Մոնտաֆոն (գերմ.՝ Montafon), Ալպյան լեռներով շրջապատված դաշտ Ավստրիայի Ֆորարլբերգ երկրամասում։ Ունի 39 կիլոմետր երկարություն, ձգվում է Բլուդենց քաղաքից մինչև Բիլերհյոհե և հատվում է Հռենոսի վտակ Իլլ գետով ու Սիլվրետտա ալպիական ճանապարհով։

SennigratMontafon.JPG
Մոնտաֆոն
2008.07.24.MontafonerSteinschafBartholomaebergH.JPG
Տեսակհովիտ
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա
ՎարչատարածքBludenz District?
ԲԾՄ793 մետր
ԼեռնաշղթաԱլպեր
Քարտեզ
Քարտեզ

ՏնտեսությունԽմբագրել

ԳյուղատնտեսությունԽմբագրել

Մոնտաֆոնում գյուղատնտեսությունը ավանդաբար եղել է տնտեսության կարևորագույն ճյուղ։ Գյուղատնտեսությունը վարելու՝ դարերով մշակված ու սերնդեսերունդ փոխանցված եղանակները, որ դրսևորվում էին ալպյան արոտավայրերի հերթափոխ օգտագործմամբ և անասնապահության հետ սերտորեն կապված հողագործության յուրահատուկ մեթոդներով, մեր օրերում հիմնականում դարձել են ժամանակավրեպ՝ գյուղատնտեսության բնագավառում տեղի ունեցած կառուցվածքային մեծ փոփոխություններով պայմանավորված[1]։

XII դարից ի վեր Մոնտաֆոնում յուղազերծված (զտված) կաթից պատրաստում են պանրի ինքնատիպ մի տեսակ՝ Muntafuner Sura Kees-ը, որը համարվում է Ալպերում արտադրվող ավանդական ամենահին պանրատեսակներից մեկը[2]։

ԶբոսաշրջությունԽմբագրել

Ձմեռային և ամառային զբոսաշրջությունը դարձել է տարածաշրջանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը։ Ամեն տարի երկու միլիոն հանգստացողներ ու զբոսաշրջիկներ են այցելում Մոնտաֆոն, և տեղական շուրջ 1.300 հիմնարկություններ նրանց տրամադրում են ավելի, քան 20 հազար մահճակալ-տեղ ունեցող առողջարաններ, հանգստյան տներ, հյուրանոցներ՝ հարմարավետ պայմաններով[3]։ Մոնտաֆոնում ձմռանը գործում են լեռնադահուկային վեց գոտի՝ 77 ճոպանուղիներով[4], 295 կիլոմետր ընդհանուր երկարությամբ դահուկուղիներ[5]. չմշկասահքի 2 և կյոռլինգի 5 սահադաշտ։ Ձմեռային հետիոտն արշավների սիրահարների տրամադրության տակ են 290 կիլոմետր ընդհանուր երկարությամբ արահետներ՝ մասամբ բարեկարգված ու լուսավորված[6][7]։ Կարևոր է նշել նաև, որ 2012-2013 տարեշրջանից սկսած՝ Մոնտաֆոնում է անցկացվում սնոուբորդի աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկը։ Իսկ ամռանը հետիոտն արշավների սիրահարները կարող են ընտրել 1.160 կիլոմետր ընդհանուր երկարությամբ արշավուղիներց հենց այն մեկը, որ հարմար կհամարեն բարդության աստիճանով և այլ առումներով[8][9]։

Հոգ է տարվում նաև հեծանվային արշավների սիրահարների մասին. նրանց տրամադրության տակ են 260 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, տարբեր աստիճանի բարդություն ունեցող արշավուղիներ[10], լեռնային հեծանիվների էլեկտրական մարտկոցների լիցքավորման 28 E-Bike կայաններ[11]։ Հեծանվորդների շրջանում մեծ ժողովրդականություն են վայելում հատկապես Սիլվրետա - Հոխալպենշտրասե (Silvretta Hochalpenstraβe) արշավուղին և յուրաքանչյուր տարի ամռանն անցկացվող M3-Montafon-Moutainbike մարաթոնը[12]։

Հետիոտն արշավների ու ժայռամագլցման սիրահարներին ևս այստեղ՝ Մոնտաֆոնում տրամադրվում են ցանկալի պայմաններ ու հարմարություններ[13]։

Հեմինգուեյը ՄոնտաֆոնումԽմբագրել

1925-1926 թվականներին ամերիկացի նշանավոր գրող Էռնեստ Հեմինգուեյը ապրել ու ստեղծագործել է Մոնտաֆոնում։ Այստեղ է նա գրել իր լավագույն երկերց մեկը՝ «Արևը բարձրանում է/Ֆիեստա» (The Sun Also Rises, Fiesta) վեպը[14] ·[15]:

ԹանգարաններԽմբագրել

  • Մոնտաֆոնի զբոսաշրջության թանգարան. գործում է 1992 թվականից[16]։
  • Զիլբերտալի հանքի թանգարան[17]։

ԳրականությունԽմբագրել

  • A. Nistler: Montafon. Mit 4 Abbildungen. In: Vom Fels zum Meer. Spemann’s Illustrierte Zeitschrift für das Deutsche Haus, 22. Jg., Bd. 2, 1903, S. 1747–1750.
  • Hermann Sander: Beiträge zur Geschichte des Montafoner Wappen. Wagner, Innsbruck 1903 Կաղապար:ULBDD
  • Hermine und Walther Flaig: Alpenpark Montafon. Führer und kleine Heimatkunde der Talschaft Montafon in Vorarlberg/Österreich. Ruß, Schwarzach, 13., vermehrte und verbesserte Aufl. 1998, ISBN 3-85258-012-9.

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. |langue=de|prénom1=Gunnar|nom1=Strunz|titre=Vorarlberg: Mit Bregenzerwald, Großem Walsertal, Arlberg und Montafon|éditeur=Trescher Verlag|date=2014|isbn=9783897942806|lire en ligne=https://books.google.fr/books?id=v3CiAgAAQBAJ&pg=PA158&dq=%22Mais%C3%A4%C3%9Fe%22+montafon&hl=fr&sa=X&ved=0ahUKEwiViMn418fUAhUBrxoKHWIyBV4Q6AEILjAB#v=onepage&q=%22Mais%C3%A4%C3%9Fe%22%20montafon&f=false%7Cconsulté le=2017-06-18}}
  2. |langue=de|auteur1=|prénom1=Irene|nom1=Prugger|titre=Vorarlberger Alpgeschichten|passage=|lieu=|éditeur=Löwenzahn Verlag|année=|date=2015-03-05|pages totales=|isbn=978-3706625357|lire en ligne=https://books.google.fr/books?id=xbJ7DAAAQBAJ&pg=PT90&dq=%22Montafon+Sura+Kees%22+montafon&hl=fr&sa=X&ved=0ahUKEwiouPP41sfUAhUFHxoKHXRNCVMQ6AEIIjAA#v=onepage&q=%22Sura%20Kees%22%20montafon&f=false%7Cconsulté le=2017-06-18}}
  3. https://rp-online.de/leben/reisen/touristen-erleben-in-gargellen-die-flucht-von-ns-opfern_aid-39832175 
  4. https://web.archive.org/web/20190503224928/https://www.montafon.at/en/service/pistes-cableways։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-03-ին 
  5. https://www.montafon.at/en/mountain-experiences/snow/ski-snowboard 
  6. https://www.montafon.at/en/mountain-experiences/snow/winter-hiking 
  7. https://www.montafon.at/en/mountain-experiences/snow/snowshoe-hiking 
  8. https://www.montafon.at/de/Bergerlebnisse/Wandern 
  9. https://familienausflug.info/ausflugsziel/gaglaweg-kinderwanderweg-silbertal-im-montfon 
  10. https://www.montafon.at/de/Bergerlebnisse/Biken 
  11. https://www.montafon.at/en/mountain-experiences/biking/e-biking 
  12. https://www.montafon.at/m3/en 
  13. https://www.montafon.at/de/Bergerlebnisse/Klettern 
  14. |langue=en|auteur1=|titre=Ski A Times Mirror Magazine|passage=P185-7|lieu=|éditeur=|année=|date=November 1994|pages totales=|isbn=|lire en ligne=https://books.google.fr/books?id=AY74pb0y9b4C&pg=PA187&dq=hemingway+montafon+ski&hl=fr&sa=X&ved=0ahUKEwjYuOPJ9sLUAhWH7xQKHYQ5BzsQ6AEIJjAA#v=onepage&q=hemingway%20montafon%20ski&f=false%7Cconsulté le=2017-06-16}}
  15. |langue=en|auteur1=|prénom1=Jonathan|nom1=Bousfield|prénom2=Rob|nom2=Humphreys|titre=The Rough Guide to Austria|passage=P543 Where keen skier Ernest Hemingway stayed in winter 1925, dashing off a couple of chapters of The Sun Also Rises between trips to the pistes.|lieu=|éditeur=Rough Guides|année=|date=2001|pages totales=|isbn=9781858287096|lire en ligne=https://books.google.fr/books?id=CeL3b9V8P8gC&pg=PA543&dq=hemingway+%22the+sun+also+rises%22+montafon&hl=fr&sa=X&ved=0ahUKEwjpqevClcPUAhUIVxoKHauAB8oQ6AEIKDAB#v=onepage&q=hemingway%20%22the%20sun%20also%20rises%22%20montafon&f=false%7Cconsulté le=2017-06-16}}
  16. https://www.montafon.at/de/Service/Museen-Sehenswuerdigkeiten 
  17. http://stand-montafon.at/montafoner-museen 

Արտաքին հղումներԽմբագրել