Մոնիկա Հերցեգ

խորվաթ բանաստեղծ

Մոնիկա Հերցեգ (Monika Herceg, հոկտեմբերի 19, 1990(1990-10-19)[1]), բանաստեղծ, խմբագիր, ֆեմինիստ և գիտահանրամատչելի ակտիվիստ Խորվաթիայից։ Արժանացել է բազմաթիվ գրական մրցանակների և հաստատվել որպես Խորվաթիայում նոր սերնդի ամենանշանավոր բանաստեղծներից մեկը։

Մոնիկա Հերցեգ
Ծնվել էհոկտեմբերի 19, 1990(1990-10-19)[1] (33 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Քաղաքացիություն Խորվաթիա
ԿրթությունՌիեկայի համալսարան
ԱնդամակցությունԽորվաթիայի գրողների ընկերակցություն[2]
Պարգևներ
Կայքmonikaherceg.com

Կենսագրություն խմբագրել

Մոնիկա Հերցեգը ծնվել է Խորվաթիայի Սիսակ քաղաքում, մեծացել է Պետրինյայի մոտակայքում։ Ֆիզիկա է սովորել Ռիեկայի համալսարանում։ Զագրեբում շահույթով աշխատող 2 երեխաների մայր է։ 2017 թվականին արժանացել է Խորվաթիայի երիտասարդ հեղինակների ամենանշանավոր «Գորան» մրցանակին[3]։ Արդյունքում, գիրքը լույս է տեսել 2018 թվականին՝ արժանանալով մեծ քննադատության, և այդ ժամանակից ի վեր արժանացել է Կվիրին մրցանակի[4], Ֆրան Գալովիչի[5] և Na vrh Jezika մրցանակի Խորվաթիայում։ 2016 թվականին Իտալիայում կայացած «Կաստելլո դի Դուինոյի պոեզիայի միջազգային մրցույթ»-ում արժանացել է երկրորդ մրցանակի, իսկ 2018 թվականին՝ Հյուսիսային Մակեդոնիայի Մոստովի Ստրուգե փառատոնի նորաստեղծ հեղինակների «Սլավիչ» մրցանակի[6]։ Իր ակտիվ գործունեության համար 2021 թվականին արժանացել է «Մոլեգին կանայք» (Fierce Women) մրցանակին[7]։

Մոնիկա Հերցեգի աշխատանքները թարգմանվել են մի շարք լեզուներով, այդ թվում անգլերեն՝ Եվրոպացի երիտասարդ հեղինակներին քաջալերող Versolopis հարթակի միջոցով[8], 2019 թվականին ֆրանսերեն լույս է տեսել «Ciel sous tension», L'Ollave աշխատությունների ընտրանին[9]։

Հերցեգն անդամակցում է Խորվաթիայի գրողների միությանը և 2021 թվականի դրությամբ ակտիվ գործունեություն է իրականացնում միության ամսագրի խմբագրական խորհրդի կազմում[10]։

Աշխատություններ խմբագրել

  • Početne koordinate (Initial Coordinates) written in 2017, published in Zagreb: SKUD Ivan Goran Kovačić, 2018
  • Lovostaj, Zagreb: Jesenski i Turk, 2019
  • rijeme prije jezika, Zagreb: Fraktura, 2020

Թարգմանություններ

  • Ciel sous tension, trans. Martina Kramer, Paris: L’Ollave, 2019

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://igk.hr/2017-monika-herceg/
  2. https://hrvatskodrustvopisaca.hr/hr/clanstvo/clan/monika-herceg
  3. «2017: Monika Herceg > SKUD "Ivan Goran Kovačić"». SKUD "Ivan Goran Kovačić" (խորվաթերեն). 2020 թ․ մայիսի 25. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  4. «Branku Malešu Nagrada Kvirin za poeziju | Hrvatsko Društvo Pisaca». hrvatskodrustvopisaca.hr. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  5. «Nagrada "Fran Galović" dodijeljena Moniki Herceg». galoviceva-jesen.eu (խորվաթերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  6. «Monika Herceg (poet), Croatia - Poetry International». www.poetryinternational.org. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  7. «Voxfeminae.net predstavio pet dobitnica ovogodišnje Fierce Women WoW nagrade – VoxFeminae». voxfeminae.net. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  8. «Monika Herceg». www.versopolis-poetry.com (բրիտանական անգլերեն). Versopolis Poetry. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  9. Ciel sous tension de Monika Herceg par Christophe Stolowicki, les parutions, l'actualité poétique sur Sitaudis.fr (ֆրանսերեն).
  10. «Herceg | Hrvatsko Društvo Pisaca». hrvatskodrustvopisaca.hr. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել