Մոռենի հայկական

վարդազգիների ընտանիքի, մոռենի ցեղի բույս
Մոռենի հայկական
Չհասած միրգ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Դաս Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Մոռենի
Տեսակ Մոռենի հայկական
Լատիներեն անվանում
Rubus armeniacus

Մոռենի հայկական (լատին․՝ Rubus armeniacus), վարդազգիների ընտանիքի, մոռենի ցեղի բույս։

Նկարագրություն

խմբագրել

Հզոր բույսեր են, որոնց աղեղնաձև ընձյուղները կարող են հասնել մինչև 4 մ բարձրության, հնգանկյուն են, կարմրամանուշակագույն։ Փշապատ են։ Փշերը խոշոր են, տափակ կոնաձև, ներքևի մասում խիստ լայնացած, կարմիր, դեղին ծայրերով։ Տերևները միամյա շիվերի վրա հնգամասն են, կարմրող, մուգ կարմիր բծերով, վերևի կողմից մերկ, ներքևի կողմից թավշանման, սպիտակավուն կամ մոխրագույն մազմզուկապատ, անհավասար ատամնաեզր, ծայրային տերևիկը հակառակ ձվաձև է, կլորավուն կամ ձվաձև, գագաթին սուր հավելվածքով, հիմքում կլորավուն կամ թույլ սրտանման 9 (12) սմ երկարությամբ և 5-6 սմ լայնությամբ։ Կողմնայինները շեղանկյունաձև են, էլիպսաձև, ձվաձև, կարճ սրածայր։ Ծաղկաբույլերը խոշոր են, մինչև 15—20 սմ երկարությամբ, խիտ, բաժակաթերթիկները՝ մոխրաթաղիքանման։ Պսակաթերթիկներն էլիպսաձև են, պտուղները՝ գնդաձև։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված է Կովկասում (Դաղստան, Արևմտյան Հարավային Կովկաս, Արցախ, Հարավային ԿովկասՀայաստանում տարածված է Նոյեմբերյանի, Իջևանի, Շամշադինի շրջաններում, Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, Զանգեզուրում, Մեղրիում, որտեղ աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, անտառների եզրերին, գետափերին[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. The Plant List, Rubus armeniacus Focke
  2. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (388)։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոռենի հայկական» հոդվածին։