Մորտեն Վելանդ (դեկտեմբերի 4, 1977(1977-12-04)[1], Սթավանգեր, Նորվեգիա[1]), երգիչ Նորվեգիայից, «Tristania» գոթիկ-մետալական խմբի հիմնադիրներից։

Մորտեն Վելանդ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 4, 1977(1977-12-04)[1] (43 տարեկան)
ԾննդավայրՍթավանգեր, Նորվեգիա[1]
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, հեղինակ-կատարող, երգիչ, դաշնակահար և կիթառահար
Morten Veland Վիքիպահեստում

Նա տեքստերի հիմնական հեղինակն ու կոմպոզիտորն է[2], նա կիթառ էր նվագում և պատասխանատու էր վոկալի համար։ Խմբում երկու կիարժեք ալբոմներ ձայնագրելուց հետո Վելանդը լքեց խումբը` երաժշտական և սոցիալական բնույթի տարաձայնությունների համար[3]։

Հեռանալուց հետո Մորտենը ձևավորեց Sirenia խումբը, որը նույն ժանրի երաժշտություն էր կատարում և երաժշտական բոլոր պարտիաները ձայնագրվում էին Մորտենի կողմից։

2010 թվականին Մորտենը գովազդում էր իր նոր Mortemia նախագիծը, բնութագրելով այն որպես «մետալի և դասական երաժշտության հավասարակշռված միավորում»։ Բոլոր երգերի պրոդյուսերը, հնչյունային ռեժիսորը, հեղինակը և կատարողը հենց Վելանդն էր։ Mortemia-ի դեբյուտային ալբոմը` Misere Mortem, թողարկվել է 2010 թվականին[4]։

ԿենսագրությունԽմբագրել

Uzi SuicideԽմբագրել

Մորտենի ծնողները շատ էին սիրում Լեոնարդ Կոենի արվեստը և անընդհատ լսում էին նրան։ Մորտենին նույնպես դուր էր գալիս այդ կատարողը և նա որոշեց երաժիշտ դառնալ։ Չորրորդ դասարանից նա սկսեց հաճախել դասական կիթառի դասերի, բայց շուտով այն նրան ձանձրացրեց և նա թողեց կիթառը։ Նրա հետաքրքրությունը վերածնվեց, երբ նա ծանոթացավ այնպիսի խմբերի ստեղծագործությանը, ինչպիսիք են Guns'n'Roses, Motley Crue, Metallica և այլն։ 1992 թվականին, 14 տարեկան հասակում Մորտենը գնուկ է իր առաջին էլէկտրոկիթառը։ Իր ընկերոջ թմբկահար Կենետ Օլսոնի (նորվ.՝ Kenneth Olsson) հետ ձևավորում են Uzi Suicide խումբը։ Սկզբում նրանք հայտնի խմբերի քովերներն էին նվագում, այնուհետև սկսում են ստեղծել իրենց նյութը։ 1994 թվականը բեկումնային էր Մորտենի համար, նա իր առջև բացեց բրիտանական գոթիկ-բեմը, որի վառ ներկայացուցիչներն են հանդիսանում Sisters of Mercy, Fields Of The Nephilim և The Mission: հենց 1994 թվականից էլ Մորտենն սկսում է փորձեր կատարել նոր ժանրում` փորձելով միավորել մետալը գոթիկական տարրերին, որոնք նրան շատ էին դուր եկել բրիտանական երաժշտության մեջ։ 1995 թվականին Մորտենին և Կենետուն միացավ ստեղնահար Էյնար Մոենը (նորվ.՝ Einar Moen), որից հետո խմբի անվանումը փոխվում է և դառնում Tristania: Uzi Suicide անվան տակ խումբը ոչինչ չի թողարկել[5][6]։

TristaniaԽմբագրել

1997 թվականի մայիսին խմբում արդեն կային բասիստ` Ռունե Օստերհուսը (նորվ.՝ Rune Osterhus) և երկրորդ կիթառահար` Անդերս Հիդլեն (նորվ.՝ Anders Hoyvic Hidle): Հինգով նրանք վարձակալում են Klepp Lydstudio ստուդիան, որտեղ 3 օրվա ընթացքում ձայնագրում են 4 երգ` Tristania դեմո-ալբոմի համար։ Կանացի վոկալի ձայնագրման համար նրանք հրավիրում են Վիբեկե Ստենեին (նորվ.՝ Vibeke Stene), որը հետագայում դառնում է խմբի լիիրավ անդամ։ Դեմո-ալբոմի խմբաքանակը 500 էր, քանի որ թողարկվում էր երաժիշտների սեփական գումարով։ Սկավառակները տարածվել են տարբեր ձայնագրման ստուդիաներով, երաժշտական ամսագրերով և ռադիոհաղորդումներով։ Napalm Records-ը առաջարկել է պայմանագիր ստորագրել միանգամից երեք ալբոմների համար։ Պայմանագիրը կնքվում է ոչ թե խմբի, այլ առանձին անդամների հետ։ Այդ ժամանակ Մորտենը 19 տարեկան էր։ Առաջին ալբոմի համար երաժշտությունը գրել են Մորտենն ու Էյնարը։ Երկրորդ ալբոմի ձայնագրման ժամանակ Մորտենի դերը աստիճանաբար պակասում է, իսկ երրորդ ալբոմի ժամանակ տարաձայնություններ են առաջանում և 2001 թվականի մայիսի 7-ին Մորտենը լքում է խումբը[7][8][9]։

ElusiveԽմբագրել

2001 թվականին Մորտենը միանում է Theatre of Tragedy-ից Թոմի Օլսոնի կողմից հիմնադրված Elusive գոթիկական ռոք նախագծին։ Որպես կիթառահար նա հանդես եկավ խմբի դեբյուտային ալբոմի ձայնագրությանը, արն անվանվում էր Destination Zero: Այն երաժշտական քննադատների կողմից հիացական արձագանքներ ստացավ։ Սակայն, չնայած ալբոմի հաջողությանը, նր դուրս գալուց հետո Մորտենը թողնում է կոլեկտիվը, որպեսզի հիմնադրի իր սեփական խումբը։

SireniaԽմբագրել

Tristania-ից հեռանալուց հետո Մորտենը ստեղծում է Masters of Sirenia նախագիծը և շարունակում է ստեղծագործել գոթիկական մետալ ժանրում։ Շուտով նախագծի անվանումը կրճատվեց` դառնալով Sirenia: Ժամանակի հետ նախագիծը դառնում է լիարժեք խումբ և ներկայումս Մորտենի հիմնական խումբն է հանդիսանում։

MortemiaԽմբագրել

Sirenia-ի տեքստերի վրա աշխատելու ընթացքում, Մորտենի մոտ բազմաթիվ նյութ էր հավաքվել, որը չէր տեղավորվում Sirenia-ի ձևաչափում։ Այդ պատճառով էլ որոշում ընդունվեց այդ երգերը թողարկել հիմնական նախագծից դուրս։ 2009 թվականին Napalm Records լեյբլի ժամանակ թողարկվեց Mortemia անվանումով ալբոմը։

ՍկավառակագրությունԽմբագրել

Tristania-ի կազմումԽմբագրել

Elusive-ի կազմումԽմբագրել

Sirenia-ի կազմումԽմբագրել

Mortemia-ի կազմումԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #135497280 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. «Домашняя страница Sirenia»։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-12-ին։ Վերցված է 2016-11-23 
  3. «gothmetal.net, tristania»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-23-ին։ Վերցված է 2016-11-23 
  4. Мортен Веланд на сайте Hitkiller.com
  5. «Мортен рассказывает о себе и о «The 13th Floor»» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-03-01-ին։ Վերցված է 2010-02-20 
  6. «Интервью с Мортеном Веландом» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-03-01-ին։ Վերցված է 2010-02-20 
  7. «Биография Tristania» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-03-01-ին։ Վերցված է 2010-03-12 
  8. «Биография Sirenia» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-03-01-ին։ Վերցված է 2010-03-12 
  9. «Официальный MySpace-профильмMortemia» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-03-01-ին։ Վերցված է 2010-03-12 

Արտաքին հղումներԽմբագրել