Մոնա Լյոսետ

նորվեգացի լեռնադահուկորդ

Մոնա Լյոսետ (նորվ.՝ Mona Løseth, ապրիլի 11, 1991(1991-04-11), Օլեսուն, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա), նորվեգացի լեռնադահուկիստ, 2010 և 2014 թվականների Օլիմպիական խաղերի մասնակից[2][3]։ Ելույթ չի ունենում 2014 թվականից։ Լեռնադահուկիստ Լենե Լյոսետի և Նինի Լյոսետի քույրը։ Ծնվել է 1983 թվականի օգոստոսի 28-ին, Օլեսունում։

Մոնա Լյոսետ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝լեռնադահուկորդ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 11, 1991(1991-04-11) (33 տարեկան)
Ծննդավայր՝Օլեսուն, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա
172 սանտիմետր[1]
Քաշ՝62 կիլոգրամ[1]

Կարիերա խմբագրել

Լյոսետը 2009 թվականին մասնակցել է Աշխարհի գավաթին, 2009-ի հունվարին առաջին անգամ հայտնվել է աշխարհի գավաթի լավագույնների շարքում։ Այսօրվա դրությամբ 7 անգամ հայտնվել  է լավագույն երեքի շարքում ՝ Աշխարհի գավաթում, 4 անգամ սլալոմ ձևում, 2 անգամ մեծ սլալոմ ձևում։ 

2010 թվականին Վանկուվերում տեղի ունեցած  Օլիմպիադայում  մեկնարկել լեռնադահուկաին սպորտ  չորս ձևերում, համակցություն ձևում գրավել է  3-րդ տեղը, սուպեր հսկա ձևում 21-րդ տեղը, մեծ սլալոմում  և սլալոմում չի հասել եզրափակչին։

Իր կարիերայի ընթացքում  ընդամենը մեկ անգամ է մասնակցել աշխարհի առաջնությանը՝ 2009 թվականին, մեկնարկել է սլալոմ ձևում, բայց  չի հասել եզրափակչին։

Օգտագործում է Voelkl ընկերության արտադրած դահուկները։

Եվրոպայի առաջնություն խմբագրել

Ամսաթիվ Տեղ Երկիր Ելույթի ձև
2009 դեկտեմբերի 5 Կվիտֆյել Նորվեգիա Սուպեր համադրություն
2013 փետրվարի 8 Սան Կանդիդո Իտալիա Սլալոմ
2013 նոյեմբերի 22 Լևի Ֆինլանդիա Հսկա ոլորավայրէջք
2013 նոյեմբերի 25 Լևի Ֆինլանդիա Սլալոմ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Olympedia — 2006.
  2. (yas@norge.ru), Orlov Iaroslav. «Мона Лёзет | NORGE.RU - вся Норвегия на Русском». www.norge.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
  3. «Лёсет, Мона - это... Что такое Лёсет, Мона?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել