Փոկաս (Բյուզանդիայի կայսր)

(Վերահղված է Փոկասից)

Փոկաս (լատին․՝ Flavius Phocas Augustus, հունարեն՝ Φωκάς, Phokas, 547[1][2], Թրակիա - 610, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), Բյուզանդական զորապետ[3], բյուզանդական կայսր 602 թվականից մինչև 610 թ.։ Իշխանության է անցել Մորիկ կայսեր գահընկեց անելուց հետո։ Իր հերթին գահընկեց է արվել Հերակլ զորավարի կողմից (հետագայում Հերակլ Ա կայսր) պարտություն կրելով քաղաքացիական պատերազմում։ Փոկասի իշխանության տարիները բնութագրվում են արտաքին անհաջողություններով, մասնավորապես՝ Սասանյան Պարսկաստանից կրած պարտություններով։

Փոկաս
հունարեն՝ Φωκάς, Phokas լատին․՝ Flavius Phocas Augustus
Դրոշ
Դրոշ
Բյուզանդիայի կայսր
602 - 610
Նախորդող Մորիկ
Հաջորդող Հերակլիոս Ա
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր 547[1][2]
Ծննդավայր Թրակիա
Վախճանի օր 610
Վախճանի վայր Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Մայր Դոմենցիա
Ամուսին Լեոնտիա
Զավակներ Դոմենցիա

Գահակալություն

խմբագրել

602 թվականին Մորիկը հրամայում է Թրակիայի կողմերի բյուզանդական բանակին ձմեռել Դանուբ գետի մյուս ափին՝ ավարների թշնամական տարածքում[4][5] Բանակը հայտարարում է թրակիացի ցենտուրիոն Փոկասին նոր կայսր և շարժվում մայրաքաղաք Կոստանդնուպոլիս[5][6]։ Մորիկը փորձեց պաշտպանել քաղաքը զինելով կանաչ և կապույտ խմբակցություններին, ովքեր Հիպոդրոմի ձիարշավային մրցավազքի երկու խոշորագույն երկրպագուների խմբերն էին։ Սակայն այս քայլը հաջողությամբ չպսակվեց և քաղաքն ընկավ ապստամբների ձեռքը։ Մորիկը փախավ, սակայն շուտով բռնվեց և սպանվեց Փոկասի զինվորների ձեռքով[5][7][8][9]։

 
Երկու կայսրությունները մ.թ. 600 թվականին

Մորիկի սպանությունից հետո հռոմեական Միջագետք նահանգի կառավարիչ Նարսեսը ապստամբեց Փոկասի դեմ և գրավեց նահանգի գլխավոր քաղաք Եդեսիան[10]։ Փոկասը հրամայեց իր զորավար Գերմանուսին պաշարել Եդեսիան, որը դրդեց Նարսեսին օգնություն խնդրել պարսիկներից։ Խոսրով Բ Փարվեզը, պատճառաբանելով իր «ընկեր և հայր» Մորիկի սպանությունը, ուրախությամբ համաձայնվեց պատերազմ սկսել Բյուզանդական կայսրության դեմ[11][12]։

Շուտով Գերմանուսը սպանվեց պարսիկների հետ կռիվներում1 Փոկասի կողմից ուղարկված մյուս բանակը ևս ջախջախվեց Վերին Միջագետքի Դարա բերդաքաղաքի մոտակայքում։ Հաղթանակի շնորհիվ պարիսկները կարողացան գրավել այդ կարևորագույն պաշտպանական կետը, որը անպաշտպան թողեց ողջ Սիրիան և Միջագետքը։ Նարսեսին հաջողվեց խուսափել Փոկասի կողմնակիցների կողմից գերի ընկնելուց[13], սակայն երբ նա, տեսնելով պարսակական վտանգը, որոշեց ետ վերադառնալ Կոստանդնուպոլիս և հաշտվել կայսրի հետ, Փոկասը բռնել տվեց նրան և ողջ-ողջ այրեց։ Լավագույն հրամանատարներից մեկը համարվող Նարսեսի մահը և մի շարք պարտությունները պարսիկներից, գցեցին Փոկասի հեղինակությունը ժողովրդի շրջանում[13][14]։

Հերակլիոսի ապստամբություն

խմբագրել
 
Պղնձե մետաղադրամ Փոկասի դեմքով:

608 թվականին Աֆրիկայի էկզարխատ երկսարքոս Հերակլիոս Ավագը ապստամբեց Փոկասի դեմ[14]։ Հերկալիոս Ավագն ու իր տղան՝ Հերակլիոսը հայտարարեցին իրենց կոնսուլներ և սկսեցին մետաղադրամ հատել իրենց դեմքերով[15]։

Միևնույն ժամանակ ապստամբություններ բարձրացվեցին Սիրիայում և Պաղեստինում։ Իրավիճակը լարված էր հատկապես Անտիոքում։ Բազմաթիվ աղբյուրներ վկայում են, որ կռիվներում ներգրավված էին հրեաները, չնայած պարզ չէ արդյոք նրանք կազմում էին որևէ խմբակցության անդամ, թե հանդես էին գալիս որպես քրիստոնյաների հակառակորդներ[16][17]։ Շուտով Փոկասի կողմից ուղարկված նոր արևելքի կոմսը (լատին․՝ comes Orientis) կանգնեցրեց անկարգությունները և պատժեց դրանցում մասնակցելու համար երկրպագուների կանաչ խմբավորմանը[16]։

Հերակլիոս Ավագը ուղարկեց իր զարմիկ Նիկետասին գրավելու Եգիպտոսը։ Արևելքի կոմսը ևս շարժվեց Եգիպտոս, սակայն պարտվեց Ալեքսանդրիայի մոտակայքում[16]։ 610 թվականին Նիկետասը գրավեց Եգիպտոսը և օգնեց Հովհաննես Ողորմածին դառնալ Ալեքսանդրիայի պատրիարք[18][19][20][21][22]։

Ապստամբների հիմնական ուժը կրտսեր Հերակլիոսի գլխավորությամբ ծովային ուղով շարժվեցին դեպի Կոստանդնուպոլիս1 Արդեն որոշված էր, որ հաջող հեղաշրջման դեպքում Հերակլիոս կրտսերը կհռչակվի կայսր։ Քաղաքը ընկավ դավաճանության պատճառով և Փոկասը բռնվեց Հերակլիոսի զինվորների կողմից[23]։

Պահպանվել է մահապատժից առաջ Փոկասի և Հերակլիոսի միջև խոսակցությունը.

  «Արդյոք այսպե՞ս ես կառավարել կայսրությունը» - հարցնում է Հերակլիոսը

Փոկասը պատասխանում է. «Իսկ դու այն ավելի լավ կկարողանա՞ս կառավարել»

 

Հերակլիոս Ավագը շուտով անհետանում է արձանագրություններից. ենթադրվոմ է, որ նա արդեն մահացել էր, սակայն մահվան ստույգ թվականը հայտնի չէ[24]։

Փոկասի սպանությունից հետո, 35-ամյա Հերակլիոսը ամուսնացավ իր զարմուհու՝ Մարտինայի հետ և թագադրվեց Կոստանդնուպոլսի պատրիարքի կողմից։ Կայսր թագարդվելուն պես Հերակլիոսը սկսեց քայլեր կատարել կայսրությունը վերականգնելու նպատակով։ Սակայն նա դեռ ուներ մրցակիցներ. Փոկասի եղբայրը դեռևս իր հրամանատարության տակ ուներ խոշոր զորագունդ, որը գտնվում էր կենտրոնական Փոքր Ասիայում։ Բայց հայ հրամանատար Հուստինոսի կողմից Փոկասի եղբոր սպանության հետևանքով, այս վտանգը վերացավ[19]։ Քանի որ այդ զորագունդը դեռևս չէր վերադարձել իր դիրքերը, պարսիկները շարունակեցին իրենց առաջխաղացումը Փոքր Ասիայում[25]։ Հերակլիոսը, փորձելով մեծացնել եկամուտը և կրճատել ծախսերը, սահմանափակեց Կոստանդնուպոլսի եկեղեցիների անձնակազմի քանակը, քանի որ նրանք ֆինանսավորվում էին պետության կողմից[26]։ Նոր կայսրը օգտագործում էր արարողակարգերը օրինականացնելու իր արքայատոհմը[27] և փորձում էր լինել հնարավորինս չափ արդար մեծացնելու ժողովրդականությունը[28]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Alvin
  3. «Պատմություն Արծրունյաց տան, Թովմա Արծրունի և Անանուն», ծանոթ՝. Վրեժ Վարդանյանի, 1978, Երևան, էջ 107, 351
  4. Luttwak 2009, էջ. 401
  5. 5,0 5,1 5,2 Treadgold 1997, էջ. 235
  6. Oman 1893, էջ. 153
  7. Oman 1893, էջ. 154
  8. Ostrogorsky 1969, էջ. 83
  9. Norwich 1997, էջ. 88
  10. Dodgeon, Greatrex & Lieu 2002, էջեր. 183–184
  11. Oman 1893, էջ. 155
  12. Foss 1975, էջ. 722
  13. 13,0 13,1 Dodgeon, Greatrex & Lieu 2002, էջ. 184
  14. 14,0 14,1 Kaegi 2003, էջ. 39
  15. Kaegi 2003, էջ. 41
  16. 16,0 16,1 16,2 Dodgeon, Greatrex & Lieu 2002, էջ. 187
  17. Kaegi 2003, էջ. 55
  18. Oman 1893, էջ. 156
  19. 19,0 19,1 Kaegi 2003, էջ. 53
  20. Kaegi 2003, էջ. 87
  21. Dodgeon, Greatrex & Lieu2002, էջ. 194
  22. Martindale, Jones & Morris 1992, էջ. 942
  23. Kaegi 2003, էջ. 49
  24. Kaegi 2003, էջ. 52
  25. Kaegi 2003, էջ. 54
  26. Kaegi 2003, էջ. 60
  27. Kaegi 2003, էջ. 63
  28. Kaegi 2003, էջ. 64
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոկաս (Բյուզանդիայի կայսր)» հոդվածին։