Շլոսբերգ (գերմ․՝ Schlossberg, թարգմանաբար նշանակում է ամրոցի սար), անտառապատ սար ավստրիական Գրաց քաղաքի կենտրոնում, միջնադարյան ամրոցով, որը այդ քաղաքի խորհրդանշական տեսարժան վայրերից մեկն է համարվում։ Սարը վերածվել է հանրային զբոսայգու, որի կառավարումն իրականացնում է Holding Graz ընկերությունը[2][3], և որտեղ զվարճանքի բազմաթիվ օբյեկտներ, ռեստորաններ ու սրճարաններ են գործում։

Coa Illustration Elements Building Castle.svg
Շլոսբերգ
16-07-06-Rathaus Graz Turmblick-RR2 0275.jpg
Տեսակդղյակ, պուրակ և մշակութային արժեք[1]
ՀասցեSchloßberg[1]
Վարչական միավորԳրաց[1]
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա[1]
Ճարտարապետական ոճՌոմանական արվեստ
Կոորդինատներ: 47°4′34.000000099589″ հս․ լ. 15°26′14.000000099197″ ավ. ե. / 47.07611111113877200° հս․. լ. 15.43722222224977614° ավ. ե. / 47.07611111113877200; 15.43722222224977614
Schloßberg, Graz Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Սարի վրա դեռևս 10–րդ դարում բերդ է կառուցվել։ 16–րդ դարի կեսերին Հյուսիսային Իտալիայից հրավիրված ճարտարապետների նախագծերով կառուցվել է 400 մետր երկարությամբ ամրոց, որը երբեք չի նվաճվել, և միայն 1809 թվականին՝ Շյոնբրունի պայմանագրի կնքումից հետո, մասամբ ավերվել է Նապոլեոն Բոնապարտի զորքերի կողմից։ Այդ դժվարին, ծանր ժամանակներում ժամացույցակիր Uhrturm աշտարակը և Glockenturm զանգակատուն–աշտարակը ավերածությունից փրկվել են միայն այն բանի շնորհիվ, որ Գրացի բնակիչները հանգանակություն են կազմակերպել ու փրկագին են վճարել դրանց պահպանության համար[2][3][4][5]։

Սարը՝ ամրոցի մնացորդներով, հանրային զբոսավայրի է վերածվել 1839 թվականին, Լյուդվիգ ֆոն Վելդենի նախաձեռնությամբ։ Այցելուների հատուկ ուշադրությանն են արժանանում Uhrturm–ը, Glockenturm–ը, Türkenbrunnen–ը և փրկված երկու զինանոցները։ Uhrturm–ը Գրացի խորհրդանիշերից մեկն է դարձել, Glockenturm–ն էլ հռչակվել է իր հսկայական Liesl զանգով, որ ամենամեծն է ողջ տարածաշրջանում[2][3][6]։

Նախկին զորանոցներից մեկի ներքնահարկը վերածվել է Kasemattenbühne անվանումը կրող թատերասրահի, որտեղ բացօթյա համերգներ ու ներկայացումներ են տրվում[7][8]։

Շլոսբերգի ընդհատակում թունելների մի մեծ համակարգ է ստեղծվել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ քաղաքի բնակիչներին ռմբակոծությունների ժամանակ պատսպարելու նպատակով։ Այդ թունելների մի մասը, այդ թվում՝ Շլոսբերգպլացը Կարմելիտերպլացին կապողը, մինչև օրս էլ մատչելի է։ Գործում է նաև ստորգետնյա գմբեթավոր աղոթարան Dom im Berg–ը[2] և մանկական քարանձավային երկաթուղի։

Սարի գագաթը քաղաքի կենտրոնի հետ կապված է զառիթափ արահետներով, աստիճաններով, երկաթգծով՝ Schlossbergbahn–ով, ճոպանուղով։ Բացի այդ, վերջերս շահագործման է հանձնվել վերելակը, որը սարի գագաթը կապում է թունելների համակարգի և վերջինիս միջոցով՝ Շլոսբերգպլացի հետ[9][10]։

Շլոսբերգի ամրոցի ընձեռած հնարավորությունները հաշվի առնելով՝ ամեն տարի այստեղ անցկացվում է ժամանակակից երաժշտության, արվեստի ու քաղաքական դիսկուրսի փառատոն՝ Elevate Festival–ը։

ԳրականությունԽմբագրել

  • Andreas Zbiral: Geschichte und Perspektiven der Gartenanlagen. Landschaftsplanung & Gartenkunst DI Andreas Zbiral, Kritzendorf (2003), 20 Blatt, unpaginiert, Volltext online (PDF; 107 KB). – Aus: Karl Adlbauer (Hrsg.): Lebensraum mit Geschichte. Der Grazer Schloßberg. Austria-Medien-Service, Graz 1998, ISBN 3-85333-033-9, s.p.
  • Stefan Rothbart: Der Grazer Schlossberg. (= Die geheime Geschichte von Österreichs Kulturdenkmälern. Band 3). Pichler Verlag, Wien 2013, ISBN 978-3-85431-633-6.
  • Burgen und Schlösser Graz, Leibnitz, Weststeiermark - Herwig Ebner - 1967
  • Burgen und Schlösser in der Steiermark - H.Marek y E.Neffe - 2004
  • Dehio - Graz - Horst Schweigert - 1979
  • Die Kunstdenkmäler der Stadt Graz/Altstadt 1997
  • Es steht manch Schloß in Österreich - Otto Stradal - 1973
  • Schlösser und Burgen der Steiermark - J.Koren y F.Attems - 1986
  • Von Burg zu Burg in Österreich - Gerhard Stenzel - 1973

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Die Geschichte des Berges» [The history of the mountain] (German)։ Holding Graz։ Վերցված է 2003-06-26 
  3. 3,0 3,1 3,2 «Schlossberg»։ Graz Tourism։ Վերցված է 2003-06-26 
  4. «Schlossbergbahn Graz»։ seilbahngeschichte.de (German)։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-22-ին։ Վերցված է 2003-06-26 
  5. Strobl Alexander (հուլիսի 8, 2008)։ «A Short History of the City»։ Graz: Stadt Graz - Magistratsdirektion, Abteilung für Öffentlichkeitsarbeit.։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 22, 2010-ին։ Վերցված է հուլիսի 2, 2013 
  6. «Grazer Uhrturm»։ Graz-Reise.de։ Վերցված է 2003-06-26 
  7. «Die Gastronomie am Schlossberg» (German)։ Holding Graz։ Վերցված է 2003-06-26 
  8. «Die Kasemattenbühne» (German)։ Holding Graz։ Վերցված է 2003-06-26 
  9. «Schlossbergbahn - Fahrspaß mit Panoramablick...» [Schlossbergbahn - fun with a panoramic view] (German)։ Holding Graz։ Վերցված է 2003-06-26 
  10. «Schlossberglift» (German)։ Holding Graz։ Վերցված է 2003-06-26 

Արտաքին հղումներԽմբագրել