Մուցո (վրաց.՝ მუცო), գյուղ Վրաստանում։ Գտնվում է Մցխեթ-Մթիանեթ մարզի Դուշեթի շրջանում[2]։

Գյուղ
Մուցո
վրաց.՝ მუცო
Մուցո-Արդոտի հովիտ
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՄցխեթ-Մթիանեթ
ՇրջանԴուշեթի շրջան
ՀամայնքԴուշեթի շրջան
ԲԾՄ1880 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն15[1] մարդ (2014)
Ժամային գոտիUTC+4
Մուցո (Վրաստան)##
Մուցո (Վրաստան)

Գտնվում է ծովի մակարդակից 1880 մետր բարձրության վրա, Անդեկիցկալի գետի աջ ափին։ Շրջկենտրոն Դուշեթից հեռու է 121 կմ։

Աշխարհագրություն

խմբագրել
 
Նկար

Մուցո գյուղը ավելի քան մեկ դար առաջ գրեթե ամբողջովին դատարկվել է։ Այն եղել է բնակատեղի` մոտավորապես 30 միջնադարյան բնակելի միավորներով, որոնք հորիզոնական դիրքով դասավորված են եղել Մուցո-Արդոթիի կիրճի վերևում։ Այնտեղ կան չորս աշտարակներ և մի քանի կառույցների ու շինությունների փլատակներ։ Դժվար չէ պատկերացնել, որ գյուղը զբոսաշրջիկների և լեռնագնացների համար դեռևս մնում է որպես յուրահատուկ ճարտարապետություն ունեցող աչքի ընկնող վայր։ Չնայած որ Մուցոն պատմական Վրաստանի ամենից շատ վնասված ճարտարապետական կառույցներով վայրն է, այնուամենայնիվ վերականգնողական ծրագրերը այնտեղ սկսել են զարգանալ 2004 թվականից։

Լեգենդ

խմբագրել

Լեգենդ կա այն մասին, որ գյուղացիները երկրպագել են Արխանգելի Բրոլիսքալո սրբապատկերին։ Նրանք հռչակված են եղել որպես խիզախ կռվողներ և որսորդներ և իրենց համարել են սրբի դրոշի բանակի մշտական անդամներ և սրբապատկերին նվիրաբերված առասպելական գանձարանի պաշտպաններ։ Լեգենդն ասում է, որ գանձարանը դեռ պահված է Մուցոյի բարձր լեռներում և սպասում է ընտրյալին, որը գալու է։ Ըստ լեգենդի՝ Մուցոն հիմնադրել Շեթեկաուրիս ընտանիքը, և Մուցոյի պատմությունը սկսվում է այդ ընտանիքի պատմության հետ միասին[3]։

Բնակչություն

խմբագրել

Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 15 մարդ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին. (վրաց.)
  2. Վրաստանի վարչատարածքային բաժանում Արխիվացված 2013-09-19 Wayback Machine (վրաց.)
  3. Shorena Kurtsikidze & Vakhtang Chikovani "Ethnobiology and Folklore of the Georgea Border Images, Customs, Myths & Folk Tales of Europa", 2008