Մուսթաֆա Բալել
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մուսթաֆա Բալել (թուրքերեն՝ Mustafa Balel, սեպտեմբերի 1, 1945, Սեբաստիա, Թուրքիա), թուրք գրող, դրամատուրգ և թարգմանիչ։
Մուսթաֆա Բալել | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1945 (78 տարեկան) |
Ծննդավայր | Սեբաստիա, Թուրքիա |
Մասնագիտություն | լեզվաբան, գրող, վիպասան, թարգմանիչ և մանկագիր |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Գազի համալսարան (1968) և Պուատիեի համալսարան (1972) |
Կենսագրություն խմբագրել
Մուսթաֆա Բալելը 1968 թվականին ավարտել է Գազի համալսարանի ֆրանսիական բանասիրության բաժինը։ Վերապատրաստումներ է անցել Ֆրանսիայում՝ Պուատիեի համալսարանում։ 1968 թվականին Բալելը դասավանդել է ֆրանսերեն Սիվասի, Արդահանի և Ստամբուլի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Հանդիսացել է թուրքական մի քանի հանրագիտարանների խմբագրակազմի անդամ, իսկ 1975- 1976 թվականներին հրատարակել է սեփական «Öykü» ամսագիրը։ Ընդհանուր առմամբ թողարկվել է ամսագրի 8 համար։
Մուսթաֆա Բալելը թուրքերեն է թարգմանել Միշել Տուրնիեի, Յան Կեֆֆելեկի, Պասկալ Բրյուկների, Խորխե Սեմպրունի և այլոց աշխատությունները։ Բալելը ռուսերենից թուրքերեն է թարգմանել Մաքսիմ Գորկիի, Սերգեյ Ակսակովի և Վասիլի Ակսյոնովի աշխատությունները։
Ստեղծագործություններ խմբագրել
- Գայլի արմատ (1974, պատմվածքներ)
- Բալե ականջօղեր (1977-2010, պատմվածքներ)
- Իմ աչքի առջևով անցավ հայրենիքիս կարոտը (1983, պատմվածքներ)
- Նարնջագույն Էլենին (1991, պատմվածքներ)
- Ահմեդի գեղեցիկ մեխակները (2005, պատմվածքներ)
- Եթովպիայի թագավորի աչքերը (2011, պատմվածքներ)
- Տերեփուկ (1981-2005, վեպ)
- Դեպի վազերը բացվող պատուհանը (1984-2011, վեպ)
- Բուխարեստյան օրեր (1983)
- Մենք կինոթատրոն ունենք (1979, վիպակ երեխաների համար)
- Շաբաթ հարմա՞ր է (1981-2011, վիպակ երեխաների համար)
- Կոշիկի խանութի հսկիչը (2005, վիպակ երեխաների համար)
- Պապիս կաշվե աթոռը (2011, պատմվածքներ երեխաների համար)
- Մոռացեք շան կլանչոցը (2012, պատմվածքներ երեխաների համար)
- Նկարիչ կատուն (2014, պատմվածքներ երեխաների համար)
- Թիյարի շրջանը (2005, հեքիաթներ)
- Տրանսանատոլիական (1988, ֆրանսերեն պատմվածքներ)
- Նամակներ Ստամբուլից (2009)
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական կայք էջ (թուրքերեն), (անգլ.), (իսպ.), (ֆր.)