Մուսա Ջալիլ
Մուսա Մուսթաֆովիչ Ջալիլ (Ջալիլով) (թաթ.՝ Муса Җәлил, փետրվարի 2 (15), 1906[1] կամ փետրվարի 15, 1906[2], Mostafa, Օրենբուրգի գավառ, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 25, 1944[3][2], Պլյոտցենզեե բանտ, Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ, Բեռլին, Նացիստական Գերմանիա), թաթար խորհրդային բանաստեղծ։ ԽՄԿԿ անդամ 1929 թվականից։
Մուսա Ջալիլ թաթ.՝ Муса Җәлил | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 2 (15), 1906[1] կամ փետրվարի 15, 1906[2] |
Ծննդավայր | Mostafa, Օրենբուրգի գավառ, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | օգոստոսի 25, 1944[3][2] (38 տարեկան) |
Վախճանի վայր | Պլյոտցենզեե բանտ, Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ, Բեռլին, Նացիստական Գերմանիա |
Մասնագիտություն | ռազմական թղթակից, բանաստեղծ, հեղինակ, թարգմանիչ և գրող |
Լեզու | թաթարերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | MSU Faculty of Ethnology? (1931) |
Ժանրեր | պոեմ և Լիբրետո |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | Լենինի շքանշան Խորհրդային Միության հերոս և Լենինյան մրցանակ |
Musa Cälil Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Մոսկվայի համալսարանի գրականության ֆակուլտետը (1931)։ 1939-1941 թվականներին՝ Թաթարստանի ԻԽՍՀ ԳՄ պատասխանատու քարտուղար։ 1941 թվականից եղել է խորհրդային բանակում։
1942 թվականին, ծանր վիրավոր գերի է ընկել, համակենտրոնացման ճամբարում ստեղծել է ընդհատակյա խումբ, կազմակերպել խորհրդային ռազմագերիների փախուստը։ Ընդհատակյա կազմակերպությանը պատկանելու համար ենթարկվել է մահապատժի՝ Պլետցենզեի զինվորական բանտում։
Հետմահու արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման (1956)։
ՍտեղծագործություններԽմբագրել
Ջալիլի ստեղծագործությունները հրատարակվել են 1919 թվականից։ 1925 թվականին տպագրվել է բանաստեղծությունների և պոեմների «Մենք գնում ենք» առաջին ժողովածուն, «Անցած ճանապարհներ» (1924-1928), «Նա կամակատարը» (1940)
և այլ բանաստեղծություններ` նվիրված կոմերիտմիությանը և աշխատանքային սխրանքին։
Ջալիլը երգել է բարեկամություն ու ինտերնացիոնալիզմ («Մահվան մասին», 1927, «Ջիմ», 1935, հայկական հրտարակությունը 1960 և այլն)։ Գրել է «Ալթըն չեչ» («Ոսկեհերը», 1941, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1948) և «Իլդար» (1941) օպերաների լիբրետոները։ 1941 թվականին գրած բանաստեղծությունները լի են լավատեսությամբ, ֆաշիզմի դեմ հաղթանակի հավատով։
Իր հետ կալանավորված բելգիացի պարտիզանի միջոցով Զ. Մոաբիտը բանտից դուրս է ուղարկել «Իմ երգերը», «Մի հավատա», «Պատերազմից հետո» և այլ բանաստեղծություններ։ Հարյուրից ավելի չափածո գործեր բանաստեղծի պայքարի, տառապանքների և արիության վկաներն են։ «Մոաբիտյան տետր» բանաստեղծական շարքի համար Ջալիլին հետմահու շնորհվել է լենինյան մրցանակ (1957)։ 1968 թվականին ստեղծվել է Ջալիլի մասին պատմող «Մոաբիտյան տետր» կինոնկարը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118962671 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 470)։ |