Մորդվինովի դաստակերտ

դաստակերտ Յալթայում

Մորդվինովի դաստակերտ («Լավ պարապուտ», ռուս.՝ Усадьба Мордвинова, «Хорошая пустошь»), դաստակերտ Ղրիմի Յալթա քաղաքի Սվերդլովի փողոց, 32 հասցեով։ Հիմնադրվել է 18-րդ դարի վերջին[2]։

Մորդվինովի դաստակերտ
Տեսակտեսարժան վայր և մեծ առանձնատուն
ԵրկիրՂրիմ
ՏեղագրությունՌուսաստան / Ուկրաինա[1]
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ, Ուկրաինայի անշարժ հուշարձանների պետական գրանցամատյան և historic heritage of local significance in Ukraine?
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ռուսաստանի առաջին ծովային նախարար, փոխծովակալ կոմս Նիկոլայ Սեմյոնովիչ Մորդվինովը 1794 թվականին «Հայրենիքին եռանդուն ծառայելու համար» կայսրուհի Եկատերինա II-ից ստացել է հողատարածք Ղրիմում, Յալթայի հովտում։ Նա իր կալվածքն անվանել է «Լավ պարապուտ» և հիմնադրել այգի, որը 1870 թվականին դարձել է հանրային[2]։

Նիկոլայ Մորդվինովի անձնական հսկողության ներքո 18-րդ դարի վերջում հիմնադրվել են «Լավ պարապուտի» հետագայում հռչակավոր դարձած այգիները, ընկուզենու տնկադաշտերը և բանջարանոցները, որոնք Յալթայի և հարակից գյուղերի շուկաներին մատակարարում էին բարձրորակ և էժան բանջարեղեն ու միրգ[2]։

«Լավ պարապուտի» պալատը հայտնվել է 1901-1903 թվականներին՝ արդեն Նիկոլայ Մորդվինովի ծոռան՝ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ-երկրորդի օրոք։ Կոմսի ժառանգը շենքի նախագծումը պատվիրել է պետերբուրգցի քաղաքացիական ճարտարագետ Ֆ. Բ. Նագելին, իսկ կառուցումը վստահել է ճարտարապետ Օսկար Վեգեներին։ Մորդվինովների պալատը կառուցվել է Վերածննդի ճարտարապետության ոգով և հիշեցնում է իտալական ազնվականների միջերկրածովյան վիլլաները։ Որպես շինանյութ են ծառայել մոխրագույն կրաքարը և Գուրզուֆի կանաչ ավազաքարը[2]։

1905-1906 թվականների անկարգությունների ժամանակ հրդեհը ոչնչացրել է Մորդվիլնովների եկամտաբեր տունը, ամենահինը Յալթայում, որը կառուցվել էր դեռևս 9-րդ դարի սկզբին։ Դա ճարտարապետական լուծմամբ պարզ, բայց շատ մեծ երկհարկանի շենք էր, որը ձգվում էր Պրորեզնայա (այժմ՝ Կ. Մարքսի) փողոցից դեպի Բուլվարնայա փողոց[2]։

 

Ճարտարապետ Նիկոլայ Կրասնովը, որին Մորդվինովը այրված շենքի փոխարեն հանձնարարել էր նոր եկամտաբեր տների կառուցումը, առաջարկել էր կառուցել երկու չորսհարկանի շենք. մեկը՝ Դերեկոյկա գետի երկայնքով (այժմ դա «Ղրիմ» հյուրանոցն է), մյուսը՝ Բուլվարնայա և Ելիզավետայի փողոցների անկյունում։ Երկու եկամտաբեր տներն էլ մոնումենտալ քաղաքային շինություններ են, որոնք ձևավորված են նեոռենեսանսի ոճով[2]։

1927 թվականին Մորդվինովի տունը վերածվեց Ռազմածովային գործերի ժողովրդական կոմիսարիատի հանգստյան տան, հինգ տարի անց այն վերակազմավորվեց Գուրզուֆի ռազմական առողջարանի, իսկ ևս երկու տարի անց՝ Բանվորագյուղացիական կարմիր բանակի Յալթայի թիվ 1 ռազմական առողջարանի, որը հետագայում կոչվեց ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմական առողջարան։ 2000 թվականից «Լավ պարապուտ» կալվածքը և Մորդվինովների լավ պահպանված պալատը դարձել են ««Յալթինսկի» կենտրոնական զինվորական առողջարան», որը ենթարկվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Усадьба Мордвинова («Хорошая пустошь»)».