Մուրինզել (գերմաներենից բառացի թարգմանած՝ նշանակում է Մուրի կղզի), ավստրիական Գրաց քաղաքում՝ Մուր գետի միջնամասում գտնվող արհեստական, լողացող կղզի, որը նաև կամրջակներով իրար է կապում գետի երկու ափերը։

Հակիրճ տեղեկատվություն խմբագրել

Մուրինզելը գեղեցիկ է հատկապես գիշերով, երբ վառվում են նրան շրջանակող նավարկային կապույտ լույսերը։ Նշանավոր Կունստհաուս թանգարան-պատկերասրահի և միջնադարյան Շլոսբերգ ամրոցի հետ մեկտեղ Գրացի խորհրդանշական տեսարժան վայրերից մեկը դարձած Մուրինզելի նախագծերը պատրաստել է նյույորքցի ճարտարապետ և նկարիչ Վիտո Ակոնչին՝ իրականացնելով ավստրիական Art & Idea ընկերության հիմնադիր և տնօրեն Ռոբերտ Պունկենհոֆերի մտահղացումը։ Արհեստական կղզի-հարթակը պատրաստվել է 2003 թվականին Գրացը Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հայտարարվելու կապակցությամբ[1][2]։

Վիտո Ակոնչին իր այս ստեղծագործությունը պատկերավոր կերպով նկարագրել է այսպես. "A bowl that morphs into a dome that morphs into a bowl…"[3] (Մի գավաթ, որ գմբեթի տեսք է ստանում, իսկ գմբեթն էլ վերածվում է գավաթի)։ Մուրինզելը, որ արտաքինից մի հսկայական ծովախեցի է հիշեցնում, ունի շուրջ 50 մետր երկարություն և 20 մետր լայնություն։ Նրա կենտրոնական հատվածը ամֆիթատրոնի տեսք ունի, որի ներքևում՝ ոլորուն, շրջանաձև «գմբեթի» տակ տեղավորված են սրճարանն ու ժամանցային գոտին՝ խաղահրապարակով[1]։ Արհեստական կղզի-զվարճավայրը միաժամանակ կարող է ընդունել և սպասարկել 350 այցելուների։

Գրականություն խմբագրել

  • Vito Acconci, Oliver Elser (Text): Building an Island. Vito Acconci, Acconci Studio. Mur Island, Graz, Austria. (deutsch und englisch). Erste Auflage. Hatje Cantz, Ostfildern-Ruit 2003, ISBN 3-7757-1357-3.
  • Karlheinz Fritsch: Kunsthaus – Murinsel – Schloßberg Nachnutzung des Kulturjahres 2003. In: Peter Kautsch (Hrsg.): Bauphysiktagung 2004. Thinking new structures. Tagungsband zur Bauphysiktagung 2004 am 14. Oktober 2004 an der TU Graz. Technische Universität Graz (Fachbereich Ingenieurbaukunst), Graz 2004, OBV, S. 79–84.
  • Eva Spinazzè: Poesia e spazio nell’isola Mur. La figura di Vito Acconci. (italienisch). ZeL edition, Treviso 2011, ISBN 978-88-96600-40-5.

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Murinsel». Graz Tourism. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2003 թ․ հունիսի 28-ին.
  2. «Mur Island (Graz, 2003)». Structurae. Wilhelm Ernst & Sohn Verlag. Վերցված է 2003 թ․ հունիսի 28-ին.
  3. «MUR ISLAND». Acconci Studio. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել