Մոնտրոյ-Բելե (ֆր.՝ Château de Montreuil-Bellay), միջնադարյան ամրոց Ֆրանսիայում, Լուարի հովտում, Մոնտրոյ Բելե կոմունայում[1], որը կազմում է Մեն և Լուար դեպարտամենտի մի մասը։ Ամրոցը կառուցված է բլրի վրա, Տուե գետի մոտ։ Կառույցն ընդգրկված է Ֆրանսիայի Մշակույթի նախարարության պատմական հուշարձանների ցանկում[2]։

Ամրոց
Մոնտրոյ-Բելե
Château de Montreuil-Bellay
ԵրկիրՖրանսիա
🌐chateau-de-montreuil-bellay.fr/index.php
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Կառուցվել է XI դարում Ֆուլկ III Ներոյի՝ Անժուի կոմսի կողմից։ Ֆուլկ Ներոն զիջում է ամրոցը իր վասալ Դյու Բելեին, որի պատվին կոչվում է այն։ 1148 թվականին ամրոցը ենթարկվել է երկար պաշարման, որը տևել է երեք տարի, և այդ ընթացքում մասամբ ավերվել է։ Ստորգետնյա սրահները հնում կապված են եղել Լա Մոտ Բուրբոն ամրոցի հետ։

XIV դարում ամրոցը զգալիորեն ընդլայնվել է՝ համալրվելով 13 պաշտպանական աշտարակներով, ինչպես նաև երկարեցվել է պարիսպը, որը հասել է 650 մետրի։ Ամրոցի հիմնական մուտքը գրեթե անհասանելի էր, կար բարբական (պաշտպանական կառույց) և վերամբարձ կամուրջ, ինչպես նաև մուտքը շրջապատված էր երկու ծավալուն շրջանաձև աշտարակներով։

XV դարում Մոնտրոյ Բելեի ամրոցը վերակառուցվել է Վերածննդի ոճով։ Վերանորոգված ամրոցը ստանում է «Château-Neuf»՝ «նոր ամրոց» անվանումը և ընդլայնվում նոր դահլիճներով։

XVI դարի կեսերին Հուգենոտյան պատերազմների արդյունքում Մոնտրոյ Բելե քաղաքը այրվել է և ավերվել, բայց ամրոցը մնացել է կանգուն, զենք և զինամթերք մատակարարելով ինչպես կաթոլիկներին, այնպես էլ բողոքականներին։

ֆրանսիական հեղափոխության ժամանակ ամրոցը գրավվել էր հեղափոխականների կողմից և վերածվել է կանանց բանտի (արքայական իշխանության կողմնակիցների)։

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ամրոցը ծառայել է որպես հիվանդանոց։

1979 թվականի հունիսի 18-ին Մոնտրոյ Բելե ամրոցը ընդգրկվեց Ֆրանսիայի մշակույթի և արվեստի հուշարձանների ցանկում։ Այժմ այն թանգարան է, որը բացվել է 15-րդ դարում, և կոչվում է «Château-Neuf»: 15-րդ դարի մատուռում հատկապես հետաքրքիր ցուցանմուշ է «Խաչելություն» ֆրեսկոն, որի հեղինակը Լեոնարդո դա Վինչիի աշակերտն է։ Հիանալի վիճակում է պահպանվել միջնադարյան խոհանոցը, որը կառուցված է գոթիկայի ոճով։ Այսօր այնտեղ տեղի են ունենում տեղական գինիների համտեսում։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Реестр памятников Франции— ministère de la Culture.
  2. Monuments Historiques et Immeubles protégés sur Montreuil-Bellay (French), www.annuaire-mairie.fr, Վերցված է 2012 թ․ ապրիլի 23-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնտրոյ-Բելե» հոդվածին։