Մուրաջա Օսսոն (1740, Կ․ Պոլիս-1807, Փարիզ), դիվանագետ և արևելագետ, ծագումով հայ՝ 1782-1784 թվականներին եղել էր Շվեդիայի գործերի հավատարմատարը, 1795-1799 թվականներին՝ դեսպանորդը Օսմանյան Թուրքիայում։ 1784-1795 և 1799-1807 թվականներին ապրել էր Փարիզում։ Դրել էր բազմահատոր աշխատություն Օսմանյան կայսրության, նրա վարչական կառուցվածքի, գանձահասութային–հարկային համակարգի, օրենսդրության հիմնական դրույթների, սուլթանական արքունիքի կյանքի և այլնի վերաբերյալ։ Օսսոնի երկերն ամբողջությամբ հրատարակվել էին մահվանից հետո, որդու՝ Աբրահամ Օսսոնի ծանոթագրություններով և լրացումներով՝ «Օսմանյան կայսրության ընդհանուր նկարագիրը․․․» (ֆրանսիական, հեղափոխություններ 1-7, 1788-1824) վերնագրով։

Մուրաջա Օսսոն
Ծնվել է1740[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Մահացել է1807[1]
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[1]
Մասնագիտությունդիվանագետ և արևելագետ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 12 (հայ.) — հատոր 12. — էջ 567.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 567