Մոնտե Մատո (իտալ.՝ Monte Matto), բարձր լեռ Պիեմոնտում[1], Կունեո պրովինցիայում։ Մերձծովյան Ալպերի մի մասն է կազմում, որը բաժանում է Մերիս և Գեսո դելլա Վալետա հովիտները։

Մոնտե Մատո
Տեսակլեռ
Երկիր Իտալիա
ԼեռնաշղթաQ3663361?
Բարձրությունը ծովի մակարդակից3097 մետր
Հարաբերական
բարձրություն
597 մետր

Լեռնագագաթը բաղկացած է չորս գագաթներից, և այն տեսանելի է Կունեոյի հարթավայրից։ Լեռնաշղթան գտնվում է երկու տարբեր ժայռերի մեջտեղում, դրանցից մեկը հարուստ է գնեյսի պաշարներով, իսկ մյուսը՝ խառը գնեյսներով և տարբեր տեսակի միգմատիտներով։ Չորս գագաթներն են՝ Էստը (3088), Սենտրալը (3097), Բոբան (3079) և Վերանին (3020)։

Այն Parco Naturale delle Alpi Marittime ազգային պարկի բաղկացուցիչ մասն է։ Կենդանական աշխարհը ներառում է արջամկներ, քարայծներ, իսկ ավելի մեծ բարձրություններում՝ ալպյան եղջերուներ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Monte Matto - Peakbagger.com». peakbagger.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնտե Մատո» հոդվածին։