Մուհամեդ Բադի (արաբ․՝ محمد بديع‎‎), եգիպտացի քաղաքական գործիչ, Մուսուլման եղբայրներ միջազգային իսլամական կազմակերպության եգիպտական բաժնի ղեկավար 2010 թվականի հունվարի 16-ից[1]։ Մինչև բաժնի ղեկավար լինելը նա 1996 թվականին եղել է կազմակերպության ղեկավար մասի անդամ։ Ռազմական հեղաշրջումից հետո, որն ուղղված էր ընդդեմ Մուսուլման եղբայրների քաղաքականությանը, նա ձերբակալվել էր նոր եգիպտական իշխանության կողմից 2013 թվականի օգոստոսի 20-ին[2]։ 2014 թվականի ապրիլի 28-ին նա դատապարտվել է մահապատժի կազմակերպության մյուս ենթադրյալ 682 անդամների հետ միասին[3], սակայն սեպտեմբերի 15-ին մահապատիժը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ[4]։

Մուհամեդ Բադի
արաբ․՝ محمد بديع‎‎
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 7, 1943(1943-08-07) (80 տարեկան)
Ծննդավայրալ-Մահալլա ալ-Քուբրա, Եգիպտոսի թագավորություն
Քաղաքացիություն Եգիպտոսի թագավորություն,  Եգիպտոսի Հանրապետություն,  Արաբական Միացյալ Հանրապետություն և  Եգիպտոս
Մայրենի լեզուեգիպտական արաբերեն
Կրոնիսլամ
ԿրթությունԿահիրեի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, անասնաբույժ և համալսարանի դասախոս
Զբաղեցրած պաշտոններGeneral Guide of the Muslim Brotherhood?
ԿուսակցությունՄուսուլման եղբայրներ
ԱնդամությունՄուսուլման եղբայրներ
 Mohammed Badie Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Բադին ծնվել է 1943 թվականի օգոստոսի 7-ին, Էլ-Մահալա-էլ-Կուբրա արդյունաբերական քաղաքում[5]։ 1965 թվականին նա Կահիրեի համալսարանում ստացել է անասնաբույժի որակավորում[6]։ Նույն թվականին Մուսուլման եղբայրներ կաղմակերպության առաջնորդ Սայիդ Կութուբի հետ ձերբակալվել է իշխանության կողմից սկսված պատժիչ արշավի ժամանակ և այնուհետև ռազմական տրիբունալի որոշմամբ դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ 1974 թվականին Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը ներում է շնորհել կազմակերպության շատ անդամների, այդ թվում` Բադիին։ Ազատ արձակվելուց հետո Բադին սկսում է իր ուսուցչական կարիերան Եգիպտոսի տարբեր համալսարաններում, այնուհետև Բենի Սուեյֆ քաղաքի համալսարանում դարձել է անասնաբուժության պրոֆեսոր։

Ռազմական հեղաշրջում, ձերբակալում և դատ խմբագրել

2013 թվականի հուլիսի 3-ին Մուսուլման եղբայներ կազմակերպության անդամ և Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին տապալվել է ռազմական հեղաշրջման արդյունքում, որը տեղի էր ունեցել երկրում ընթացող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։ Նոր իշխանությունը արգելել են Բադիին և նրան փոխարինողին ինչ-որ տեղ մեկնել։ Հուլիսի 10-ին հրաման է տրվել նրան ձերբակալել«Երկուշաբթի օրը Կահիրեյում բռնություն հրահրելու համար, որի հետևանքով մահացել էր ավելի քան 50 մարդ»։ Ռազմական նշանակության դատախազ Հիշամ Բարաքաթը կարգադրում է սառեցնել նրա ֆինանսական հաշիվները։ Օգոստոսի 20-ին նա և իր երկու փոխարինողները ձեբակալվել են, իսկ դատը նշանակվել է օգոստոսի 25-ին։ Ձերբակալման հետ կապված Մահմուդ Էզատը նշանակվում է Մուսուլման եղբայրներ կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար[7]։

2014 թվականի ապրիլի 28-ի դատական նիտը տևել է ընդամենը 8 րոպե, իսկ Բադիին դատական պաշտպանության հնարավորություն չի տրվել[3]։ Դատարանը նրան մահապատժի է դատապարտել, բայց դատավճիռը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Muslim Brotherhood: Decision to participate in Friday protest is to preserve unity». Egypt Independent. 2010 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. «Egypt arrests Muslim Brotherhood leader». Los Angeles Times. 2013 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20-ին.
  3. 3,0 3,1 Cockburn, Patrick (2014 թ․ ապրիլի 28). «The Death of Justice in Egypt». The Independent. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
  4. «Badie and 14 MB leaders sentenced to life for Giza clashes». Mada Masr. 2014 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
  5. «Who's Who in Egypt's Muslim Brotherhood». Washington Institute for Near East Policy. September 2012. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  6. Profile of Dr Badie: A resilient leader Ikhwan, Retrieved 25 January 2011.
  7. «Mahmoud Ezzat named Muslim Brotherhood's new leader». Al Arabiya. 2013 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամեդ Բադի» հոդվածին։