Մուհամմեդ Նագիբ (արաբ․՝ محمد نجيب‎‎, փետրվարի 20, 1901(1901-02-20)[1][2][3], Խարթում, Սուդան - օգոստոսի 28, 1984(1984-08-28)[1][2], Կահիրե, Եգիպտոս[4]), եգիպտացի զինվորական և պետական գործիչ, Հուլիսյան հեղափոխությունից (1952) հետո Եգիպտոսի Հանրապետության առաջին նախագահ։

Մուհամմեդ Նագիբ
արաբ․՝ محمد نجيب‎‎
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 20, 1901(1901-02-20)[1][2][3]
ԾննդավայրԽարթում, Սուդան
Մահացել էօգոստոսի 28, 1984(1984-08-28)[1][2] (83 տարեկան)
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս[4]
ՔաղաքացիությունFlag of Egypt.svg Եգիպտոս
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնսուննի իսլամ
ԿրթությունԵգիպտական ռազմական ակադեմիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Զբաղեցրած պաշտոններPresident of Egypt?, Եգիպտոսի վարչապետ, Եգիպտոսի վարչապետ, Եգիպտոսի վարչապետ և Defense Minister?
ԿուսակցությունԱրաբական Սոցիալիստական Միություն
Պարգևներ և
մրցանակներ
Նեղոսի շքանշան և Եգիպտոսի Հանրապետության շքանշան
Ստորագրություն
Muhammad Naguib Signature.jpg
Mohamed Naguib Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Մուհամմեդ Նագիբը և Նասերը 1954 թվականին

Մուհամմեդ Նագիբը ծնվել է զինվորականի ընտանիքում։ Սովորել է Խարտումի Գորդոն քոլեջում, այնուհետև սովորել է Եգիպտոսի զինվորական ակադեմիայում։ 1918 թվականին ստացել է լեյտենանտի պաշտոն և սկսել է զիվորական ծառայությունը Սուդանում[5]։ 20-ականների սկզբին նա Խարթումից տեղափոխվել է Կահիրե, որտեղ սկսել է աշխատել թիկնապահ, իսկ հետո ծառայության է մտել բանակում։ 1923-ին անդամագրվել է «Սպիտակ պաստառ» ազգայնական կազմակերպությանը։ 1929 թվականին դարձել է քաղաքական տնտեսագիտության մագիստրոս, 1931 թվականին՝ իրավագիտության մագիստրոս։ 1938 թվականից սովորել է քոլեջի գլխավոր շտաբում, որից հետո մարզվել է բրիտանական զորքերում։ 1940 թվականից աշխատել է Գենշտաբում[5]։ Նա ստեղծել է բավականին հաջող ռազմական կարիերա՝ 1940 թվականին դառնալով եգիպտական առավել բարձրաստիճան զինվորականներից մեկը։ Այնուամենայնիվ նա չի արժանացել թագավորի քաղաքական վստահությանը և երկու անգամ փորձել է հրաժարական տալ։ Երկու անգամ էլ թագավորը չի բավարարել նրա խնդրանքը։ 1944 թվականին նշանակվել է Սինայի նահանգապետի տեղակալ, 1944-1945 թվականներին՝ նահանգապետ Արևելյան անապատում, 1947 թվականին՝ 10-րդ հետևակային բրիգադի հրամանատար։ 1948 թվականին մասնակցել է Արաբա-իսրայելական պատերազմին (1948-1949) Իսրայելում։ 1948 թվականից գեներալ-մայոր է[6]։ 1949 թվականին սահմանապահ զորքերի հրամանատար, 1951 թվականին՝ ցամաքային զորքերի հրամանատար[5]։

1949 թվականի ամռանը նա գաղտնի միացել է «Ազատ սպաներ» շարժմանը, որը թագավորի ընդդիմության հենքն էր[7]։ Միևնույն ժամանակ Մուհամմեդ Նագիբը մոտ է եղել «Մուսուլման եղբայրներ» շարժմանը։

1952 թվականի հուլիսի 23-ին Գամալ Աբդել Նասերի և Անվար Սադաթի հետ միասին Նագիբը ռազմական հեղաշրջում է կատարել Եգիպտոսում, որը հայտնի էր որպես Հուլիսյան հեղափոխություն։

1952 թվականի սեպտեմբերին նա գլխավորել է Եգիպտոսի թագավորության կառավարությունը։

1953 թվականի հունիսի 18-ին Նագիբը Եգիպտոսում դարձել է առաջին նախագահը։

Սակայն իշխանության գալուց անմիջապես հետո սկսվել են վեճերը Եգիպտոսի նոր կուրսի շուրջ, որի արդյունքում արդեն 1954 թվականին, հեղափոխական առաջնորդության խորհրդի որոշմամբ, Նագիբին հեռացվել է իր պաշտոնից։ Մասնավորապես, Նասերը նրան մեղադրել է բռնապետական հավակնությունների մեջ։

Մինչ 1973 թվականը նա ապրում էր տնային կալանքի տակ[7]։

Մահացել է 1984 թվականի օգոստոսի 29-ին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia Catalana, 1968.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #124828450 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Мухаммед Нагиб (Т. А. Елистратова) // Африка. Энциклопедический справочник т.2 /М.1987 — С.215.
  6. Советская историческая энциклопедия|СИЭ т.9 — С.871.
  7. 7,0 7,1 Мухаммед Нагиб (Т. А. Елистратова) // Африка. Энциклопедический справочник т.2 /М.1987 — С.216.

ԳրականությունԽմբագրել

  • Goldschmidt A. Biographical dictionary of modern Egypt / Lynne Rienner Publishers, 2000 — p.  150—251.