Իշխանուհին (պատմվածք)

Անտոն Չեխովի պատմվածքը

«Իշխանուհին» (ռուս.՝ Княгиня), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1889 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1889 թվականի մարտի 26-ին «Նոր ժամանակ թերթի» № 4696 համարում։

Իշխանուհին
ռուս.՝ Княгиня
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1888
Հրատարակվել էմարտի 26 (ապրիլի 7), 1889

Հրապարակումներ խմբագրել

«Իշխանուհին» պատմվածքը Չեխովը գրել է 1886 թվականին, առաջին անգամ հրատարակվել է 1889 թվականի մարտի 26-ի «Նոր ժամանակ թերթի» № 4696 համարում։ 1890 թվականին պատմվածքն ընդգրկվել է «Մռայլ մարդիկ» հավաքածուում, որը հետագայում ընդգրկվել է Ադոլֆ Մարքսի կողմից տպագրված Ա. Չեխովի ստեղծագործությունների հավաքածուում։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է ֆրանսերեն։

Քննադատություն խմբագրել

Անանուն քննադատը «Իշխանուհին» անվանել է «Մռայլ մարդիկ» հավաքածուի կարևորագույն աշխատանքներից[1]։ Ֆ. Ե. Պակտովսկին «Իշխանուհին» պատմվածքի հետ կապված նշել է շրջակա միջավայրի մարդկանց վրա «բաոյալքված ազդեցության» մասին, նույնիսկ մտավորական մարդկանց, ինչպիսին է բժիշկ Միխայիլ Իվանովիչը[2]։

Վ. Ալբովը պատմության հերոսուհու մեջ «կենդանական» սկիզբ է տեսնում. իշխանուհին «ճախրող թռչնակ է», որի համար ... բժիշկի խոսքերը որևէ մարդկային բան չկարողացան արթնացնել...»[3]:

Սյուժե խմբագրել

Մի անգամ պատմության հերոսուհին՝ իշխանուհի Վերա Գավրիլովնան գնում է տղամարդկանց մենաստան։ Այնտեղ նա հանդիպում է վանականներին ու վարդապետին, որին մոտեցել էր օրհնություն ստանալու համար։ Նա երկար ժամանակ խոսում էր վարդապետի հետ, նրան ասում, որ գիշերելու է վանքում, հետո կտեսնվի ընկերուհու հետ և երեքուկես օր կմնա նրա մոտ։ Իշխանուհին հավանում էր մենաստանը և գրեթե ամեն ամառ գալիս էր այդտեղ։

Հանգստանալուց հետո իշխանուհին դուրս եկավ զբոսանքի։ Ծառուղում նա հանդիպեց բժիշկ Միխայիլ Իվանովիչին, որը նախկինում ծառայել էր իշխանուհու մոտ Դուբովկայում։ Նրանք զրուցեցին, իշխանուհին բժշկին պատմեց, որ ամուսնացել է, կոմսուհուց դարձել է իշխանուհի և արդեն ամուսնալուծվել է։ Հետո իշխանուհին դժգոհեց կյանքի սխալներից։ Բժիշկը, համամիտ լինելով նրա հետ, ասաց, որ նա իրոք շատ սխալներ է արել և պատմեց, թե ինչ է կատարվում իր հոգում։

Բժիշկը իշխանուհուն մատնացույց արեց իր տանը տիրող անհանդուրժողականությունը, անհարգալից վերաբերմունքը մարդկանց հանդեպ, այն փաստը, որ նա հասարակ մարդկանց չի համարում մարդ։ Իշխանուհու բարեգործական գործունեությունը բժիշկը համարում է տիկնիկային կատակերգություն։ Այդ ձևով օտարականին օթևան տվող տանը «վերմակներն ու սավանը պահում են կողպեքի տակ, այնպես, որ ծեր կանայք չփչացնեն, թող քնեն հատակին։ Ծեր կինը չի համարձակվում ոչ նստել անկողնուն, ոչ վերնաշապիկը հագնել կամ էլ քայլել հարթ մանրահատակի վրա։ Ամեն ինչ պահվում էր շքերթի համար և թաքցվում ծեր կանանցից, ինչպես գողերից»։ Իշխանուհու գյուղացիների երեխաներին ուսուցանելու ցանկությունը վերածվեց նրան, որ երեխաները փախան, ստիպված էին ճնշել նրանց, գումարով վարձել, որպեսզի դպրոց գնան։ Բժիշկը չէր կարող ներել իշխանունուն այն փաստի համար, որ նա «առանց պատճառի» աշխատանքից ազատել էր իրեն։

Այս և այլ օրինակներ վշտացրեցին իշխանուհուն, և բժիշկն արագ հեռացավ։ Հաջորդ օրը իշխանուհին պատրաստվեց հեռանալ։ Ուղեկցողների թվում էր նաև բժիշկը, ով խնդրում էր իշխանուհուն ներել իրեն երեկ բազմաթիվ հիմար բաներ ասելու համար։ Իշխանուհին «սիրալիր ժպտաց և ձեռքը մեկնեց դեպի նրա շուրթերը»։ Իշխանուհին հեռացավ՝ մտորելով, որ «չկա ավելի մեծ հաճույք, քան ամենուր իր հետ տանել ջերմություն, լույս և ուրախություն, ներել վիրավորանքները և սիրալիր ժպտալ թշնամիներին»։ Նա իրեն երջանիկ էր զգում։

Էկրանացում խմբագրել

Անտոն Չեխովի «Վրիժառություն», «Ոչխարն ու օրիորդը», «Խմբերգչուհին», «Իշխանուհին» պատմվածքների հիման վրա 1992 թվականին ռեժիսոր Նիկոլայ Ալեքսանդրովիչը նկարահանել է «Ողորմած այրեր» հեռուստաֆիլմը[4]։

Գրականություն խմբագրել

  • Чехов А. П. Княгиня// Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • Voir Dictionnaire Tchekhov, Page 241, Françoise Darnal-Lesné, Édition L’Harmattan, 2010, ISBN 978 2 296 11343 5.
  • La Princesse, traduit par Édouard Parayre, Éditions Gallimard, Bibliothèque de la Pléiade, 1970, ISBN 2-07-010550-4.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Журнал «Книжный вестник». 1890, № 4, стлб. 159—160
  2. Ф. Е. Пактовский. Современное общество в произведениях А. П. Чехова. «Чтения в Обществе любителей русской словесности в память А. С. Пушкина…» Казань, 1901, стр. 13—15
  3. В. Альбов. Два момента в развитии творчества Антона Павловича Чехова… — «Мир божий», 1903, № 1, стр. 90—91
  4. «Милостивые государи» х/ф. (1992)

Արտաքին հղումներ խմբագրել