Մոն-քխմերի լեզուներ, մոնք մեր լեզուներ, ցեղակից լեզուների խումբ, մտնում է ավստրալա-ասիական լեզվաընտանիքի մեջ։ Խոսվում է Հնդկաչին թերակղզում, Չինաստանի հարավում, Հնդկաստանի հյուսիս-արևելքում և Նիկոբարյան կղզիներում։ Տրոհված է 4 ճյուղի՝ հարավարևելյան (Կամպուչիա, Վիետնամ, Թաիլանդ, Լաոս, Բիրմաքմերերեն, մոներեն, պոար, ստիենգ, մնոնգ, սրեմա, տրաու և այլն։ Հյուսիս-արևմուտքում (Լաոս, Թաիլանդ, Բիրմա, Չինաստան)՝ պալաունգ, քմու, լամետ և այլն, հյուսիսարևմտյան (Հնդկաստանի Ասսամ նահանգ)՝ քասի, հարավ-արևմուտք (Նիկոբարյան կղզիներում)՝ նիկոբարերեն։ Մոն-քխմերի լեզուներին բնորոշ է ձայնավորական համակարգի հարստությունը, երկբարբառների առատությունը, վանկակազմության սահմանափակ հնարավորությունը, ուժեղ և թույլ վանկերի առկայությունը, ածանցումը։

Մոն-քխմերի լեզուներ
Տեսակլեզվաընտանիք
ԵնթադասAustroasiatic?[1] և ասիական լեզուներ
IETFmkh
ISO 639-2mkh
ISO 639-5mkh
 Mon-Khmer languages Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 21