Մուտինուս Ռավենելի
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Ընտանիք Phallaceae
Տեսակ Մուտինուս Ռավենելի
Լատիներեն անվանում
Mutinus ravenelii


Մուտինուս Ռավենելի (լատին․՝  Mutinus ravenelii), Phallaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Պտղամարմինները երիտասարդ վիճակում ունեն մինչև 2-3 սմ տրամագիծ, սրածայր ձվաձև են։ Պերիդիումը դեղնավուն է և փառանման ծածկում է սպիտակ նուրբ թաղանթը, որի տակ գտնվում է վառ գունավորմամբ կարմրավուն կամ վարդագույն ոտիկը։ 5-10 սմ երկարությամբ և 1 սմ հաստությամբ ոտիկը վերին մասում վեր է ածվում սրածայր գլխիկի։ Գլխիկը ծածկված է շականակագույն լորձով, հարթ գլեբայով և ունի տհաճ ու գարշելի հոտ։ 3,5-4,5 x 1,5-2 մկմ սպորները էլիպսաձև, երկարավուն և հարթ են[1]։

Տարածվածություն խմբագրել

Սունկն աճում է Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ավստրալիայում և Հարավային Կովկասում (Հայաստանում)։ Եվրոպայի մի շարք երկրներում հանդիպում են եզակի առանձնյակներ, Հայաստանում հայտնաբերված է Ապարանի ֆլորիստիկական շրջանում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի շրջակայքում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Հանդիպում են հազվադեպ, ապրում են խմբերով, կաղնու–բոխու անտառներում, աճում՝ 1500-1800 մ բարձրություններում, հուլիս-սեպտեմբեր ամիսներին։ Հումուսային սապրոտրոֆ է[1]։

Պահպանություն խմբագրել

Տվյալներն անբավարար են։ Անհրաժեշտ է իրականացնել տեսակին բնորոշ աճելավայրերի մոնիթորինգ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.