Կոնստանդինա (Բյուզանդիայի կայսրուհի)

Բյուզանդիայի կայսրուհի

Կոնստանդինա (560 - 605, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), Բյուզանդիայի կայսրուհի (582-602), Մորիկ կայսեր կինը, Տիբերիոս Բ Կոստանդինի և Ինո Անաստասիայի դուստրը։ 582 թվականից մինչև իր մահ կրել է «Ավգուստա» տիտղոսը։ Կոնստանդինայի կենսագրությունը նկարագրված է Թեոֆիլակտոս Սիմոկատտեսի, Պողոս Դիակոնուսի և Հովհաննես Բիկլարենսիսի տարեգրություններում։

Կոնստանդինա
Բյուզանդիայի կայսրուհի
14 օգոստոսի, 582 - 23 նոյեմբերի, 602
Նախորդող Ինո Անաստասիա
Հաջորդող Լեոնտիա
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Դավանանք քրիստոնեա
Ծննդյան օր 560
Վախճանի օր 605
Վախճանի վայր Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
Քաղաքացիություն  Բյուզանդական կայսրություն
Հայր Տիբերիոս Բ
Մայր Ինո Անաստասիա
Ամուսին Մորիկ
Զավակներ Թեոդոսիոս, Տիբերիոս, Մարիա, Պօղոս, Հուստինոս, Հուստինիանոս, Անաստասիա, Կլեոպատրա, Թեոկտիստա և Պետրոս

13-րդ դարում կազմված «Վրացական տարեգրությունում» Կոնստանդինան սխալմամբ համարվում է Խոսրով Բ Փարվեզի դուստրը[1]։ Համաձայն ավելի ուշ տարբերակների, Կոնստանդինան, իր դստեր՝ Մարիայի միջոցով եղել է նրա զոքանչը։

Կենսագրություն խմբագրել

Կեսարի դուստր խմբագրել

Նրա հայրը՝ Տիբերիոսը, Հուստինոս Բ-ի օրոք ծառայում էր որպես էքսկուբիտորների կոմիտ։ Ըստ հեղինակների՝ կայսրը պարբերաբար տառապում էր խելագարության նոպաներից, որոնց ժամանակ նա չէր կարողանում կատարել իր պարտականությունները․ Ենթադրվում է, որ Հուստինոսի հոգեկան հիվանդությունը սկսվել է 573 թվականի նոյեմբերին՝ Սասանյան Պարսկաստանի շահ Խոսրով Ա Անուշիրվանի կողմից Դարա կարևոր ամրոցի գրավման մասին լուրը ստանալուց հետո[2]։ Ըստ Գրիգոր Տուրցիի, այդ պահին կայսրության միակ ուժը եղել է ինքնակալի կինը՝ Աելիա Սոֆիան, Հուստինիանոս Մեծի կնոջ՝ Թեոդորայի զարմուհին։ Եվագրիոս Սքոլաստիկոսը հայտնում է, որ Սոֆիային հաջողվել է ինքնուրույն երեք տարվա զինադադար կնքել Խոսրովի հետ։ Բայց որպես ռեգենտ արդյունավետ իշխանություն ունենալու համար նրան աջակիցներ էին պետք, և այդ պատճառով նա Տիբերիոսին ընտրեց որպես կայսերակից[2]

Ըստ Թեոփանես Խոստովանողի տարեգրության՝ Հուստինոսը 574 թվականի դեկտեմբերի 7-ին Տիբերիոսին պաշտոնապես կեսար է նշանակում[2]։ Նա նաև որդեգրվում է կայսեր կողմից և այդպիսով դառնում նրա օրինական ժառանգը[3]։ Ինոն ստանում է «կեսարիսա» տիտղոսը և դառնում կայսրության երկրորդ կինը կայսրուհուց հետ, իսկ Կոնստանդինան և նրա քույր Հարիտոն դառնում են կայսերական ընտանիքի անդամներ[4]։

Հովհան Եփեսացու «Եկեղեցական պատմություն»-ը և Թեոփանես Խոստովանողի «Ժամանակագրություն»-ը վկայում են, որ ինքը՝ Սոֆիա կայսրուհին ծրագրել էր Հուստինիոսի մահից հետո ամուսնանալ Տիբերիոսի հետ[3]։ Նրա այդ ժամանակվա ամուսնությունը գնահատվում էր որպես վիրավորանք նրա համար, և Ինոյին ու նրա դուստրերին արգելեցին մտնել Կոստանդնուպոլսի Մեծ պալատ։

Ծանոթագրություններ խմբագրել