Մուրթազ Խուրցիլավա (վրաց.՝ მურთაზ ხურცილავა, հունվարի 5, 1943, Բանժա, Գեգեչկորի մարզ, Վրաստանի ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ֆուտբոլիստ, պաշտպան։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1962), ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ (1966), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1969

Մուրթազ Խուրցիլավա
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը {{{2}}} ԽՍՀՄ Վրաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 5, 1943 (81 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հասակ 175
Քաշ 76
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ կարիերան ավարտել է
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1961-1975 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի 293 (15)
1975-1976 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո Քութայիս 47 (4)
Ազգային հավաքական
1965-1973 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 57 (9)
Մարզչական կարիերա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սամտրեդիա
1977 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Զուգդիդի
1982 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Գուրիյա
1987—1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի օգնական
1990 Վրաստանի դրոշ (1990-2004) Գուրիյա
1993—1994 Վրաստանի դրոշ (1990-2004) Շեվարդենի 1906
1994—1995 Վրաստանի դրոշ (1990-2004) Սամտրեդիա
1996, մարտ-ապր. Վրաստանի դրոշ (1990-2004) Շեվարդենի 1906
1996—1997 Վրաստանի դրոշ (1990-2004) Զուգդիդի
1998—1999 Վրաստանի դրոշ (1990-2004) Դինամո Թբիլիսի
1999 Վրաստանի դրոշ (1990-2004) Լոկոմոտիվ Թբիլիսի
1999—2001 Վրաստանի դրոշ (1990-2004) Վրաստան (Մ-20)
2001—2003 Վրաստանի դրոշ (1990-2004) Վրաստան օգնական
Օլիմպիական խաղեր
Բրոնզ Մյունխեն 1972
ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն
Արծաթ Բելգիա 1972
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստ։ ԽՍՀՄ հավաքականի կազմում Մունդիալ 1966-ին զբաղեցրել է չորրորդ տեղը։ Խուրցիլավան այն երկու վրացի ֆուտբոլիստներից մեկն է, ով երբևէ եղել է ԽՍՀՄ ազգային հավաքականի ավագը։ Բացի նրանից, այդ պատվին արժանացել է Ալեքսանդր Չիվաձեն։ ԽՍՀՄ առաջնության Բարձրագույն լիգայում հանդես է եկել Թբիլիսիի «Դինամոյի» կազմում, իսկ Առաջին լիգայում՝ Քութայիսի «Տորպեդոյի» կազմում։

Խաղային կարիերայի ավարտից հետո զբաղվել է մարզչական գործունեությամբ։ 1990 թվականին նրա ղեկավարությամբ Լանչխուտիի «Գուրիյան» նվաճեց Վրաստանի Գավաթը, իսկ 1995 թվականին «Սամտրեդիան» դարձավ երկրի փոխչեմպիոն։

1998 թվականի ապրիլից մինչև 1999 թվականի մայիսը մարզել է Թբիլիսիի «Դինամոյին»[1][2]։

1999 թվականի մայիսից եղել է Վրաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը, իսկ 1999 թվականի հունիսից միաժամանակ մարզել է Թբիլիսիի «Լոկոմոտիվին»[3]։ Միայն թե երեք ամիս անց նա ինքնակամ լքեց «Լոկոմոտիվի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Պատճառը ՈՒԵՖԱ գավաթի 1/32-րդ եզրափակչում հունական ՊԱՕԿ-ից կրած ջախջախիչ պարտությունն էր (0-7)[4]։ 2001 թվականի ապրիլին երեք անընդմեջ պարտություններից հետո տվեց հրաժարականը և լքեց Վրաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը[5]։

2001 թվականի օգոստոսից Օթար Գաբելիայի հետ մեկտեղ նշանակվել է Ալեքսանդր Չիվաձեյի օգնականը Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում[6]։ 2003 թվականի ապրիլին, երբ հավաքականի գլխավոր մարզիչ դարձավ Իվո Շուշակը, նա լքեց իր պաշտոնը[7]։ Ներկայումս ապրում է Թբիլիսիում և զբաղվում է շինարարական բիզնեսով[8]։

Ամուսնացած է, ունի երկու երեխա (մեկ տղա և մեկ աղջիկ), երեք թոռ։ Որդին՝ Գեորգին, ֆուտբոլիստ է, խաղացել է վրացական ակումբներում, 1995 թվականին՝ Ամերիկյան «Ռալիում» (Հյուսիսային Կարոլինա)[9]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • ԽՍՀՄ չեմպիոն՝ 1964

ԽՍՀՄ բրոնզե մեդալակիր (5)՝ 1962, 1967, 1969, 1972, 1973

  • ԽՍՀՄ գավաթի ֆինալիստ՝ 1970
  • Աշխարհի առաջնությունների մասնակից՝ 1966, 1970
  • Եվրո 1972-ի արծաթե մեդալակիր
  • 1972 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
  • ԽՍՀՄ երկրորդ ֆուտբոլիստ՝ 1967, 1968 («Ֆուտբոլ-Հոկեյ» շաբաթաթերթի մրցանակ, լրագրողների հարցման արդյունքներում)
  • ԽՍՀՄ երրորդ ֆուտբոլիստ՝ 1972 («Ֆուտբոլ-Հոկեյ» շաբաթաթերթի մրցանակ, լրագրողների հարցման արդյունքներում)
  • ԽՍՀՄ մրցաշրջանների լավագույն երեսուներեք ֆուտբոլսիտների ցուցակում 10 անգամ, որոնցից № 1 (1968, 1969 և 1971—1973)-5, № 2 (1965 և 1966), № 3 (1963 և 1970) և ավելի ցածր (1967)
  • 2003 թվականի հունվարին իր 60-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է Վախթանգ Գորգասալի շքանշանով։
  • Վեջին 50 տարիներին Վրաստանի լավագույն ֆուտբոլիստ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել