանքի ծանր պահերը, որոնց ճակատագիրը տվել է միայն չքավորություն, մի կտոր հացի համար ծանր աշխատանք, բայց չի տվել նրանց դրության բարելավման հույսեր[3]։

Սյուժե խմբագրել

Պատմվածքի գործողությունները տեղի են ունենում ձմռանը, վաղ առավոտյան փոստի քաղաքային բաժանմունքում։ Փոստատար Իգնատևը պատրաստվում էր ձիակառքով կայարան տեղափոխել փոստային առաքումները։ Ընդունողը խնդրում է կայարան տեղափոխել իր բարեկամ, ուսանող Միխայլոյին և փոստատարը համաձայնվում է։ Չնայած մթությանը, նրանք տեղավորվեցին սայլակառքում և գնացին։ Ճանապարհը դեպի կայարան անցնում էր անտառի միջով։ Ճանապարհին ուսանողը փորձեց զրույց սկսել փոստատարի հետ, բայց ապարդյուն։ Քաղաքից դուրս նրանց հետ պատահար տեղի ունեցավ, սայլակառքը հանկարծակի տեղից շարժվեց, ձիերը խրտնեցին և տարան այն։ Ուսանողը ցավալի հարված ստացավ, իսկ փոստատարը և ապրանքները դուրս թափվեցին սայլակառքից։ Անտառից դուրս գալով ձիերի եռյակը կանգ առավ, սայլապանը բարձեց դուրս ընկած պայուսակը, փոստատարը նստեց իր տեղում և նրանք ուղևորվեցին դեպի կայարան։ Ուսանողը փորձեց զրույցի բռնվել փոստատարի հետ, բայց նա ասաց. «Աստված վկա, դուք ինչ շատ եք սիրում խոսել, արդյոք չեք կարող լուռ մնալ»։ Վերջապես նրանք հասան կայարան և սկսեցին սպասել փոստային գնացքին։

Գրականություն խմբագրել

  • Чехов А. П. Почта // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • Voir Dictionnaire Tchekhov, page 239, Françoise Darnal-Lesné, Édition L’Harmattan, 2010, ISBN 978 2 296 11343 5.
  • La Poste, traduit par Édouard Parayre, Éditions Gallimard, Bibliothèque de la Pléiade, 1970, ISBN 2-07-010550-4.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Русские ведомости», 1890, № 104, 18 апреля
  2. «Труд», 1895, № 1, стр. 207
  3. «Современное общество в произведениях А. П. Чехова». Казань, издание императорского университета, 1901, стр. 11

Արտաքին հղումներ խմբագրել