Մուհամեդ Չուքրի

Մոհամեդ Չուքրին (արաբ

Մոհամեդ Չուքրին (արաբ.՝ محمد شكري, բերբեր.` ⵎⵓⵃⴰⵎⵎⴻⴷ ⵛⵓⴽⵔⵉ) ծնվել է 1935 թվականի հուլիսի 15-ին և մահացել է 2003 թվականի նոյեմբերի 15-ին։ Նա մարոկացի հեղինակ և արձակագիր էր, որն առավել հայտնի է իր՝ միջազգային ճանաչում վայելող ինքնակենսագրությամբ` «Միայն հացի համար»(անգլ.՝ For Bread Alone, al-Khubz al-Hafi), որը ամերիկացի դրամատուրգ Թենեսի Ուիլյամսը բնութագրեց հետևյալ կերպ. «Մարդկային հուսահատության իրական վկայություն, որի ազդեցությունը խորտակիչ է»։

Մուհամեդ Չուքրի
արաբ․՝ محمد شكري‎‎
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 15, 1935(1935-07-15)[1]
ԾննդավայրBni Chiker, Spanish protectorate in Morocco, Իսպանիա
Մահացել էնոյեմբերի 15, 2003(2003-11-15)[2][1] (68 տարեկան)
Մահվան վայրՌաբաթ, Մարոկկո
Քաղաքացիություն Մարոկկո
Մայրենի լեզուարաբերենի Մարոկկոյի բարբառ և Tarifit?
ԵրկերFor Bread Alone?, The Internal Market? և Temptation of the White Blackbird?
Մասնագիտությունգրող, ուսուցիչ, դրամատուրգ, թարգմանիչ, վիպասան և ռադիոհաղորդավար
Պարգևներ և
մրցանակներ

Չուքրին ծնվել է 1935 թվականին, Մարոկկոյի Նադոր նահանգի Ռիֆ լեռներում գտնվող փոքրիկ գյուղ Այթ Չիկերում այդ անվանումից է առաջացել նրա ազգանունը՝ Չուքրի/ Չիկրի)։ Նա մեծացել է շատ աղքատ ընտանիքում և փախել է բռնակալ հորից ու դարձել անտուն երեխա, որն ապրում էր Տանժերի աղքատ թաղամասերում՝ շրջապատված թշվառությամբ, մարմնավաճառությամբ, բռնությամբ և թմրանյութերի չարաշահմամբ։ 20 տարեկանում նա որոշեց սովորել գրել և կարդալ, իսկ հետագայում դարձավ դպրոցի ուսուցիչ։ Նրա «Չուքրի» ազգանունը կապված է Այթ Չիկեր անվան հետ, որտեղ բնակվել է Բերբերներ ժողովուրդների խումբը, որին նա պատկանել է նախքան սովի պատճառով դեպի Տանժեր փախչելը։ Ամենայն հավանականությամբ նա այս անունը վերցրել է ավելի ուշ Տանժերում, քանի որ գյուղական Ռիֆում հազվադեպ են գրի առնվել ազգանունները։

1960-ականներին կոսմոպոլիտ Տանժեր քաղաքում նա հանդիպեց Փոլ Բոուլզին, Ժան Ժենեին և Թենեսի Ուիլյամսին։ Չուքրիի առաջին գրությունը 1966 թվականին Ալ-ադաբում (Բեյրութի ամենամսյա ակնարկ) տպագրված[3] պատմվածքն էր՝ «Al-Unf ala al-shati» («Բռնություն լողափում») վերնագրով։ Միջազգային հաջողության հասավ Փոլ Բոուլզի կողմից «Al-khoubz Al-Hafi»-ի («Միայն հացի համար», Telegram Books) անգլերեն թարգմանությունը։ Գիրքը ֆրանսերեն է թարգմանել Թահար Բեն Ժելունը 1980 թվականին (Éditions Maspero), արաբերեն այն լույս է տեսել 1982 թվականին, իսկ գրաքննության է ենթարկվել Մարոկկոյում 1983-ից 2000 թվականներին։ Հետագայում գիրքը թարգմանեվել է 30 այլ լեզուներով։

Նրա հիմնական աշխատանքներն են ինքնակենսագրական եռագրությունը. այն սկսվում է «Միայն հացի համար» աշխատությունից, որին հաջորդում են «Zaman Al-Akhtaâ aw Al-Shouttar» («Սխալների ժամանակը» կամ «Streetwise», Telegram Books) և «Դեմքեր»։ Նա գրել է նաև պատմվածքների ժողովածուներ 1960/1970-ական թվականներին (Majnoun Al-Ward, «Ծաղիկների համար խենթացողը», 1980; Al-Khaima, «Վրանը», 1985)։ Չուքրին նաև հայտնի է գրողներ Փոլ Բոուլզի, Ժան Ժենեի և Թենեսի Ուիլյամսի հետ հանդիպումների մասին իր գրառումներով («Ժան Ժենեն և Թենեսի Ուիլյամսը Տանժերում», 1992, «Ժան Ժենեն Տանժերում», 1993, «Jean Genet, Suite and End», 1996, «Paul Bowles: Le Reclus de Tanger», 1997): Տես նաև «Տանժերում»՝ (անգլ.՝ In Tangier, Telegram Books, 2008) այդ երեքը մեկ հատորում գտնելու համար։

Մուհամեդ Չուքրին մահացել է քաղցկեղից 2003 թվականի նոյեմբերի 15-ին Ռաբաթի ռազմական հիվանդանոցում։ Նրան հուղարկավորել են նոյեմբերի 17-ին Տանժերի Մարշան գերեզմանատանը։ Հուղարկավորության ներկա են եղել մշակույթի նախարարը, կառավարության մի շարք պաշտոնյաներ, առանձին անհատներ և Մարոկկոյի թագավորի խոսնակը։ Մահից առաջ Չուքրին ստեղծեց հիմնադրամ ՝ «Մուհամեդ Չուքրի« (նախագահ՝ Մուհամեդ Աչարի), որին պատկանում են նրա հեղինակային իրավունքները, ձեռագրերը և անձնական գրությունները։

Վաղ տարիք խմբագրել

Մոհամեդ Չուքրին ծնվել է սովի տարիներին աղքատ ընտանիքում, որը բնակվում էր Մարոկկոյի Ռիֆ նահանգի Բնի Չիկերում՝ Հադում։ Նրանց ընտանիքը բազմազավակ էր, իսկ ընտանիքի հայրը դաժան էր և բիրտ։ Չուքրիի մայրենի լեզուն բերբերական լեզուներից մեկն էր։ Աղքատությունից փախչելու նպատակով նրա ընտանիքը տեղափոխվեց Տետուան, իսկ այնտեղից՝ Տանժեր։ Գոյատևելու համար պատանի Չուքրին կատարել է տարատեսակ աշխատանքներ, այդ թվում՝ ֆրանսիական Ալժիրի Ռիֆում ֆրանսիական ընտանիքին ծառայելը և Տանժեր ժամանած նավաստիներին ուղեկցելը՝ այդպիսով սովորելով իսպաներեն։ Նա հայտնվեց մարմնավաճառների, գողերի ու մաքսանենգների ընկերակցության մեջ։ Տանը իրավիճակը չբարելավվեց. նրա հայրը դաժան բռնակալ էր, և Չուքրին նրան մեղադրեց կնոջը և կրտսեր եղբորը` Կադերին, սպանելու մեջ։ Ընտանեկան վեճից հետո նա լքեց տունը 11 տարեկան հասակում՝ ապրելով Տանժերի փողոցներում, երբեմն զբաղվելով գողությամբ և ժամանակ առ ժամանակ դիմելով մաքսանենգությանն ու մարմնավաճառությանը։ 20 տարեկանում նա հանդիպեց մեկին, որը պատրաստ էր նրան սովորեցնել գրել և կարդալ։

Գրել և կարդալ սովորելը խմբագրել

Նա հանդիպեց մեկին, որը պատրաստ էր օգնել նրան սովորել գրել և կարդալ գրական արաբերենով, որն իր և պատշաճ կրթություն չստացած շատ այլ մարդկանց համար տարօրինակ էր, քանի որ առօրյայում գործածվող լեզուն մարոկական արաբերենն էր կամ Դարիջան՝ բերբերյան լեզուների ազդեցությունը կրած բարբառ։ 1956 թվականին (Մարոկկոյի անկախության տարի) նա մեկնում է Լարաչե՝ 21 տարեկան հասակում ընդունվելով հիմնական դպրոց։ Ինչ-որ պահի նա դառնում է դպրոցական ուսուցիչ Ecole Normale միջոցով։ 1960-ականներին վերադառնալով Տանժեր՝ նա շարունակում է հաճախել բարեր ու հասարակաց տներ և սկսում գրել իր պատմությունը արաբերեն՝ ուղղակիորեն և բացեիբաց ներկայացնելով սեռական փորձի մանրամասները, ինչը լիովին հակասում էր Մարոկկոյի և արաբական աշխարհի բարքերին՝ ըստ այդմ հանդիպելով կրոնական և պահպանողական ուժերի խիստ քննադատությանը Մարոկկոյում և այլուր։

Չնայած քննադատությանը՝ Չուքրիի համարձակ և չափազանց անկեղծ ոճը նրան գրական հռչակ բերեց։ Նա ծանոթ էր գրող և կոմպոզիտոր Փոլ Բոուլզի հետ, որը տասնամյակներ շարունակ ապրել է Տանժերում։ Բոուլզը և Չուքրին աշխատել են վերջինիս կիսով չափ կենսագրական «Միայն հացի համար» ստեղծագործության Բոուլզի թարգմանության վրա 1973 թվականին։

«Միայն հացի համար» աշխատության գրաքննություն խմբագրել

«Միայն հացի համար» աշխատությունը հասավ միջազգային հաջողության, երբ տպագրվեց գրքի անգլերեն տարբերակը, սակայն այն դժգոհության ալիք բարձրացրեց արաբական աշխարհում։ Երբ հայտնվեց գրքի արաբական հրատարակությունը, այն արգելեցին Մարակկոյում՝ ներքին գործերի նախարար Դրիս Բասրիի իրավասությամբ և կրոնական իշխանությունների խորհրդով[4]։ Ասվում էր, որ դա պայմանավորված էր դեռահասների սեռական փորձին և թմրանյութերի չարաշահմանը վերաբերող հիշատակումներով։ Այս գրաքննությունն ավարտվեց 2000 թվականին, և «Միայն հացի համար» գիրքը վերջապես լույս տեսավ Մարոկկոյում։ 1999 թվականին «Միայն հացի համար» գիրքը հանվեց Կահիրեի Ամերիկյան համալսարանի արաբական ժամանակակից գրականության դասընթացի գրքերի ցանկից՝ պայմանավորված սեռական բնույթի որոշ հատվածներով. դա ստիպեց որոշ դիտորդներին քննադատել «արգելքը» և մեղադրել կառավարության գրաքննությունը։ Դեպքին նախորդել էր Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրամանով Մաքսիմ Ռոդինսոնի «Մուհամեդ» գրքի հեռացումը, այդ գրքի արգելումը։ Իսկ դասընթացի դասավանդողին չվերականգնեցին իր աշխատավայրում։ Ոմանք մեղադրում ու հիշատակում էին «իսլամիստ զինյալներից վախենալու հանգամանքը, ինչի դեմ կառավարությունը քայլեր չէր ձեռնարկում»։ Սակայն իրականում Եգիպտոսի կառավարությունը այդ ժամանակահատվածում զբաղվում էր գրքերի լայնամասշտաբ արգելման գործով։ Դոկտոր Մեհրեզին սպառնացել են սեռական ոտնձգությունների հիման վրա գործի հարուցմամբ և վտարմամբ։ «Միայն հացի համար» գիրքը քննվել է խորհրդարանի կողմից, իսկ ակադեմիական և գրական հանրությունը մեծապես աջակցել է նրա կողմից վեպի օգտագործումը նամակ գրելու քարոզարշավի միջոցով։

Հետագա կյանք խմբագրել

Մուհամեդ Չուքրին հավատում էր, որ ապահովել է իր համար ամենակարևորը՝ ստեղծելով տուն իր ստեղծագործությունների համար։

Նրա վերջին կտակի համաձայն՝ նա իր ողջ ունեցվածքը թողնում էր մի հիմնադրամի, որը պետք է համատեղ ղեկավարեին հինգ նախագահներ։ «Չուքրիի մահից հետո այս փաստաթուղթն անհետացավ»,- հայտնեց Ռոբերտո դե Օլանդան՝ երկար տարիներ հեղինակի գրական գործակալը։

Չուքրիի համար չափազանց կարևոր էր իր գրական ժառանգության անվտանգության ապահովումը, սակայն նրան տրված խոստումները չկատարվեցին։ «Որոշումը հետևյալն էր՝ փոխանցել այն Եվրոպական կամ Ամերիկյան համալսարաններին կամ վստահել այն Մարոկկոյի ինստիտուտին»,- բացատրում է գրական գործակալը։

Մուհամեդ Չուքրին ընտրեց Մարոկկոյի տարբերակը։ Մի կողմից՝ նա վախենում էր, որ կառավարությունը կարող է դադարեցնել ֆինանսավորել քաղցկեղի իր թանկ բուժումը, եթե նա իր աշխատանքի իրավունքները զիջի օտարերկրյա կազմակերպությանը։ Մյուս կողմից՝ շատ ամոթալի կլիներ տրամադրել դրանք նախկինում Մարոկկոն գաղութացրած և ճնշած երկրներից մեկին[5]։

Կինոներ խմբագրել

«Ali Zaoua: Princess of the streets» Նաբիլ Այուշի ֆիլմն է, որը պատմում է անօթևան մի երեխայի մասին։ Ֆիլմը «Միայն հացի համար» գրքի էկրանավորումն է, որի մթնոլորտը սակայն պակաս ցնցող է։

«Միայն հացի համար» աշխատությունը էկրանավորվել է Ռաչիդ Բենհաջի կողմից 2004 թվականին։ Սա իտակալական, ֆրանսիական և ալժիրական կողմերի համատեղ արտադրությունն է։ Այնտեղ նկարահանվել է նաև Սաիդ Թագմաուին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2005 թվականին Կասաբլանկայի կինոփառատոնի ժամանակ։

Աշխատություններ խմբագրել

  • «Միայն հացի համար», 1973։
  • «Վրանը», պատմվածքներ, 1985։
  • «Սխալների ժամանակը» կամ «Streetwise» 1992:
  • «Ժան Ժենեն և Թենեսի Ուիլյամսը Տանժերում», 1992։
  • «Ժան Ժենեն Տանժերում», 1993։
  • «Ծաղիկների համար խենթացողը», պատմվածքներ 1993։
  • «Jean Genet, Suite and End», 1996:
  • «Paul Bowles: Le Reclus de Tanger», 1997:
  • «Zoco Chico», 1996:
  • «Դեմքեր», 1996։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. "Moroccan writer Mohamed Choukri's rise from poverty to universal recognition", Magharebia, October 2, 2005.
  4. Daniella Kuzmanovic, Elisabeth Özdalga (2015). Novel and Nation in the Muslim World: Literary Contributions and National Identities. Springer. էջ 105. ISBN 9781137477583.
  5. «A Time of Mistakes». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 2-ին.