Մոխրոտիկը (ֆիլմ-բալետ, 1985)

Մոխրոտիկը (ռուս.՝ Золушка), 1985 թվականին նկարահանված հեռուստատեսային բալետ, որն ստեղծել են Կոնստանտին Սերգեևը և ռեժիսոր Վիկտոր Օկունցովն[1] ըստ «Մոխրոտիկը» համանուն բալետի, որը բեմադրվել է 1946 թվականին, Մարիինյան թատրոնում[2]։ էկրանավորվել է բալետի 1964 թվականին խմբագրված տարբերակը։ Այս ֆիլմը հենց հեռուստաբալետ է, ոչ թե բալետի էկրանավորում, քանի որ այն նկարահանվել է ըստ ռեժիսորական սցենարի, ինչպես ֆիլմը[3]։

Մոխրոտիկը
ռուս.՝ Золушка
Երկիր ԽՍՀՄ
Ժանրֆիլմ-բալետ
Թվական1985
Լեզուռուսերեն
ՌեժիսորԿոնստանտին Սերգեև
ԴերակատարներGabriela Komleva?
ԵրաժշտությունՍերգեյ Պրոկոֆև
ԿինոընկերությունԼենֆիլմ

Հեռուստաֆիլմի սյուժեի հիմքում Մոխրոտիկի բարի ու հուզիչ պատմությունն է ըստ Շառլ Պերոյի հեքիաթի։

Դերերում խմբագրել

  • Գաբրիելլա Կոմլևա` Մոխրոտիկ
  • Մարատ Դաուկաև` Արքայազն
  • Լյուբով Գալինսկայա` Չարք
  • Մարգարիտա Կուլլիկ
  • Անելինա Կաշիրինա
  • Վալենտին Օնոշկո

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ` Վիկտոր Օկունցով
  • Բեմադրող ռեժիսորներ` Կոնստանտին Սերգեև և Վիկտոր Օկունցով
  • Խորեոգրաֆ` Կոնստանտին Սերգեև

Մոխրոտիկի այլ էկրանավորումներ խմբագրել

Մեգի Մարեն Ֆիլմսը 1989 թվականին ֆիլմ-բալետ[4] է նկարահանել ըստ 1985 թվականին Լիոնի օպերայում բեմադրած բալետի, որն ուղղակի այս բալետի էկրանավորումն է։ Այն ինքնուրույն ֆիլմ չէ[5]։

«Մոխրոտիկն» էկրանավորվել է նաև 1988 թվականին, ըստ Ռուդոլֆ Նուրիևի ներկայացման, Ար-դեկո ոճով, որը ռեժիսորը բեմադրել է Գրանդ օպերայում։

Ֆրեդերիկ Աշտոնը բեմադրել է «Մոխրոտը» Կովենտ գարդեն արքունական թատրոնի բեմում 1969 թվականին, այդ ներկայացումը նույնպես էկրանավորվել է[6]։

Ֆրանսիական արվեստի շքանշանի ասպետ և հայտնի պարուսույց, 1993 թվականից` Մոնտե Կառլոյի բալետի տնօրեն Ժան Կրիստոֆ Մայոյի 23 բեմադրություններից մեկը դարձել է «Մոխրոտիկը» բալետը, որն էկրանավորվել է։

Ռեժիսոր Ալեքսանդր Ռոուն 1960 թվականին նկարահանել է «Մոխրոտիկի» «Բյուրեղապակյա կոշիկը» վերնագրով տարբերակը, որտեղ գլխավոր դերում էր Ռաիսա Ստրուչկովան։ Դա Սերգեյ Պրոկոֆևի «Մոխրոտիկը» բալետի էկրանավորումն էր, լիբրետոյի հեղինակը Նիկոլայ Վոլկովն էր, պարուսույցը` Ռոստիսլավ Զախարովը։

Ծանոթագրություններ խմբագրել