Մուշեղ Մխիթարյան

հայ նկարիչ

Մուշեղ Անուշավանի Մխիթարյան (նոյեմբերի 19, 1959(1959-11-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ։

Մուշեղ Մխիթարյան
Մուշեղ Մխիթարյան, ArmAg.JPG
Ի ծնեՄուշեղ Անուշավանի Մխիթարյան
Ծնվել է1959 նոյեմբերի 19
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունՀենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն և Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

ԿենսագրությունԽմբագրել

Մուշեղ Մխիթարյանը ծնվել է 1959 թվականին Երևանում։ 1972-1976 թվականներին սովորել է Գեղագիտության ազգային կենտրոնում, 1976-1980 թվականներին՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1981-1983 թվականներին՝ գեղարվեստատեխնիկական ուսումնարանի կավագործության բաժնում։ Հայաստանի նկարիչների միության անդամ է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ։

1989 թվականից Մխիթարյանի աշխատանքներից ցուցադրվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում։ [1]։

Ստեղծագործում է նորարարական ժանրում։ Կտավներում հիմնականում արծարծում է խաղաղության, մարդու զարգացման, ուրբանիզացման, հայրենի բնության թեմաները։

ՑուցահանդեսներԽմբագրել

1980 թվականից մասնակցել է խմբակային ցուցահանդեսների Արցախում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում։ 1983 թվականից անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, Ռուսաստանում, Շվեյցարիայում, Միացյալ Թագավորությունում։

2015 թվականին Մուշեղ Մխիթարյանի Հայաստանի նկարիչների միությունում ներկայացրել է իր «Դար ապրած լռություն» ցուցահանդեսը՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին։

Մեջբերումներ Մուշեղ ՄխիթարյանիցԽմբագրել

  Ժայռապատկերները մեր լավագույն կրթողներն են, որոնք արտահայտված են ամենամաքուր ձևով և սկզբի խորհուրդն ունեն։ Գնանք պատմության թանգարան։ Բոլոր ազգերի նախապատմական շրջանի բոլոր պատկերները նույնն են։ Նշանակում է, որ մեր բոլորի ակունքը նույնն է, իսկ մենք հիմա անչափ հեռու ենք բնությունից, հեռացել ենք մեր սկզբնաղբյուրից։ քաղաքի մարդը զիջող չէ, իսկ բնությանը մոտ կանգնած մարդը նախ ավելի խելացի և ապա` ավելի հանդուրժող[2]։  


  Ես ոգշնչվում եմ, ապրում, ինչ ինձ չի հուզում, դրա մասին չեմ խոսում։ Ինձ ոգեշնչում են բնությունը, մարդիկ, տիեզերքը։ Ներսս հասունանում է մի բան, մեծանում, հետո վերափոխվում, դառնում այլ բան։ Երբ համապատասխան հոգեվիճակում ես, մտածում ես` ոնց ասես. երգե՞ս, գրե՞ս, պարե՞ս, թե՞ վերցնես վրձինն ու մի գծով մի փոքրիկ ծաղիկ նկարես։  


ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել