Մուստաֆա Սուբխի

թուրք քաղաքական գործիչ

Սուբխի Մուստաֆա (թուրքերեն՝ Mustafa Suphi, օգոստոսի 4, 1882(1882-08-04), Կերասուն, Թուրքիա - հունվարի 29, 1921(1921-01-29), Սև ծով), թուրք հեղափոխական և կոմունիստ քաղաքական գործիչ, Թուրքիայի կոմունիստական կուսակցության (ԹԿԿ) հիմնադիրներից։

Մուստաֆա Սուբխի
օսման.՝ محمد مصطفی صبحی
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 4, 1882(1882-08-04)
ԾննդավայրԿերասուն, Թուրքիա
Մահացել էհունվարի 29, 1921(1921-01-29) (38 տարեկան)
Մահվան վայրՍև ծով
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՍտամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Գալաթասարայի վարժարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԹուրքիայի կոմունիստական կուսակցություն (1920)
 Mustafa Suphi Վիքիպահեստում

1906 թվականին ավարտել է Ստամբուլի իրավաբանական դպրոցը, ապա Սորբոնի համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետը։ 1910 թվականին մտել է Օսմանական սոցիալիստական կուսակցության մեջ։ 1913 թվականին բանտարկվել է, որտեղից փախել է Ռուսաստան։ 1914 թվականին, որպես թուրքահպատակ, ներկալվել և աքսորվել է Ուրալ։ 1915 թվականին մտել է ՌՍԴԲ(բ)Կ շարքերը և քարոզչական աշխատանք տարել թուրք ռազմագերիների շրջանում։

Հոկտեմբերյան զինված հեղաշրջումից հետո կուսակցական հանձնարարություններ է կատարել Մոսկվայում, Կազանում, Ղրիմում, Տաշքենդում։ 1918 թվականին հիմնադրել է «էնի Դյունյա» («Նոր աշխարհ») թերթը։ Մասնակցել է Կոմինտերնի I կոնգրեսին (1919) և Արևելքի ժողովուրդների I համագումարին (1920

1919 թվականի ամռանը Ուկրաինայում կռվել է երկրի ազգային ազատագրական ուժերի դեմ։ Եղել է ԹԿԿ I համագումարի հրավիրման (1920, Բաքու) կազմակերպիչներից, որտեղ ընտրվել է ԹԿԿ նախագահ։

Թուրքիա վերադառնալուց հետո, ԹԿԿ ԿԿ-ի 14 այլ անդամների և կուսակցության ակտիվիստների հետ ձերբակալել և խեղդել են ծովում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 175