Մոնիկա Մարիա Բրոդկա ՝ (լեհ.՝ Monika Maria Brodka, փետրվարի 7, 1988(1988-02-07), Ժիվեց, Żywiec County, Սիլեզիայի վոյեվոդություն[1]), լեհ երգչուհի, ով ճանաչում ձեռք բերեց 2004 թվականի լեհական փոփ Այդոլ հեռուստատեսային շոուի ժամանակ, որտեղ դարձավ շոուի երրորդ եթերաշրջանի հաղթողը: Մոնիկան ծնվել է 1987 թվականի փետրվարի 7-ին: Նա թողարկել է երեք ալբոմ, այդ թվում 2010 թվականի «Granda» ալբոմը, որը գնահատվեց և սիրվեց ոչ միայն Լեհաստանում, այլև արտասահմանում[2]:

Մոնիկա Բրոդկա
Monika Brodka.jpg
Ծնվել էփետրվարի 7, 1988(1988-02-07) (32 տարեկան)
Ժիվեց, Żywiec County, Սիլեզիայի վոյեվոդություն[1]
ԵրկիրFlag of Poland.svg Լեհաստան
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտություներգչուհի, երգերի հեղինակ, հեղինակ-կոմպոզիտոր, ջութակահարուհի և Երաժիշտ
Գործիքներջութակ և վոկալ
ԼեյբլSony BMG
Կայքmonikabrodka.com
Monika Brodka Վիքիպահեստում

Երգչուհին տարբեր մրցանակներ է ստացել լեհական «Fryderyk» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ և նրա «Ten», «Dziewczyna Mojego Chłopaka», «Miałeś być», «Znam Cię Na Pamięć» սինգլները լեհական երաժշտական հիթ շքերթում թոփ տեղեր են զբաղեցրել:

Վաղ կարիերաԽմբագրել

2004 թվականին լեհական Փոփ Այդոլ հեռուստաշոույում հաղթելուց հետո, Մոնիկան ստուդիայում թողարկեց իր առաջին ստուդիական ալբոմը, որն անվանեց «Album»: Մի քանի ամիս անց ալբոմն արժանացավ Ոսկե երաժշտական մրցանակի [3]:

2006 թվականի նոյեմբերին երգչուհին ձայնագրեց իր երկրորդ ալբոմը ՝ «Moje piosenki» , որը նույնպես արժանացավ Ոսկե երաժշտական մրցանակի [3]:

Granda (2010–2011)Խմբագրել

Մոնիկա Բրոդկա 2013թ
Մոնիկա Բրոդկա

Չորս տարվա ընդմիջումից հետո, 2010 թվականի սեպտեմբերին երգչուհին թողարկում է իր երրորդ «Granda» ալբոմը: The Guardian Մեծ Բրիտանական օրաթերթում ալբոմը նկարագրվել է որպես էլեկտրոերաժշտության և ռոքի գծանկար և այդ երաժշտության մեջ իրոք հոգի կա ու հզորություն: Երգչուհու մոտեցումներն այլ են այս ստեղծագործության մեջ[4]:

2011 թվականի նոյեմբերին «Granda» ալբոմը Լեհաստանում շնորհվեց կրկնակի Պլատին երաժշտական մրցանակ [5]:

LAX EP (2012)Խմբագրել

2012 թվականի մայիսին Մոնիկա Բրոդկան Լոս Անջելեսի «Red Bull» ստուդիայում երաժշտական պրոդյուսեր և ինժեներ Բարտոս Դժեձիչի (անգլ.՝ Bartosz Dziedzic) հետ ձայնագրեց «LAX» Մինի ալբոմը[6][7]: Այն ներառում է երկու երգ անգլերեն լեզվով. «Varsovie» և «Dance Shoes» , ինչպես նաև մի քանի ռեմիքսներ:

2013 թվականին երգչուհին «Fryderyk» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա երգ» («Varsovie») մրցանակին: Նա մրցանակ է ստացել նաև «Տարվա ալբոմ » (LAX) և «Տարվա երգիչ» անվանակարգերում[8]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 выгрузка данных FreebaseGoogle.
  2. Khan Andrew (նոյեմբերի 17, 2011)։ «Pop musik: the sound of the charts in … Poland»։ The Guardian.։ Վերցված է ապրիլի 13, 2013 
  3. 3,0 3,1 Bestseller charts and awards :: Gold certification awards". Polish Society of the Phonographic Industry. Archived from the original on 2013-10-14. Retrieved 2013-08-18.
  4. Khan, Andrew (17 November 2011). "Pop musik: the sound of the charts in … Poland". The Guardian. Retrieved 13 April 2013.
  5. "Bestseller charts and awards :: Platinum certification awards". Polish Society of the Phonographic Industry. Archived from the original on 2011-07-21. Retrieved 2013-08-18.
  6. «Płyta Brodka - "LAX" - Onet Muzyka» (Polish)։ Onet.pl։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-14-ին։ Վերցված է 2013-08-18 
  7. «Brodka / Red Bull Studio LA / LAX» (Polish)։ YouTube։ Վերցված է 2013-08-18 
  8. «Nominees and Winners 2013 :: Fryderyk Music Award»։ Polish Society of the Phonographic Industry։ Վերցված է 2013-08-18