Մումիաների թանգարան (իսպ.՝ Museo de las Momias de Guanajuato), գտնվում է մեքսիկական Գուանախուատո քաղաքում, համանուն Գուանխուատո նահանգի կենտրոնում։

Մումիաների թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՎայրԳուանախուատո
Հիմնադրվել էփետրվարի 1, 1971[1]
Կայքmomiasdeguanajuato.gob.mx
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանում գտնվում են բնական ձևով պահպանված մարդկանց մումիացված մարմինները, որոնց մեծամասնությունը մահացել են 19-րդ դարի երկրորդ կեսերին և 20-րդ դարի առաջին կեսերին և թաղվել են Գուանախուատո քաղաքի տեղական «Սուրբ Պաուլայի պանթեոն» գերեզմանոցում[2]։

Թանգարանի պատմություն և ցուցահանդես խմբագրել

 
Թանգարանի մումիաներից մեկը
 
Մումիաների միջանցք

Թանգարանում գտնվում են 111 մումիաներ (ցուցադրվում են 59 մումիաներ)[3], որոնք շիրմից հանվել են 1865 թվականից 1958 թվականը, երբ գործում էր օրենք, որը պարտավորեցնում են հարազատներին վճարել հարկ, որպեսզի նրանց հարազատների մարմինը մնա գերեզմանոցում։ Եթե հարկը ժամանակին չէր վճարվում, ապա հարազատները իրավունք չէին ունենում թաղված տեղի վրա, և մահացածի մարմինը հանում էին շիրմաքարից։ Ինչպես պարզվում է, նրանցից մի քանիսը բնական ճանապարհով մումիացվել էին, և նրանց պահում էին գերեզմանոցի կողքին գտնվող հատուկ շենքում[4]։

Ամենահինը 1983 թվականի թաղվածներն են, երբ քաղաքում տարածվել էր խոլերայի համավարակ։ Ըստ այլ տվյալների, մումիաները, որոնք տեղադրված են թանգարանում, պատկանում են մարդկանց, որոնք մահացել են 1850-1950 թվականներին[5]։

19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբին այս մումիաները գրավում էին զբոսաշրջիկներին, և գերեզմանոցի աշխատողները սկսում են գումար վերցնել այդտեղ այցելելու համար, որտեղ որ գտնվում էին մումիաները։ Գուանախուատոյի Մումիաների թանգարանի կառուցման պաշտոնական տարեթիվը 1969 թվականն է[3], երբ մումիաները տեղադրվել են ապակեպատ դարակաշարերում։

2007 թվականին թանգարանի ցուցանմուշները բաժանվել են տարբեր թեմաների։ Ըստ պաշտոնական կայքի տվյալների` ամեն տարի թանգարան են գալիս հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ[2]։ Սկսած հենց այդ 2007 թվականից` 22 մումիաներ հետազոտվել են Տեխաս նահանգային համալսարանում (Texas State University, San Marcos)[3][5]:

Սկսած 2009 թվականից` ԱՄՆում կազմակերպվել են ցուցահանդեսների շարք, որտեղ ցուցադրվել են թանգարանի 36 մումիաները։ Առաջին այդպիսի ցուցահանդեսներից բացվել է 2009 թվականի հոկտեմբերին, Դետրոյթում[6][7]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://sic.gob.mx/ficha.php?table=museo&table_id=571
  2. 2,0 2,1 «Museo de las Momias de Guanajuato» (անգլերեն). Официальный сайт музея — www.momiasdeguanajuato.gob.mx. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 22.01.2012-ին.
  3. 3,0 3,1 3,2 Ann Friou. «Professor unravels secrets of Guanajuato mummies» (HTML) (անգլերեն). Texas State University, San Marcos. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 22.01.2012-ին.
  4. Suzanne Barbezat. «The Mummies of Guanajuato» (անգլերեն). gomexico.about.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2017 թ․ մարտի 31-ին. Վերցված է 11.09.2014-ին.
  5. 5,0 5,1 Ann Friou. «Secrets of the Mummies» (PDF) (անգլերեն). Texas State University, San Marcos. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 22.01.2012-ին.
  6. Isabel Perera. «The Accidental Ambassadors» (HTML) (անգլերեն). www.aarp.org. Վերցված է 11.09.2014-ին.
  7. «'Accidental Mummies' from mining town of Guanajuato, Mexico make US debut in Detroit» (անգլերեն). www.nydailynews.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 11.09.2014-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մումիաների թանգարան» հոդվածին։