Մոնֆրագուե ազգային պարկ

Մոնֆրագուե ( իսպ.՝ Parque Nacional Monfragüe), իսպանական ազգային պարկ է, որը հայտնի է թռչուների տեսակով։ Այն գտնվում է Կլասսեր նահանգի Պլասենցիայի, Տրուխիլոյի և Կասերես քաղաքի կողմից ստեղծված եռանկյան կենտրոնում։ Մոնֆրագուեն նաև Էստրեմադուրայի շրջան (արևմտյան Իսպանիա) է։

Մոնֆրագուե ազգային պարկ
Parque Nacional Monfragüe
ՏեսակՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային արգելոց և Իսպանիայի ազգային պարկ
Մասն էԻսպանիայի Ազգային պարկերի ցանց
Երկիր Իսպանիա[1][2]
ՎարչատարածքԷստրեմադուրա և Կասարես
Հիմնվել է2007[2]
Մակերես18.118 հա
Անվանված էcastle of Monfragüe?
ԱնդամակցությունՄարդը և կենսոլորտը
Մոնֆրագուե ազգային պարկը գտնվում է Իսպանիաում
Մոնֆրագուե ազգային պարկ
Մոնֆրագուե ազգային պարկը գտնվում է Երկիրում
Մոնֆրագուե ազգային պարկ

Աշխարհագրական դիրք խմբագրել

Մոֆրագուեն Իսպանիայի շրջաններից է, որը ոչ մի վարչական դեր չունի Էստրեմադուրայում, արևմտյան Իսպանիա[3] Մոֆրագուեն հայտնի է իր նույնանուն ազգային պարկով, որը նշանավորվում է թռչնատեսակներով։ Այն գտնվում է Կլասսեր նահանգում, Պլասենցիա, Տրուխիլո և Կասերես քաղաքներիի կողմից ստեղծված եռանկյունի կենտրոնում։ Այգին ձգվում է արևելքից դեպի արևմուտք, Թագուս կամ Թախո գետի երկայնքով։ Վերջինս հատում է երկար լեռնազանգվածը։ Արևելյան կողմում Մոֆրագուե ամրոցն է։ Տիետար գետն անցնում է պարկի հյուսիսարևելյան մասով և միանում է Տագուսին։ Այգում միակ գյուղը` Վիլլառեալ դե Սան Կառլոսն է։ Այգին զբաղեցնում է 18.118 հեկտար տարածք[4]։

Պատմություն խմբագրել

Տարածքը և պարկի անունը առաջացել է հռոմեական "Monsfragorum" բառից, որը նշանակում է «ժայռոտ լեռ»[5]։

Նախապատմական ժամանակաշրջան խմբագրել

Մոնֆրագուեի լեռներում կան մեծ թվով քարանձավներ, որում կան նախապատմական նկարներ, պղնձե, բրոնզե և երկաթե դարից, օրինակ` Կուևա դել Կաստիլլո, որը տեղակայված է Սիեռա դե լաս Կորչուելասի հարավային մասում։ Պարկի շրջակայքում կան մնացորդներ նախապատմական ժամանակներից։ Միրավետեում գոյություն ունի հին ամրոցի մնացորդներ, իսկ Մալփարթիդա դե Պլասենցիայում կա տարածք El Calamoco անվանումով։

Հռոմեական ժամանակաշրջան խմբագրել

 
Կարդինալի կամուրջ

Հռոմեական ճանապարհների, կամուրջների, շատրվանների և գերեզմանների մնացորդները կարելի է գտնել, քանի որ այգին մոտ է Ռուտա դե լա Պլատային։ Երթևեկելի հատվածը, որը տանում է դեպի Կարդինալի կամուրջ Վիլլառեալի կողմից, կարող է համարվել որպես հռոմեական ճանապարհի հետք։ Պահակադիտանոցների մնացորդներ են պահպանվել Կերրո Ջիմինոյում[5]։

Կենսաբազմազանություն խմբագրել

 
Մոնֆրագուեի ամրոցի մնացորդներ

Այգում կան լայնածավալ խիտ մացառներ, փոքր կաղնու անտառներ և բազմաթիվ ժայռեր։ Հողը հիմնականում օգտագործվում է ավանդական, ցածր ինտենսիվ գյուղատնտեսության համար։ Այնուամենայնիվ, 1960-70 թվականներին տեղի ունեցան երկու խոշոր փոփոխություններ, ամբարտակներ կառուցվեցին Թագուսը գետի շուրջը, որը փոխեց նրա հունը, իսկ 1970 թվականին սկսվեց անբարենպաստ անտառվերականգնում։ Նավալմոր դե Լա Մաթայում պլանավորված, բայց երբեք չկառուցված թղթի արդյունաբերության համար այգու շատ տարածքներ ապականվեցին և անդառնալիորեն կործանվեցին ծանր տեխնիկաներով կառուցված հարթակների պատճառով։

Իսպանիայի ազգային պարկերում առևտրային անտառտնտեսությանը արգելվում է։

Թռչուներ խմբագրել

1988 թվականին Եվրամիությունը Մոնֆրագուեն հռչակեց որպես հատուկ պաշտպանական տարածք թռչունների համար։ Դա տարածվում է այգու սահմաններից դուրս, այնտեղ, որտեղ կենտրոնացած են թռչունների բները։ Մոնֆրագուեն բացառիկ վայր է գիշատիչ թռչունների համար, որոնց ավելի քան 15 տեսակներ բնակվում են այստեղ։ Եվրասիական սև անգղի խոշորագույն թռչնաշուկան նույնպես այս պարկում է (ավելի քան 200 զույգ)[6]։ Այստեղ են բնակվում կայսերական արծիվներ (ավելի քան 10 զույգ), սպիտակագլուխ անգղեր, մի քանի զույգ իսպանական կայսերական, ոսկե և Բոնելիի արծիվներ։ Գետի հյուսիսային հատվածում գտնվող ժայռերը գրավում են Եվրոպայի և Ամերիկայի լուսանկարիչներին։ Կառավարությունը գետի ողջ երկայնքով կառուցել է դիտահորեր։

Այգում նաև բնակվում են սև արագիլներ ու բվեճներ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել